Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՏ ՈՒ ԱՌԱՋ

26/07/2019
- 26 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մենք պատմությունից կառչա՞ծ ազգ ենք, թե՞ ապագային միտված: Եթե կառչած ենք, ապա կոնկրետ ո՞ր էջից, երբ Կասպից ծովից մինչեւ Միջերկրական Հայաստա՞ն էր, որն ուներ իր ենթակա ժողովուրդները եւ արքայից արքա Տիգրան Մեծ, թե՞ նախընտրում ենք լինել Տղմուտ գետի ափինՙ Ավարայրի դաշտավայրում, գոնե նրա համար, որ պարզենքՙ պատերազմն ու հաղթանակն իրակա՞ն էր, թե՞ բարոյական: Չի բացառվում, որ ավելի շատ հոգեւոր արժեքներն ենք գերադասում. աչքներս փակում ու հայտնվում ենք Նարեկացու կողքին, կամ Մաշտոցիՙ նրանց հավասար տքնում ենք ու նրանց պես մոտենում Աստծուն; Բայց եթե մենք Մաշտոցի պես ապագային միտված ենք, ապա ի՞նչ ենք անում, բացի Ֆեյսափ հավելվածից օգտվելուց, ինչի շնորհիվ կարողանում ենք տեսնել, թե ինչ տեսք ենք ունենալու ծերունական տարիքում: Ասենք գիտական նորարարություններ ստեղծո՞ւմ ենք, կամ գոնե դրանց հետեւո՞ւմ ենք: Նկատի չունեմ Արմաթ լաբորատորիաներում կամ Թումո կենտրոնումՙ փոքրիկ բայց շատ զիլ խմբերով: Նկատի ունեմ, ասենք, Էստոնիայում կամ Կանադայում կարո՞ղ են ասել, որ Հայաստանը գիտության երկիր է…

Իսկ ինչի՞ մասին են մեր գրքերը, ֆիլմերը, կտավներն ու քանդակները: Երաժշտությունը: Վաղվա՞, թե՞ երեկվա: Առավելագույնըՙ ներկայի: Օրինակ Մուրացանը, որը 1878 թվականին տեղափոխվեց Թիֆլիս ու այնտեղ նյութական սուղ պայմաններից դրդվածՙ հաշվապահություն սովորեց ու սկսեց աշխատել տեղի առեւտրական տներից մեկում, 1886-ին գրում է «Չհաս է» վեպը, որտեղ քննադատում է դեռ այն ժամանակներից ապազգայնացող հայ վերնախավին ու տագնապով ներկայացնում է բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը: Բայց Մուրացանին մենք հիշում ենք ոչ թե որովհետեւ նա պատկերել է իր օրերը եւ փաստորեն նաեւ ապագան, այլՙ քանի որ ինքը գրել է Գեւորգ Մարզպետունի վեպը, ինչպես գրված է գրողի կենսագրությունում, քանի որ իրականության մեջ չգտավ իր իդեալներն ու հայացքն ուղղեց դեպի պատմական անցյալը…Եւ ուրեմնՙ դեպի պատմական անցյա՞լն է ուղղված մեր գրականության, առհասարակ արվեստի հայացքը, թե՞ դեպի անորոշ ապագանՙ փորձով ինչ-որ չափով հասկանալի դարձնել այն: Երբ փակում ենք մեր աչքերը մենք պատկերացնում ենք, թե ինչպես են թռչող տաքսիներով գոնե տոնից տոն հայրական տուն վերադառնալու մեր երեխանե՞րը, թե՞ հիշում ենքՙ ինչպես էինք փոքր գյուղաքաղաքներում անինտերնետ ու երջանիկ վազում ու մերթընդմերթ գնում տունՙ հաց պանիր ու լոլիկ վերցնելու…

Բոլորս ունենք մեր պատասխաններն այս հարցերին, ինչը թերեւս ազգային էլ չէ: Օրինակ երբ Մեծ Բրիտանիայում սկսվեց Բրեքսիթը, BBC-ի լրագրողը ռեպորտաժ պատրաստեց հին ու բարի Անգլիայի խորքերում ապրող տատիկների մասին, որոնք ամբողջ կյանքում ոտքերը բացել են բացառապես հանուն Անգլիայի: Լրագրողն այդ սպիտակ տատիկներին հարցրել էրՙ «Դուք կո՞ղմ եք Եվրոմիության կազմից դուրս գալուն», նրանք էլ պատասխանել էինՙ «Այո, իհարկե»: Լրագրողը երկրորդ հարցն էր տվելՙ «Իսկ ինչո՞ւ»: Եւ տատիկներն ասել էինՙ «Որովհետեւ մենք ուզում ենք ամեն ինչ լինի այնպես, ինչպես առաջ էր»:

Ժողովուրդները սիրում են իրենց անցյալը: Կապ չունի այնտեղ իրենք տանջվե՞լ են, թե՞ տանջել, տիրե՞լ են, թե՞ տրվել: Ու քանի սա այսպես է, աշխարհում բոլոր մարդիկ նույնկերպ չեն մտածի, նույն հագուստը չեն կրի ու նույն հացը չեն ուտի: Իսկ սա հրաշալի է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ՕՐԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՏԵՍԱՆԵԼԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՈՐՈՇ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸՙ ԶԱՎԹՎԱԾ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸՙ ԶԱՎԹՎԱԾ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական