Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԻԼԻԿԻԱՆՙ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ Է» ՀԱԼԼԵՈՒՄ

17/05/2019
- 17 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Այսօրՙ մայիսի 17-ին, Հալլե քաղաքի Մորիցբուրգ թանգարանում տեղի կունենա Կիլիկիայի հայոց թագավոր Լեւոն Ա- ին նվիրված (1187- 1219) ցուցադրության հանդիսավոր բացումը: «Հայոց արքան Շտաուֆյան անդրծովում» վերնագրյալ ցուցահանդեսում ներկայացվում են Հայոց արքայի պատվին, նրա պատկերով հատված մետաղադրամներ: Նույն օրը ժամը 20.30-ին Հալլեի Սուրբ Մագթաղինե մատուռում կկայանա «Կիլիկիա. Միջերկրականի ափերնՙ երգով» համերգըՙ Ստեփան Գանթրալյանի եւ Էմիլ Գեորգիեւի կատարմամբ:

Մայիսի 18- ից հուլիսի 29- ը Լեւոն Մեծագործին նվիրված ցուցահանդեսը Մորիցբուրգում բաց կլինի բոլոր այցելուների համար: ՀՀ – ԳԴՀ մշակութային համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող այս ցուցահանդեսն ամբողջանալու է Երեւանի Մեսրոպ Մաշտոց մատենադարանում աշնանը նախատեսված նույն ցուցադրությամբ եւ այն լրացնող գիտական սիմպոզիումով: Իսկ մինչ այդՙ Հայաստանի հետ վերոհիշյալ համագործակցությունն իրականացնող Սաքսոնիա Անհալթ երկրամասումՙ տվյալ պարագայում «Մեսրոպ» կենտրոնի շնորհիվ հայկական գիտակենտրոն դարձած Հալլեում կգումարվի միջազգային մեկօրյա գիտաժողովՙ ի հիշատակ Կիլիկիայի Լեւոն թագավորի մահվան 800-ամյակի:

Մայիսի 18- ին ժամը 10-17.30-ին Հալլեի գիտությունների ազգային ակադեմիայումՙ Լեոպոլդինայի շքեղ դահլիճում հրավիրված «Հայոց թագավորությունը Միջերկրական ծովի ափին. Կիլիկիան միջազգային, մշակութային եւ քաղաքական համատեքստում» վերնագրյալ գիտաժողովի բացմանը ողջույնի ուղերձով հանդես կգան ակադեմիայի փոխնախագահ դոկտ. պրոֆ. Գուննար Բերգը , Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն դոկտ. պրոֆ. Կոռնելիա Հորնը , Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը , ուղերձ կհղեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Կիլիկիո Մեծի տանն կաթողիկոս Արամ Ա -ը, Գերմանական ասպետական միաբանության մագիստրոս Ֆրանկ Բայարդը : «Մեսրոպ» կենտրոնի ղեկավար Արմենուհի Դրոստ-Աբգարյանի նախագահությամբ առաջին նիստին «Լեւոն Մեծագործըՙ որպես փայլուն դիվանագետ» զեկուցմամբ հանդես կգա Փարիզից հրավիրյալ Քլոդ Մութաֆյանը : Ազատ Բոզոյանը (Երեւան) կներկայացնի «Լեւոն Մեծագործի անտիոքյան քաղաքականության արմատները», Լիաննա Աղաբեկյանի (Երեւան) զեկուցման վերնագիրն է «Սրբազան Հռոմեական կայսրության եւ Կիլիկյան Հայաստանի միջեւ հարաբերությունները 12-րդ դարի 80- ական թվականներին»:

Միջօրեին Մորիցբուրգի Սուրբ Մագթաղինե մատուռում նախատեսված արարողության, ճաշի ընդմիջումից հետո հրավիրվող երկրորդ նիստը նախագահելու է Ազատ Բոզոյանը: Կլսվեն Ռուբեն Վարդանյանի (Երեւան) «Կիլիկիայի հայկական դրամագիտությունը. հարցեր, լուծումներ, հեռանկարներ եւ սահմաններ», Շտեֆան Մյոլլերի (Հալլե) «Հայոց Լեւոն Ա թագավորի դրամական բարեփոխումը. մտորումներ դրամագիտական մի մեծ ծրագրի ուղղությամբ», Ռոյ Առաքելյանի (Փարիզ) «Կիլիկիայի հայկական դրամահատության նախատիպերը (Լոռու Կյուրիկե Բ թագավոր, 11-րդ դար), Մաքսիմ Եվադյանի (Լիոն) «Հայերը եւ լատինական աշխարհը» զեկուցումները: Շտեֆան Մյոլլերի նախագահությամբ վերջին նիստին ելույթ կունենանՙ Երեւանից Լեւոն Չուգասզյանը ՙ «Արեւմտյան տարրեր կիլիկյան հայկական մանրանկարչության մեջ» բանախոսությամբ, Հալլեից Կոռնելիա Հորնըՙ «Պարականոն թեմաների արտացոլումը Կիլիկիո հայկական նկարազարդ ձեռագրերում» զեկուցմամբ, Մայնի Ֆրանկֆուրտից Հայկո Կոնրադը ՙ «Ինչպես է պատմությունը դիմակազերծում քաղաքականությունը. խաչակրաց դիվանագիտության արտացոլումը հայ պատմագրության մեջ» ուսումնասիրությամբ:

Գիտաժողովի ավարտինՙ ժամը 17.30-18.30-ը մասնակիցները կայցելեն Մորիցբուրգ թանգարանՙ ուղեվար Ուլֆ Դրեգերի միջոցով ծանոթանալու այնտեղ ներկայացված ցուցահանդեսին:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ 2000 թվականին լուսաբանել ենք սեպտեմբերի 2-ին Մորիցբուրգ թանգարանում մեծ շուքով բացված «Կիլիկիո հայոց փրկեալ գանձերը» վերնագրյալ ցուցահանդեսը, որ նվիրված էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Շատ հուզիչ էրՙ Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանից առաջին անգամ դուրս եկած մոտ 200 ցուցանմուշՙ Եղեռնից մազապուրծ մասունքներ լավագույնս ներկայացվեցին գերմանացիներին, իսկ շատերի գրադարանները հարստացրեց նույն վերնագրով լույս տեսած 184 էջանոց գունավոր պատկերագիրքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ՈՒ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸՙ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻ՞ՒՆ, ԹԷ՞ ՉԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻ՞ՒՆ, ԹԷ՞ ՉԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական