Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՄԱՆ ՇՐՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

01/03/2019
- 01 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ

Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի «Անդրկովկասը դիվանագիտական հորձանուտում. Հայոց անկախ պետականության կերտումը (1917թ. փետրվար-1918թ. հունիս)» մենագրությունը: Ինչպես հայտնում են հրատարակիչները, գրքում քննության են առնվել Տրապիզոնի եւ Բաթումի թուրք օսմանյան-անդրկովկասյան եւ, մասնավորապես, հայ-թուրքական դիվանագիտական առաջին եւ երկրորդ բանակցային գործընթացները: Դրանք ներկայացվում եւ վերլուծվում են Առաջին համաշխարհային պատերազմի վերջին շրջանում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումների, ներքին պայքարի եւ հակասությունների, ռազմաքաղաքական ու տնտեսական շահերի բախման համատեքստում: Մենագրության մեջ լուսաբանված են Հայոց առաջին հանրապետության կերտման դրամատիկ պայմանները, Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց անկախ պետության ճանաչման խորքային շարժառիթները եւ ռազմավարական նպատակները:

2018թ. մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում նշում էր գերբարդ եւ ողբերգական պայմաններում ծնունդ առած Հայաստանի առաջին Հանրապետության մեկդարյա հոբելյանը: Հայությունը վերագտավ իր անկախությունը ազգային ազատագրական պայքարի, մաքառման, Ռուսական կայսրության փլուզման պայմաններում Հարավային Կովկասում ազգամիջյան գերլարված հարաբերությունների, ռազմական եւ քաղաքական դժվարին գործընթացների պայմաններում: Այս իրողությունների իմացությունը շատ կարեւոր է հասկանալու համար այն ժամանակաշրջանի քաղաքական իրադարձությունների, ռազմական ու դիվանագիտական պայքարի խորը իմաստը եւ Հայաստանի Հանրապետության ստեղծման իրական տրամաբանությունը:

Ինչպես գրել է ինքըՙ հեղինակը, «չափազանց կարեւոր է 1917թ. Փետրվարյան հեղափոխության եւ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետոՙ 1918թ. մայիսի վերջին, երեք անկախ հանրապետություններիՙ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ստեղծման գիտական ուսումնասիրությունը: …Այդ կարեւորագուն ժամանակահատվածի վերաբերյալ գրեթե չկա որեւէ դրվագ, որ դուրս մնացած լինի պատմաբանների ուշադրությունից» : Սակայն փաստ է, որ նախքան այս մենագրության լույսընծայումը գիտական շրջանառության մեջ չկար պատմաբան-միջազգայնագետի կողմից կատարված մի ուսումնասիրություն, որը մանրակրկիտ եւ խորը կերպով ներկայացներ Հայաստանը «ռազմական եւ դիվանագիտական գործընթացների մեջ ներքաշելու եւ Հայոց անկախություն «շնորհելու» Օսմանյան կայսրության շարժառիթները ու հեռահար նպատակներն ու դրանցից բխող կնճռոտ հարցերը» :

Մենագրությունը, որը գրված է հարուստ աղբյուրագիտական հենքի, բազմապիսի գրականության ուսումնասիրության եւ համարձակ ինքնուրույն վերլուծության հիման վրա, բաղկացած է չորս գլուխներից:

Առաջին գլխում ուսումնասիրված են քաղաքական դրությունը Անդրկովկասում 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից եւ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո: Մանրամասնորեն ներկայացված են Հայոց Ազգային ժողովի եւ Հայոց Ազգային խորհրդի ստեղծումը 1917թ. փետրվարից հոկտեմբեր ժամանակահատվածում եւ Անդրկովկասի ներքին ու արտաքին քաղաքական դրությունը 1917թ. հոկտեմբերից մինչեւ 1918թ. փետրվար:

Երկրորդ գլխում հեղինակը ներկայացրել է թուրք-անդրկովկասյան դիվանագիտական բանակցությունները Տրապիզոնում եւ Անդրկովկասի անկախացման պատմությունը: Այստեղ քննության առարկա են դարձել Տրապիզոնի բանակցություններում թուրքերի կողմից Անդրկովկասն անկախ հռչակելու շարժառիթներն ու նպատակները, այստեղ նաեւՙ Հայկական հարցի արծարծումները: Ներկայացված է նաեւ Թուրքիային տարածքային զիջումներ անելու հարցը այդ բանակցային գործընթացում: Ընդսմին հեղինակը քննել է պատերազմի եւ հաշտության հարցը Ալեքսանդրապոլի արտակարգ խորհրդակցությունում եւ Անդրկովկասի անկախացումը 1918թ. ապրիլին:

Երրորդ գլխում հեղինակն անդրադարձել է Բաթումում Թուրքիայի եւ անկախ Անդրկովկասյան հանրապետության դիվանագիտական բանակցությունների առաջին փուլին, որի ընթացքում ստեղծվեցին անկախ երեք հանրապետությունները: Ուսումնասիրված է Անդրկովկասի արտաքին քաղաքական դրությունը Բաթումի դիվանագիտական բանակցության նախօրեին (1918թ. ապրիլ) եւ Անդրկովկասյան պետության կազմալուծումն ու երեք հանրապետությունների անկախացումը (1918թ. մայիս):

Եվ, վերջապես, չորրորդ գլխում հեղինակը ներկայացրել է Բաթումի հայ-թուրքական դիվանագիտական բանակցությունների երկրորդ փուլը: Այս գլխում խոսքը Հայոց անկախ պետականության կերտման (1918թ. մայիս), 1918թ. հունիսի 3-ի պարտավորագրի, հունիսի 4-ի հաշտության դաշնագրի մասին է: Այդպիսով Թուրքիան ճանաչում էր Հայոց անկախ պետությունը, ինչի շարժառիթներն ու նպատակները նույնպես ներկայացված են հետազոտական բծախնդրությամբ եւ բարձրորակ գիտական օբյեկտիվությամբ:

Անվանի հայ պատմաբան, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի այս ուսումնասիրությունն ունի բազմաթիվ առավելություններ: Դրանցից են փաստական նյութի եւ միջազգային հարաբերությունների պատմության մանրամասների գերազանց իմացությունը, զգույշ եւ խնամքով վերաբերմունքը պատմական փաստերի եւ իրողությունների հանդեպ, կարճ, բայց դիպուկ մեկնաբանություններն ու վերլուծությունները, որոնք երբեք չեն ճնշում ընթերցողի վրա, այլ միայն օգնում են նրան ինքնուրույն գնահատելու մեր նոր պատմության ողբերգական էջերի ճիշտ իմացությանը:

Պրոֆեսոր Պետրոսյանը միանգամայն ճշմարիտ նկատել է, որ «հայտնի իրողություն էր, որ տարածաշրջանում ստեղծված դժվարին մարտահրավերների պայմաններում հայ դիվանագիտությունն ունեցել է խարխափումներ, որոշ սխալներ եւ այլն, որոնք այսօր կարիք ունեն նորովի եւ հանգամանալից վերլուծության եւ մեկնաբանության, որն անկասկած քաղաքական եւ գիտական խիստ կարեւոր նշանակություն ունի հատկապես անցյալի քաղաքական դասերը հաշվի առնելու եւ դրանք չկրկնելու առումով» :

Կուզենայինք ավելացնել, որ Հայոց պատմության այս դժվարին ժամանակաշրջանի ուսումնասիրությունը կարող է մեծապես օգնել այսօրվա քաղաքագետներին, հասարակական գործիչներին, միջազգային կյանքի տարբեր ասպարեզներում աշխատող փորձագետներին, հիմնավորված պատկերացում ունենալու ուսումնասիրության նյութի վերաբերյալ եւ դրանով խուսափելու հարյուրամյա անցյալի իրողությունների նորօրյա կրկնություններից: Մեզ մնում է միայն շնորհավորել վաստակաշատ միջազգայնագետ-պատմաբան Գեղամ Պետրոսյանին հաջողված գիտական ուսումնասիրություն ստեղծելու եւ այն ընթերցող լայն շրջանակի դատին հանձնելու համար: Համոզված ենք, որ պրոֆ. Գ.Պետրոսյանը շարունակելու է իր պատմագիտական-միջազգայնագիտական հետազոտությունները մեր անցյալի արտակարգ կարեւոր եւ դեռեւս լիարժեքորեն չուսումնասիրված շրջանների ու իրողությունների մասին: Հարկ է սպասել, որ այս մենագրությունը լույս տեսնի նաեւ ռուսերեն, գուցե նաեւ անգլերեն լեզուներով, հետաքրքրվող արտասահմանյան շրջանակների ուշադրությունը թեմաների վրա գրավելու նպատակով:

Նախորդ գրառումը

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԷՔՄԵԿՋԻՕՂԼՈՒԻ ԵՎ ՍՈՒՋԻՅԱՆԻ ԳՐՔԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԷՔՄԵԿՋԻՕՂԼՈՒԻ ԵՎ ՍՈՒՋԻՅԱՆԻ ԳՐՔԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական