ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում:
Ինչպես Azg.am-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: