ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ բժշկական կենտրոնները ապահովված են անհրաժեշտ պարագաներով:
«Մշտապես գնահատելով մեր քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով և այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա»,-ասված է հաղորդագրության մեջ: