Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐ ՍՏԱՆԱԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԻՑ

27/09/2019
- 27 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս հանգամանքը նրա տեսանկյունից բավական է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անհաջող որակելու համար

Սեպտեմբերի 21-ին Ստամբուլի «Աթաթուրք» օդակայանից Նյու Յորք ուղեւորվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանըՙ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար 74-րդ նիստին: Նրան ուղեկցել են առաջին տիկ. Էմինե Էրդողանը, արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, պետգանձարանի եւ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որն իր փեսան է, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, առեւտրի նախարար Ռուհսար Փեքքանը, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը եւ այլք: Նախքան Էրդողանի ուղեւորվելը, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիթ Սատթերֆիլդը հայտարարել էր, որ ինքը բանավոր տնտեսկան նոր փաթեթ է ներկայացրել Թուրքիայի նախագահի աշխատակազմին, որը նախատեսում է վերականգնել թուրքական պետության մասնակցությունը F-35 ինքնաթիռների արտադրմանը, ինչպես նաեւ թույլատրել սրանց վաճառքը, ներառյալ «Patriot» համակարգերինը, 20-ից 100 մլրդ. դոլարի բարձրացնել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալը, իջեցնել թուրքական ապրանքատեսակներինը, մասնավորապես ալյումինի եւ պողպատի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը:

ԱՄՆ-ի դեսպանը միաժամանակ հավաստիացրել է, որ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստվում է այս ամենի մասին թուրքական կողմին տեղեկացնել նամակով, այսինքն գրավոր: Հատկանշական է, որ թուրքական լրատվամիջոցները ԱՄՆ-ի դեսպանի սեպտեմբերի 21-ին արած հայտարարությանն անդրադարձան սեպտեմբերի 24-ին միայն: Ըստ երեւույթին Էրդողանի աշխատակազմը հապաղել է իրազեկել նրանց: Համենայն դեպս, Ստամբուլի օդակայանում Էրդողանը ելույթ ունեցավ լրագրողների առջեւ: Նա ասաց, որ գլխավոր ասամբլեայի աշխատանքներին 140 երկրներ պետության եւ կառավարության ղեկավարի, իսկ 40-ը նախարարի մակարդակով են մասնակցելու, ինքը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Անտոնիո Գուտերեշի հետ, կունենա երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչպես արդեն ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ապա Նյու Յորքում կանցկացնի Թուրքիա-Պակիստան-Մալայզիա եռակողմ հանդիպումը:

Ելույթում Թուրքիայի նախագահը հույս հայնեց, որ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախ հեռախոսազրույց կունենա, ապա դեմ առ դեմ հանդիպումՙ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկելու գլխավորապես Իդլիպում տիրող իրավիճակն ու «անվտանգ» գոտու ձեւավորնան խնդիրները: Թեեւ նա վերստին քննադատեց ՄԱԿ-ի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ձեւավորված համակարգը, թե ինչու Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները տնօրինեն աշխարհի ճակատագիրը, մանավանդ որ նրանք ոչ մի հարց չեն լուծում, այդ իսկ պատճառով էլ 1948-ից իվեր չի լուծվում Պաղեստինի հիմնահարցը, սակայն բավականին ընկճված էր եւ այդ ընկճվածությունը նկատելի էր նույնիսկ հեռուստաէկրանից:

Դա պատահական չէր, թերեւս պայմանավորված այն անելանելի իրավիճակով, որի մեջ Էրդողանը հայտնվել է Իդլիբի հարցում Ռուսաստանի եւ Իրանի, իսկ «անվտանգ» գոտու հարցում ԱՄՆ-ի հակազդեցությանը բախվելու պատճառով: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ին Անկարայում հրավիրված եռակողմ գագաթաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Էրդողանին հիշեցրել էր 2018-ի սեպտեմբերի 17-ի Սոչիի պայմանագրով ստանձնած Իդլիբն ահաբեկիչներից մաքրելու պարտավորության մասին, ընդգծելով, որ այլապես ահաբեկիչները կոչնչացավեն, իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին պահանջել էր հեռացումն այն բոլոր երկրների, որոնց Սիրիա չի հրավիրել երկրի օրինական կառավարությունը:

Ինչ վերաբերում է «անվտանգ» գոտուն, ապա ամերիկյան կողմը, անտեսելով դա 32 կմ խորությամբ ձեւավորելու թուրքական կողմի պահանջը, առաջարկում է 5+10 կմ խորություն, պայմանով, որ 5 կմ-անոց հատվածը գտնվի Թուրքիայի տարածքում: Թեեւ գոտու կենտրոնակայանը տեղադրվում է Շանլիուրֆայում, բայց ամերիկացիները դրա հրամանատարությունը թուրքերին չեն զիջում, իրենք են ստանձնում: Այս ամենին Էրդողանը պատասխանել էր սպառնալիքով, թե Թուրքիան շրջանառության մեջ կդնի իր ռազմական ծրագիրը Սիրիայի հյուսիս-արեեւլքում, եթե մինչեւ սեպտեմբերի վերջը չարձանագրվի որեւէ առաջխաղացում գոտին քուրդ ահաբոկիչներից մաքրելու առումով: Այս սպառնալիքին ԱՄՆ նախագահն արձագանքել էր հետեւյալ խոսքերով. «Ես ասացի, որ Թուրքիան չի կարող ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում, Էրդողանը չիրականացրեց»:

Ավելին, երբ Էրդողանն ուղեւորվում էր Նյու Յորք, Վաշինգտոնում վարչակարգի բարձրաստիճան պատասխանատուն հայտարարեց. «Մենք շարունակում ենք զենքի մատակարարումները Սիրիայի դեմոկրատական ուժերին»: Հիրավի. նույն օրն այդ ուժերին, որոնց Թուրքիան անվանում է ահաբեկիչներ, ամերիկացիներն Իրաքից 200 բեռնատարներով զենքի նոր խմբաքանակ մատակարարեցին, դրան հետեւեց սեպտեմբերի 24-ին 260 բեռնատարներով մատակարարված խմբաքանակը: Խնդիրը, սակայն, խմբաքանակը չէ, այլ նախագահ Թրամփի հետ հանդիպելու Էրդողանի անզուսպ մոլուցքը: Ըստ երեւույթին թուրքական լրատվամիջոցները դա նկատի են ունեցել, որ սեպտեմբերի 22-ին, առանց ստուգելու տեկության հավաստիությունը, իրենց կայքէջերում լուրեր տարածեցին, թե Նյու Յորքում Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Թրամփի հետՙ քննարկելու թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, որին իբր մասնակցել է արտգործնախարար Չավուշօղլուն, այսպիսով այդ զրույցը եռակողմ բնույթ է ստացել:

Առհասարակ, երբ Էրդողանը հեռախոսազրուց է ունենում ԱՄՆ-ի նախագահի հետ, թուրքական թերթերը դա հաջորդ օրը լուսաբանում են առաջին էջում, առաջնորդող հոդվածով, նշում դրա տեւողությունը: Սակայն այս անգամ դա տեղի չունեցավ, ինչը կասկածանք առաջացրեց լուրի իսկության մասին: «Հյուրրիյեթի» թղթակից Հանդե Ֆըրաթի Նյու Յորքից ուղարկած եւ սեպտեմբերի 24-ին այդ թերթում հրապարակված հոդվածով պարզվեց, որ միանգամայն տեղին էր այդ կասկածանքը: Ահա թե ինչ է գրել թղթակիցը. «Աշխարհի ուշադրությունը Նյու Յորքի վրա է: Բոլորն ուշի ուշով հետեւում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող առաջնորդների հանդիպումներին: Հավանական հանդիպումները առանցքային են, առավել եւս Թուրքիայի տեսանկյունից, հատկապես ԱՄՆ նախագահ Թրամփի հետ նախագահ Էրդողանի հանդիպումը: Թեեւ Էրդողանը Նյու Յորքում հեռախոսազրույց ունեցել է Թրամփի հետ, սակայն դա քաղաքավարության բնույթ է կրել, ուստի տեւել է շատ կարճ: Ստացածս տեղեկության համաձայն նախագահ Թրամփին հեռաձայնել է սենատոր Լինդսի Գրահամը: Գուցե հիշեք, կիրակի օրը Էրդողանը հանդիպել էր ԱՄՆ-ի «Հանրապետական» կուսակցության սենատոր Գրահամի հետ, հանդիպմանը ներկա էր նաեւ արտգործնախարար Չավուշօղլուն: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, որի ընթացքին սենատորը հանկարծ. «Բերեք նախագահին զանգահարեմ, ես շատ մոտ եմ նրա հետ» ասելով կապվել է Թրամփին եւ հեռախոսը փոխանցել Էրդողանին»:

Մեկնաբանելով Հանդե Ֆըրաթի գրածները, ընդդիմադիր «halk TV-ի» էկրանից, մեկնաբան Այշենուր Արսլանն ասաց, որ Էրդողանը հավանաբար հարցրել է Թրամփին. «Hello! How do you do?», իսկ վերջինը պատասխանելՙ «Very well, thank you»: Սեպտեմբերի 23-ին Էրդողանը , այնուամենայնիվ հեռախոսազրուց ունեցել է Թրամփի հետ, որը սակայն ընթացել է ամերիկյան նոր փաթեթի շուրջը: Այդ զրույցով նույնիսկ չի հաջողվել ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման հարցը լուծել, որ Էրդողանը սեպտեմբերի 25-ին, ի պատասխան թուրք լրագրողների հարցերին ասաց. «Ոչ , ԱՄՆ-ի նախագահին չեմ հանդիպել, մեր ընկերները բանակցում են մեծարգո Թրամփի օգնականների հետ»:

Նախագահ Թրամփը կհանդիպի՞ Էրդողանի հետ, թե՞ ոչ, չգիտենք: Բայց որ այդ հանդիպումը լավագույն դեպքում լինելու է ճաշասեղանի շուրջը, կոկտեյլի ժամանակ կամ էլ ՄԱԿ-ի կենտրոնակայանի միջանցքում, ոտքի վրա, ակնհայտ է: Հակառակ դրան Իդլիբի եւ «անվտանգ» գոտու խնդիրները չափազանց բարդ են, հազիվ թե լուծվեն այդպիսի մակերեսային հանդիպումներով, մանավանդ որ կողմերը նշված հարցերի առնչությամբ ունեն հակադիր մոտեցումներ: Ակամա հարց է ծագում. եթե այդպես է, ապա Էրդողանը ինչո՞ւ է համառորեն ձգտում Թրամփի հետ հանդիպմանը: Ըստ երեւույթինՙ վերջինի աջակցությանը ապավինելու մղումով: Բայց ինչպե՞ս, երբ Թրամփն ինքը աջակցության կարիքն ունի, քանի որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին , մեղադրելով երկրի գործող նախագահին ամերիկյան շահերն անտեսելու մեջ, սեպտեմբերի 25-ին հայտարարեց Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացի սկզբնավորումը:

Միանգամայն հնարավոր է, որ Էրդողանին չհաջողվի Նյու Յորքում հանդիպել Թրամփի հետ: Բայց նա սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի ամբիոնից դիմեց Գլխավոր ասամբլեային: Նախքան նրա ելույթին անդրադառնալը նշեմ, որ Գլխավոր ասամբլեայի նիստը ելութով բացեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը: Նրա ելույթին հետեւեց Բրազիլիայի վարչապետի, ապա Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ ալ-Սիսիի ելույթը, որից հետո ամբիոնին մոտեցավ ԱՄՆ նախագահ Թրամփը: Որքան էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նիստը նվիրված լիներ երկրագնդի վրա բնակլիմայական պայմանների փոփոխությանը, նա ոչ մի բառ չարտասանեց այդ փոփոխության դեմ պայքարելու մասին, պարզապես «կարգի հրավիրելու» միտումով սպառնաց Իրանին, Վենեսուելային, դատապարտեց ահաբեկչությունը, գովաբանելով Իսրայելին, խոսեց իր կառավարման տարիներին ԱՄՆ-ի ձեռք բերած հաջողություններից, կարծես նախընտրական քարոզարշավ ծավալեր:

ԱՄՆ-ի նախագահից հետո ամբիոնին մոտեցավ նախագահ Էրդողանը: Նա սովորության համաձայն իր ելույթը սկսեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդրին դատապարտելով, ասաց որ պետք է ստեղծվի Պաղեստին պետությունը, պաղեստինցիների հանդեպ բռնարարքներ կիռարելու մեջ մեղադրեց Իսրայելին, խոսեց Սիրիայի տարածքային ամբողջականության, Իդլիպում տիրող իրավիճակի, հյուսիս-արեւելյան Սիրիայում PKK-ի եւ Սիրիական դեմոկրատական ուժերի այսպես կոչված ահաբեկչական համատեղ գործունեության մասին, անդրադարձավ արեւելյան Միջերկրականում իրականացվող հորատման աշխատանքներին, թե Թուրքիան օտարվել է այդ աշխատանքներից: Էրդողանն այնուհետեւ Հյուսիսային Կիպրոսի այսպես կոչված թուրքական հանրապետության իրավունքներին հետամուտ լինելու վճռականություն հայտնեց, ապա հիշեց Լեռնային Ղարաբաղի մասին, թե դա ադրբեջանական տարածք է, բայց Հայաստանն օկուպացրել է այդ տարածքը:

Թուրք մեկնաբանները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքները լուսաբանելիս հարկ համարեցին ընդգծել, որ նախագահ Թրամփը ելույթում հիշատակել է Չինաստանին, Իրանին, Կուբային, Կանադային, Մեքսիկային, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին, Վենեսուելային, բազմաթիվ այլ երկրների, բայց Թուրքիայինՙ ոչ, ընդգծելով, թե նա Գլխավոր ասմբլայի 2018 թվի նիստին բազմիցս նշել էր: Եթե ամփոփելու լինենք, ապա պիտի ասենք, որ 2019 թվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլայի արդյունքները նույնպես չպետք է բավարարեն Թուրքիայի նախագահ Էրդողանին, ինչպես չեր բավարարել սեպտենբերի 16-ին Անկարայում հրավիրված եռակողմ հանդիպումը, մասնակցությամբ ՌԴ նախագահ Պուտինի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, մանավանդ որ նրան առայժմ չի հաջողվում հանդիպման հրավեր ստանալ նախագահ Թրամփից: Էրդողան-Թրամփ հանդիպումը Իդլիբում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում կփոխե՞ր իրավիճակը հօգուտ Թուրքիայի, հազիվ թե, որովհետեւ Պենտագոնը նախագահ Թրամփին անվերապահորեն չի ենթարկվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁԱԽՈՂՄԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԸ ԵՎ ՁԱԽՈՂՈՒՄԻՑ ՁԱԽՈՂՈՒՄ ՆՈՐ ՎԵՐԵԼՔՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական