Իրանի Իսլամական Հանրապետության Շահինշահր քաղաքի հայ համայնքը զրկվեց վերջին հայկական դպրոցից. Օրերս փակվեցին Սրբոց Վարդանանց դպրոցի դռները։ Ինչպես հայտնում է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագրապետ Մովսես Քեշիշյանը , այսուհետ այդ քաղաքի երեխաները հայկական ամենամոտ դպրոց հասնելու համար պետք է անցնեն 40 կիլոմետր։ Դպրոցի գործունեության փակման որոշումը կայացրել է Սպահանի հայոց թեմի թեմական խորհուրդը։