ՀՀ Պաշտպանության նախարարության և Քննչական Կոմիտեի հաղորդագրություններով հրետակոծվում են թե՛ հայկական դիրքերը, թե՛ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։
Մասնավորապես, թշնամին թիրախավորել է Գորիսը, Ջերմուկը, Սոթքը, Ներքին Հանդը, Կապան-Ճակատենը, Վերին Շորժան, Արտանիշը։
Թշնամին նաև շտապ օգնության մեքենան է թիրախավորել Կապան-Ճակատեն ավտոճանապարհին։
Այսօր ժամը 08։00-ից սկսած, ըստ պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունների, թշնամին կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։
Զոհերի նախնական թիվը՝ 49, սակայն զոհերի և վիրավորների մասին տվյալները լիարժեք ճշտված չեն։
Լուսանկարում շտապ օգնության մեքենան է, որին թույլ չեն տվել Կապանից Ճակատեն հատվածում հասնել օգնության հրետակոծվածներին։