Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի՝ զենք գնել չկարողանալու մասին հայտարարությունները ծիծաղելի են

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստանի Հանրապետությունն ունի ֆինանսական բոլոր հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը»,- օրերս խորհրդարանում նման պնդմամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ Հայաստանը զենք ձեռք բերելիս «խեղճանում» է այնքանով, որ մեզ հաճախ հրաժարվում են այն վաճառել:

Երկրի թիվ մեկ առաջնորդը, փաստորեն, ի լուր աշխարհի հայտարարում է, թե Հայաստանին, որ միջազգային մի շարք կազմակերպությունների անդամ է, բարեկամ ու ռազմավարական գործընկերներ ունի, բարեկամներն ու գործընկերները չեն օգնում: Փաշինյանի գլուխգովան թիմակիցները, որ այս օրերին, իբրեւ թե, միջազգային տարբեր կառույցների հետ կապ են հաստատում ու ներկայացնում Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը, խորհրդարանում գլուխները կախ լսում են, որ աշխարհը մեզ բոլորիս բանի տեղ չի դնում:

Իհարկե, որեւէ հիմք չկա հավատալու նաեւ Փաշինյանի այն պնդմանը, թե մենք փողի խնդիր չունենք, քանի որ այդ հայտարարությանը մշտապես նախորդել են իշխանականների այն մուննաթները, թե «նախկինների կառուցած դղյակների փոխարեն պետությունն իր զինանոցը կարող էր համալրել»: Բայց եթե զենք գնելու համար ֆինանսի խնդիր չունենք, ապա, հարգելի իշխանավորներ, աչքներդ ինչո՞ւ է «նախկինների» դղյակների վրա, ինչո՞ւ եք նման հայտարարություններ արել: Այս օրերին պաշտոնյաներից մեկը նորից էր գրել, թե «ժամանակն է թալանը զենք-զինամթերքի վերածելու, այլապես մեզ ոչ ոք չի փրկի»: Իրարից անտեղյակ ՔՊ-ականներն ավելի լավ է նախ իրենց առաջնորդի տեքստերի հետ հաշտվեն, մարսեն ու ընկալեն դա, ապա նոր միայն տեսակետ արտահայտեն: Այլապես իրար հետեւից ու մեծագույն խանդավառությամբ իրենք են հերքում սեփական թիմակցի մտքերը:

Զենք գնելու մասին Փաշինյանի արած հայտարարության ամենացավոտ մասն այն է, որ Հայաստանին զենք վաճառող երկրներ չկան կամ հրաժարվում են մեզ այն վաճառել: Իհարկե, կարող է նաեւ այդպիսի բան լինել, բայց եթե մեզ անգամ մեր ռազմավարական, բարեկամ գործընկերները չեն ցանկանում զենք վաճառել, ապա դրա մեղավորը ո՛չ ես եմ, ո՛չ էլ ՀՀ մեկ այլ քաղաքացի: Մեղավորն էլ, պատասխանատուն էլ ապաշնորհ ու բանակցային գործին չտիրապետող իշխանություններն են, առաջին հերթին՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունն, իրականում, աբսուրդի ժանրից է նաեւ այնքանով, որ զենքի վաճառքով զբաղվող անհատներն ու կազմակերպությունները անձամբ են հոգում զենքի վաճառքի, մատակարարման ու, այսպես սասած, այն պատվիրատուին հասցնելու հարցը: Եվ փոխանակ «ավելցուկ տված»  գումարը արդյունաբերության վրա գեներացնելու կամ ռազմական նշանակության գործարարններ կառուցելու մասին մտածեն, հեռահար նպատակներ դնեն ու դրանք կյանքի կոչեն, ՔՊ-ականներն ու իրենց լիդերը Ազգային ժողովի ամբիոնից իմաստազուրկ, պարապ հայտարարություններ են անում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անորոշ ներկայի ու ապագայի միջեւ

Հաջորդ գրառումը

Մշակույթ, փող, շուկա եւ բարոյականություն

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Մշակույթ, փող, շուկա եւ բարոյականություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025

ԱՆՏԵՂԻ ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴ` ՀԱՄԵՄՈՒԱԾ ԷՐՏՈՂԱՆԻ «ՀԱՆՃԱՐԻՆ» ԳՈՎԵՍՏՈՎ. Սեւակ Յակոբեան Մեզի այլեւս ո՛չ մէկ բանով չզարմացնող պահուածքով մը, 10 օր առաջ, Նիկոլ...

ԿարդալDetails

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական