Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ ԷՐ ԵՎ…

06/09/2019
- 06 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ուչատ վշկոլե»

Սեպտեմբերի 1-ն էրՙ Գիտելիքի, ուսումնական տարեմուտի տոն: Անցնում էի մի դպրոցի մոտով: Կրթօջախի շենքի առջեւ մարդաշատ էր: Ինչպես սովորաբար նման դեպքերում է լինում, մեքենաներ, հայրիկ-մայրիկներ, տատիկ-պապիկներ ու հուզավառ, հետաքրքրված ջինջ հայացքներով վճիտ մանուկներ, շատերըՙ անշուշտ առաջին անգամ դպրության խորհրդավոր օջախը ոտք դնելու եկած: Բարձրախոսով աշխույժ երգ-երաժշտություն էր հնչում, տարեմուտի հանդիսությանը հավաքվածների առջեւ երգողները եւս շնորհալի երեխաներ էին, հավանաբար այդ դպրոցի կրտսեր դասարանների սաներ: Երգում էին… «Ուչատ վշկոլե, ուչատ վշկոլե» : Հետոՙ «Անտոշկա, Անտոշկա, պայդյոմ կապած կարտոշկու…» :

Մի բան ասեմ, էլի: Մեր ժողովրդի հայտնի խոսքով, ինչքան լեզու գիտեսՙ այնքան մարդ ես: Հայ մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանը ի թիվս այլ կոթողային գործերի գրել է համաշխարհային լեզվաբանության մեջ եզակի, բազմահատոր Լիակատար քերականություն հայոց լեզվիՙ համեմատությամբ 562 լեզուների: Նա այդ բոլոր լեզուներին, իհարկե, հնարավոր չէ որ տիրապետեր, այլ այդքանից պրպտել ու գիտականորեն ներկայացրել է համեմատական հարուստ տվյալներ, իսկ ինքն ազատ տիրապետել է 18 լեզվի: Բայց նա ուղնուծուծով հայ էրՙ հայ լեզվամտածողությամբ ու հոգով, որովհետեւ չնայած իր առաջնակարգ եվրոպական կրթությանը, նրա կրթության ու դաստիարակության ամուր հիմքը հայկական, ազգային էր: Իսկ այստեղ… անմեղ, հավատավոր աչուկներով մանուկներ էին, մեծերի ձեռքը բռնած նոր-նոր եկել էին դպրության ու իմացության իրենց տաճարը երկյուղած ոտք դնելու, հոգեւոր մայրական կաթի առաջին կաթիլն առնելու ու գուցե լսելու, ասենք, «…այսօրվանից հանձնում եմ քեզ Հայոց լեզուն հազարագանձ»: Բայց ոչ, նրանց զարմացած, տարակուսած հայացքների ներքո հնչում ու հնչում էր անծանոթ ու իրենց տակավին խարխափուն մտքին, սրտին ոչինչ չասող «Ուչատ վշկոլե, ուչատ վշկոլե» , հետոՙ «Անտոշկա, Անտոշկա, պայդյոմ կապած կարտոշկու…» :

Իսկ մի՞թե այդ ռուսերեն աշխույժ երգերը եւս չէին կարող լինել այդ հանդիսության ժամանակ կատարվողների թվում: Իհարկեՙ կարող էին, եթե ընդամենը դրանց ԹՎՈՒՄ լինեին: Այսպես մտածելով եւ դա ստուգելու մեծ ցանկությամբ, դպրոցից մի որոշ տարածություն հեռանալուց հետո հետ դարձա ու երբ մոտեցա… էլի՛ «Ուչատ վշկոլե… Անտոշկա… կարտոշկա» :

Հայաստանի Հանրապետությունում էր: Կումայրի-Գյումրի էր: Տխուր էր…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՔԱՆԻ՞ ՄԻԼԻԱՐԴ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆՙ «ԻՆՔՆԱՇԵՆ ԼՈՒԾՈՒՄԸ» ԿՓՈԽԱՐԻՆՎԻ LED ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆՙ «ԻՆՔՆԱՇԵՆ ԼՈՒԾՈՒՄԸ» ԿՓՈԽԱՐԻՆՎԻ LED ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական