Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԲԱԹ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանական շինության ճաքճքո՞ւմ, թե՞ փլուզում

Հրաժարականների շղթան սկսվեց նախորդ շաբաթ, երբ հասարակությանը ոչինչ չասող Էդգար Առաքելյան անունով իմքայլական պատգամավորը վայր դրեց իր մանդատը, որին հետեւեց նույն հասարակությանը իր կասկածելի անցյալով արդեն հայտնի Արման Բաբաջանյանի ուսապարկային հրաժեշտը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանըՙ առանց հրաժարվելու ինչ-ինչ սակարկությունների արդյունքում իր ստացած պատգամավորական մանդատից:

Սկզբում թվում էր, որ այդ քայլերը ներխորհրդարանականՙ եթե ոչ խարդավանքների, ապա ներքին տարաձայնությունների սովորական հայտանշաններն են, ոչ այնքան կարեւոր: Սակայն կարեւոր հրաժարականը հնչեց, ավելի ճիշտՙ պայթեց մի քանի օր հետո, սեպտեմբերի 9-ին, սովորական մահկանացուներիս համար անակնկալորեն, իսկ ցինիկների համարՙ Ջոն Բոլթոնի հրաժարականից երկու օր հետո… Ու թեեւ անհեթեթ է որեւէ զուգահեռ տեսնել այդ երկու հրաժարականների միջեւ, սակայն հայաստանյան մասշտաբով դրանց թողած տպավորությունը եղավ նույնանման: Ու թեեւ նախագահ Թրամփը անմիջապես հայտարարեց, որ ունի անվտանգության գծով գլխավոր խորհրդականի պաշտոնում առնվազն 15 թեկնածու, վարչապետ Փաշինյանը հազիվ թե մեկին կամ երկուսին գտնի ԱԱԾ համակարգումՙ իր տեսակետներին ու գործելաոճին այդքան հլու-հնազանդ ծառայողիՙ ինչպես Արթուր Վանեցյանն էր:

Այո, անցնող մեկուկես տարում Արթուր Վանեցյանը դարձել էր վարչապետի աջ բազուկը նրա քաղաքական ու անձնական վրեժխնդրական գրեթե բոլոր նախաձեռնություններում: Փաստորեն վերածվել էր «մենթի», ինչը անհարիր է հետախուզությամբ եւ հակահետախուզությամբ զբաղվող կառույց գլխավորող որեւէ պաշտոնյայի համար: Նա դարձել էր խորհրդանիշը ռեպրեսիվ քաղաքականության:

Արդ, ի՞նչ պատահեց, որ ԱԱԾ նախկին տնօրենը կտրուկ, շատ կտրուկ փոխեց իր դիրքորոշումը: Անշուշտ, Դամասկոսի ճանապարհին քրիստոնյաներին հալածող Սավուղին հարվածած աստվածային Լույսը չէր, որ նրան դարձրեց քրիստոնեության մեծագույն քարոզիչ «Պողոս Առաքյալ»: Սակայն ի՞նչ էր պատահել, ի՞նչ պահանջ էր դրվել նրա առաջ, որի կատարումը, ինչպես արձանագրվել էր հրաժարականին ուղեկցված նրաՙ իսկապես արժանահիշատակ ուղերձում, «անհամատեղելի էր սպայի արժանապատվության հետ»: Ամուլսարյան ըմբոստությունը զսպելու առաջադրա՞նքը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին գահընկեց անելու օպերացիայի կազմակերպո՞ւմը, աշխարհաքաղաքական խնդիրնե՞րը, ռուսական գործո՞նը, ամերիկյա՞նը: Ինչ ենթադրություններ էլ որ անենք, այս պահին, երբ դեռեւս չգիտենք բուն պատճառը, սպեկուլյատիվ են լինելու: Հետեւաբարՙ սպասենք հետագա բացահայտումների: Վերջապես եկել է նրա հերթը վարկաբեկման արշավի:

Սակայն, մինչ այդ, Արթուր Վանեցյանի ուղերձում կար քաղաքական խտացված բանաձեւՙ ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» կամ «Քայլ արա՛» կարգախոսինՙ «Կանգ ա՛ռ»: Եվ ըստ իս այդ ուղիղ հակադրությունն էր պատճառ դարձել, որ վարչապետն իր վանաձորյան ասուլիսին փորձել էր հեգնել իր նախկին աջ բազուկինՙ նրան վերապահելով պետական հո՜ւյժ կարեւոր մի առաքելությունՙ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահությունը շարունակելը, մինչ վարչապետի մամլո քարտուղարը սեւեռվել էր Վանեցյանի շատ կուռ տեքստը շարադրողի կամ խմբագրողի ինքնությունը պարզելու խի՛ստ հրատապ հարցի վրա…

Ինչպես սպասվում էր, ԱԱԾ-ի տնօրենի հրաժարականը չմնաց որբՙ դրան հաջորդեց համակարգային 2-րդ կառույցի ղեկավարիՙ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականը, որի հետ համագործակցության վրա էին հիմնված Փաշինյանի ինչպես առաջին քայլերը այնպես էլ հաջորդական «բռնոցիները»: Սակայն այս անգամ, նախորդից այն տարբերությամբ, որ ոստիկանապետին խնայվեց «թուքումուրը», եւ նա «կրակը կողքիս» սկզբունքով նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական:

Այստեղ չեմ ուզում արձագանքել համակարգային եւ ուժային մյուս երկու կառույցներիՙ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հրաժարականների մասինՙ դարձյալ սպեկուլյատիվ ենթադրություններին: Սակայն կարող եմ պնդել, որ վարչապետ Փաշինյանը բնավ «կանգ» չի առնելու իր «հախուռն» եւ «անհամատեղելի» գործողություններում: Ըստ երեւույթին նա շատ է լուրջ ընդունել տխրահռչակ Սաակաշվիլուՙ խաղաղ հեղաշրջման սկզբում իրեն ուղղած հորդորըՙ մինչեւ վերջ գնալու կամ քայլելու վերաբերյալ:

Ինչպես տեսնում ենք, իշխանությունը սկսել է ճաքեր տալ, տեղ-տեղՙ բեկորների բաժանվել: Պատճառըՙ առանց գաղափարական շաղախի, առանց քաղաքական ամրանների կառավարական կառույց ստեղծելու տարերային քայլերն էին, որոնք շարունակվելու դեպքում սպառնում են փլուզել ողջ կառույցը:

Մանավանդ որ առջեւում կան Ամուլսարի, Սահմանադրական դատարանի, հանրապետության երկրորդ նախագահի անլույծ խնդիրները, որոնք կարող են ճակատագրական լինել ներկա կառավարության համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հաջորդ գրառումը

ԿՀԱՍՑՆԻ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՑՔ ՓՈԽԵԼ` ՄԻՆՉԵՎ ԱՆԴԱՌՆԱԼԻՈՒԹՅԱՆ ԿԵՏԻՆ ՀԱՍՆԵԼԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԿՀԱՍՑՆԻ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՑՔ ՓՈԽԵԼ` ՄԻՆՉԵՎ ԱՆԴԱՌՆԱԼԻՈՒԹՅԱՆ ԿԵՏԻՆ ՀԱՍՆԵԼԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական