Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՔ ՏԱՍՆԱՄՅԱԿՙ ՆԿՈՒՂՈՒՄ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրել է խոնավ ու սառը նկուղում: Բարեկեցիկ կյանքով ապրելու նրանց որոշումը ձախողվել է 1988թ.-ի երկրաշարժի պատճառով: Տուն կառուցելն այդ տարիներին դարձել է դժվար, իսկ հետոՙ անհնար: Սուքիասյանների որդինՙ Արմանը, երեք տասնամյակ անցել է դժվարությունների միջով. պատանեկության տարիներինՙ քույրերի ու ծնողների, իսկ ընտանիք կազմելուց հետոՙ կնոջ ու զավակների հետ: Նա փորձել է քայլեր ձեռնարկել, սակայն ֆինանսական անբավարար միջոցների պատճառով, այդպես էլ չի հաջողել. կիսակառույցի պատերը մնացել են հինՙ քայքայված ծածկի տակ: Տեղանքին հատուկՙ անձրեւառատ ու խոնավ կլիմայի պատճառով, եղածն էլ է սկսել քարուքանդ լինել: Իսկ նկուղում ապրելը դարձել է վտանգավորՙ ամբողջովին բորբոսի մեջ կորած պատերի պատճառով:

Սոցիալապես անապահով ընտանիքի տան խնդիրը հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում: Բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկերների աջակցությամբ, արդեն լուծվել է հին ու կաթացող տանիքի խնդիրը: Տեղատարափ անձրեւներն այլեւս սպառնալիք չեն ընտանիքի համար:

«Եթե փորձեի միայնակ լուծել խնդիրըՙ չէի կարողանա: Իսկ աջակցության շնորհիվ, ամբողջ տանիքը փոխել ենք ընդամենը 4 օրվա ընթացքում: Ուրախ եմ, որ երեխաներս ծածկի տակ են: Հիմա գուցե զգամ, որ նորմալ կյանքով ապրում եմ»,-ասել է Արմանը :

«Տունը երկրաշարժից հետո ահավոր վիճակում էր: Հայթայթած գումարը մի կերպ հավաքելովՙ փորձել ենք քարը քարին դնել: Մի ամբողջ կյանքՙ 30 տարի, երեխաներիս, իսկ հետո` նաեւ թոռներիս հետ, հուսահատված ապրել ենք խոնավ նկուղում: Այժմ ամեն ինչ փոխվել է. նոր հույսով ու երազանքով ենք ապրում: Այստեղից թոռներիս ուրախ տրամադրությամբ եմ բանակ ճանապարհելու»,-ասել է Արմանի մայրըՙ Գյուլփեր Սուքիասյանը :

Սուքիասյաններին հաջողվել է ընդլայնել ծրագրի շրջանակներում ակնկալվող աջակցության ծավալը: Դրա շնորհիվ, կանխվել է նաեւ կիսամութ ու բորբոսով պատված սենյակներում երեխաների առողջությունը քայքայելու իրական վտանգը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համագործակցությունն ի սկզբանե շեշտադրություն ուներ աջակցել սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին, սակայն չպետք է անտեսենք նաեւ աղետի գոտու եւ այլ անապահով ընտանիքների բնակարանաշինության խնդրի մասին: Այս ընտանիքի համար առաջնային անհրաժեշտության խնդիր էր տանիքի վերանորոգումը, սակայն, մեր ներդրմամբ կարողացել ենք լուծել նաեւ ներքին հարդարման խնդիրը»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» շնորհիվ, հանրապետության տարբեր մարզերում, այս օրերին ընթանում են շինարարական ինտենսիվ աշխատանքներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Data» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐ. ՍՏԱՑԵ՛Ք ԿՐԿՆԱԿԻ ԵՎ ԴԵՌ ԱՎԵԼԻ ԻՆՏԵՐՆԵՏ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ

Հաջորդ գրառումը

ԱՐԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՙ ՓԱՅՏՅԱ ՎԱՌԱՐԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՙ ՓԱՅՏՅԱ ՎԱՌԱՐԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական