Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻ՞ՒՆ, ԹԷ՞ ՉԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ

17/05/2019
- 17 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Մարդիկ կը կարծեն թէ, երբ լաւ բան մը քննադատեն, ատիկա իրենց եսը շոյելու կողքինՙ ուրիշներու աչքին կը մեծնան ու յարգանքի կ՛արժանանան:

«Տե՛ս, ինչպէս անվախօրէն քննադատած է, առանց քաշուելու «չհաւնեցայ» ըսած է, երեւի մարդը բան մը գիտէ որ կը համարձակի քար նետել շատերուն կողմէ գնահատուած գործի մը վրայ»:

Քննադատելն ու չարախօսելը իրարմէ շատ հեռու բաներ են, որոնց տարբերութիւնը գիտնալու համար հարկ է ճանչնալ հեղինակին անձը, ապա կողմնորոշուիլ:

Չարախօսութիւնը տգէտներուն զէնքն է. տգէտներ, որոնք ատակ չեն որեւէ լաւ բան ընելու, նոյնիսկ տեսնելու, զոռ կու տան քննադատութեան, ծածկելու համար իրենց մերկութիւնը: Ժխտական բոլոր ածականները իրենցն են: Չեն տեսներ գեղեցկութիւնը, որովհետեւ գեղեցկութիւն մը տեսնելն ալ առաւելութիւն է, իսկ տեսածը գնահատելըՙ կրկնակի առաւելութիւն է ու անապակ նկարագրի ցուցանիշ:

Կը դառնանք, կը դառնանք ու նոյն բանը կը կրկնենքՙ հայերուս «խասիաթն» է կ՛ըսենք բան չհաւնիլը, որովհետեւ մեծամիտ ենք: Բայց, ո՛չ, այդպէս չէ, բոլոր ազգերուն մէջ ալ կան նման հիւանդագին երեւոյթներ, քանի որ բոլոր ազգերուն մէջ ալ կան տգէտ զանգուածներ, մասնաւորաբար թերզարգացած խաւերուն մէջ:

Եթէ մէկը անուս է, ներելի է իր չհասկնալը, արուեստ, գրականութիւն, կամ երաժշտութիւն չգնահատելը. Փորձանքը կիսագրագէտ-կիսազարգացած իմաստակներն են, որոնք անպայման կարծիք յայտնելու մարմաջէն կը տառապին եւ ցոյց տալու համար, որ իրենք ալ պակաս հասկցողը չեն, ինչ ապուշութիւն ըսես դուրս կու տան:

Մենք կը կարծէինք, որ այսպիսիներուն միայն Սփիւռքի մէջ կարելի է հանդիպիլ, սակայն մէջտեղ եկաւ որ Հայաստանի մէջ ալ քիչ չեն այդպիսիները:

Օրինակներ շատ են, սակայն ամենաթարմը Երեւանի 2800-ամեակին նուիրուած նորաբաց այգին է, որ կառուցուեցաւ բարերարութեամբ Վարդանեան եղբայրներուն, մարդիկ, որոնք իրենց յաջողագոյն, շահաւէտ գործարքին կողքին, չեն մոռնար հայրենիքին ալ բաժին հանել: Բարձր ճաշակով նախագծուած եւ իրագործուած այս այգին իր գեղեցկութեամբ անմրցելի է: Այստեղ բնութիւն ու ձեռակերտ արուեստը ընդելուզուած են ճաշակով ու բարձր մակարդակով: Շատեր իրենց անվերապահ հիացմունքն ու գնահատանքը արտայայտելու չթերացան, սակայն գտնուեցան մարդիկ ալ, որոնք փորձեցին նսեմացնել եղածը:

Ժողովուրդ ջան, շնորհակալ ըլլալ չե՞նք գիտեր.մարդիկ որոնք իրենց կեանքին մէջ ոչ թէ ծառ, այլ սածիլ մը իսկ չեն տնկած, կը քննադատեն որ այգիին ծրագիրը գործադրելու համար քանի մը ծառ վերացուցեր են, առանց նկատի առնելու, որ անոնց փոխարէն բազմատեսակ 250 նոր ծառեր տնկուած են, որոնք քանի մը տարիէն անտառ մը կը կազմեն: Բայց բան մը պիտի ըսեն անպայման, չէ՞, պարզապէս որպէսզի ըսած ըլլան:

Քանի օր է արդէն ժողովուրդը կը խուժէ տեսնելու նոր այգին, քալելու հայկական գորգերու նախշերու նմանակութեամբ խճանկարուած արահետներէն, տեսնելու բազմերանգ ջուրեր ցայտող շատրուանները, հանգչելու հանգստաւէտ նստարաններուն վրայ, լուսանկարուելու պղնձաձոյլ արձաններուն հետ:

Մայրաքաղաքի այս հատուածը բախտաւորուած է այժմ, իրար կողքին ունենալով երեք այգիներՙ Անգլիական (Սունդուկեան) այգին, 26 կոմիսարներու (Մանկական) այգին իր բազմամեայ հսկայ ծառերով, ու անոնց միջեւՙ Վարդանեաններու այս նոր այգին:

Երեւանը որոշ չափով հարուստ է իր այգիներով, անոնք թոքերն են քաղաքին, որպէս թթուածին մատակարարող, գեղեցիկ ու հովասուն զբօսավայրեր, բան մը, որ կրնայ նախանձը գրգռել ուրիշ քաղաքներու, որոնց մէջ կը պակսին այսօրինակ բարիքներ: Պէյրութը որ ամէն ինչ ունի, շնորհքով հանրային պուրակ մը իսկ չունի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԻԼԻԿԻԱՆՙ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ Է» ՀԱԼԼԵՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲԻՇԿԵՔՅԱՆ ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ 25 ՏԱՐԻ ԱՆՑ. ԻՆՉՊԵՍ ԳՆԱՀԱՏԵԼ ԱՅՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԲԻՇԿԵՔՅԱՆ ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ 25 ՏԱՐԻ ԱՆՑ. ԻՆՉՊԵՍ ԳՆԱՀԱՏԵԼ ԱՅՆ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի ԵՄ գնալ-չգնալը: Փաստորեն, նա համաձայն է ՌԴ նախագահ Պուտինի հետ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական