Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑՙ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

19/04/2019
- 19 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական ռադիոնՙ «Դոյչլանդֆունկը», որ անցյալ տարի ապրիլ- մայիսից սկսած ամենօրյա լուսաբանմամբ անդրադառնում էր Հայաստանում ծավալվող իրադարձություններին, հայկական «թավշյա հեղափոխության» մեկամյակին նվիրված 23 րոպեանոց հաղորդում է պատրաստել: Քրիստոֆ Քերսթինգի հեղինակած 17 րոպեանոց ռեպորտաժը, որի տպագիր տարբերակը ռադիոյի կայքէջում առանձնանում է լուսանկարների ուղեկցությամբ, ռադիոտարբերակում ներկայացվում է առավել ամբողջականՙ խորացված. հաղորդավարը ռեպորտաժի ավարտին հարցազրույց է վարում Թբիլիսիում գտնվող «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Նինո Լիժավայի հետ, քննարկում Հայաստանի արտաքին քաղաքական արդի վիճակը: Տեղի սղությունը պարտադրում է ամփոփ անդրադարձ:

Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի վարչապետն է: Նա ոչ միայն քաղաքական նոր ոճ է հիմնադրել, այլեւ նոր հեռանկար է ստեղծել մարդկանց համար, օրինակՙ ՏՏ ոլորտում, ներկայացնում է հեղինակը ծավալուն ռեպորտաժի սկզբումՙ հյուրընկալվելով Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում (ԳԿՏ), որ 2015-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ կառավարությունն է հիմնել: 19-րդ դարի գորշ շենքի արտաքին տեսքին հակադրվում է ներքին հարդարանքըՙ լուսավոր գունագեղ պատերից, ոճային կահույքից ելնելով, սա կարող էր Բեռլինում, Ամստերդամում կամ Հելսինկիում լինել, նկատում է հեղինակը:

Առաջին զրուցակիցը կենտրոնի տնօրեն 24-ամյա Բելլա Հարությունյանն է, որ 16 տարեկանում մեկնել է ԱՄՆ, ուսումնառել 6 տարի, հետո ինքն իրեն հարց տվելՙ ինձ նման մասնագետի կարիք ավելի շատ ԱՄՆ- ն, թե՞ Գյումրին ունի: Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտն ամենաարագ աճ արձանագրողն է, եւ հենվելով Գյումրիում գործող այս կենտրոնի արդյունքներին, ապագայում միգուցե մասնագիտական կրթություն ստանալու համար հայ երիտասարդներն անհրաժեշտություն չունենան մեկնել արեւմտաեվրոպական կամ ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություններ: Իսկ այն, որ Հայաստանում աշխատանք չկա, եւ դրա պատճառով մարդիկ երկիրն են լքում, Հարությունյանը հետեւյալն է փոխանցումՙ 12 000 ազատ հաստիք կա ՏՏ ոլորտում, այդ աշխատանքը կատարող մասնագետներ պարզապես չունենք:

Ռադիոռեպորտաժը պատմում է Գյումրին աղետի գոտի դարձրած երկրաշարժի ու դրա հետեւանքների մասինՙ մասնավորապես արձանագրելով, թե 10 000 մարդ 30 տարի անց էլ «դոմիկներում» է ապրում: Բայց փոփոխություն կա ընդերքի հանածոներով, գյուղատնտեսությամբ ոչ հարուստ Հայաստանում, նկատել է տալիս հեղինակըՙ Փաշինյան վարչապետի ժողովրդին փոխանցած հույսըՙ «Քարերի երկիրը» ՏՏ կենտրոն դարձնելու ծրագիրը վկայակոչելով: 16- ամյա Սարգիս Մխիթարյանն իր հասակակից 20 աղջիկ- տղաների հետ ԳԿՏ- ի դասասենյակներից մեկում ծրագրավորման խնդիրներ է լուծում, դասընթացին հաճախում են շաբաթական 2 անգամ, կամավոր: Ծախսերը մեծ մասամբ հոգում է ռուսական ինտերնետային մատակարար Յանդեքսը, մյուս մասըՙ պետությունը: Պիտի այլեւս միայն ծանր անցյալի ու երկրաշարժի մասին պատկերներով չզբաղեցնենք մեզ. Հայաստանում իրական փոփոխություններն առկա են, ասում է Բելլա Հարությունյանըՙ նկատել տալով, թե տարիքն առած մարդիկ հակված են հոռետեսության, իրենց հույսը երիտասարդներն են: Փոփոխությունները պայմանավորված են Նիկոլ Փաշինյանով: 43- ամյա լրագրողին հաջողվեց այն, ինչը ոչ միայն բազմաթիվ հայեր, այլեւ դրսի քաղաքական դիտորդներ հազիվ թե հնարավոր էին համարում մի երկրում, որ 1990- ականներից ի վեր ուշադրության էր արժանանում կոռուպցիայի եւ հովանավորչության պատճառով, պատմում է Քրիստոֆ Քերսթինգըՙ համառոտ ներկայացնելով Փաշինյանի ղեկավարած ոչ բռնիՙ հեղափոխության հաղթական ընթացքը: Փաշինյանի կարծիքով, կարճ այս ժամանակահատվածում ամենամեծ փոփոխությունը քաղաքացու դերի գիտակցումն է: Մինչ հեղափոխությունը այն մտայնությունն էր տիրում, թե միեւնույնն է, «ոչինչ չեմ կարող փոխել, իմ ձայնը հաշվի չի առնվելու: Հենց այդպես մտածող մարդկանց ցույց տվեցինք, որ նրանց ձայնն է կարեւորը մեր երկրի սոցիալ- քաղաքական կյանքում: Սա է հեղափոխության ամենամեծ նվաճումը»:

Հայերի դժգոհության հետ մեկտեղ Փաշինյանի հաջողության համար վճռորոշ հանգամանքն այն էր, որ նա Արեւելք- Արեւմուտքի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջեւ հմուտ աճպարարություն (բնագրում` ժանգլյոր) է անում: «Դոյչլանդֆունկը» հիշեցնում է, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ էլ Փաշինյանի ձայնը հաշտության երանգներ ունի. նախագահ Ալիեւի հետ բազմիցս հանդիպել են, իսկ Անկարային ձեռք է մեկնել: «Հայաստանը չէ, որ Թուրքիայի հետ սահմանը փակել է: Թուրքիան է փակել: Հայկակական կողմից սահմանը փաստացի բաց է: Հայաստանը պատրաստակամ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Որոշումը Թուրքիայինն է», ասում է Փաշինյանը:

Ռադիոռեպորտաժի հեղինակն այնուհետ հիշեցնում է, թե Գյումրին սահմանից մի քանի կմ է հեռու ընդամենը, մարդիկ հույսը չեն կորցնում, թե երբեւէ սահմանը կբացվի, բայց մինչ այդ իրենց դժվար կենցաղն են հոգում, նկարագրում է երկաթե «կոնտեյներներում» բնակվողՙ առանց հոսող ջրի, առանց կայուն տանիքի, առանց բավարար կենսապահովման միջոցների 30 տարի նույն թշվառ պայմաններում գոյատեւող մարդկանցՙ զրուցակից ունենալով 65- ամյա ռուս- ուկրաինուհի Նադիային, որը 2 դուստրերի, 2 թոռների հետ շատերի նման դիմակայում է: Նադիայի նման 2 000 ընտանիք դեռ «դոմիկներում» է ապրում:

Ավտոմեքենայով 5 րոպե եւ Գյումրիի հյուսիսում գտնվող տնակներից հեռանում, հայտնվում ես քաղաքի կենտրոնում, որտեղ Տեխնոլոգիական կենտրոնն է: Հակադրությունների քաղաք է Գյումրին, նկատել է տալիս ռադիոհաղորդման հեղինակ Քերսթինգը, որ հյուրընկալվում է մեկ ուրիշ ընտանիքիՙ Թումասյաններին: Տան տղամարդըՙ Համլետը 10 տարի արդեն հեռավոր Մոսկվայում շինարարությամբ է գումար վաստակում, տունն այդպես են պահում շատերը: Պաշտոնապեսՙ 9 միլիոն արտերկրում աշխատող հայեր այդպես սատարում են իրենց ընտանիքներին, պատմում է «Դոյչլանդֆունկը»ՙ վերջաբանում ընդգծելով ՏՏ ոլորտի հետ երիտասարդների ապագայի հույսը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական