Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲԵՌԼԻՆՈՒՄ

04/10/2019
- 04 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մուրիել Միրաք-Ուայզբախ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Berlin ist eine Reise Wert» արտահայտությունը քաջածանոթ է գերմանացիներին եւ քչերն են, որ կարող են չհամաձայնվել դրա հետ: Եվ իսկապես այդպես է: Միշտ էլ արժե շրջագայության համար մեկնել Բեռլին, որն այդ արտահայտության թարգմանությունն է: Դրանում մի անգամ եւս համոզվեցի, երբ մի քանի օրով Բեռլինում այցելեցի ընկերների, որոնց երկար ժամանակ չէի տեսել:

Առաջինը հայկական արմատներով դերասանուհի եւ դասատու Բեա Օհլերզ-Քրբեկյանն էր, որն ինձ հրավիրեց միանալ իրեն «Pariser Platz-ում» գտնվող Արվեստի ակադեմիայում, որտեղ տեղի էր ունենալու Կատերինա Փոլադյանի «Hier sind Lowen» (Այստեղ առյուծներ կան) գրքի շնորհանդեսը:

Կատերինան Մոսկվայում է ծնվել, բայց 1979-ից ապրում է Գերմանիայում: Երկու վեպերի հեղինակ է եւ տպավորիչ քանակի կրթաթոշակների եւ գրական մրցանակների արժանացած անձնավորություն: «Fischer» հրատարակչատան լույս ընծայած նոր վեպը ներկայացվելու է այս տարվա գերմանական գրքի մրցանակին Ֆրանկֆուրտում:

Շնորհանդեսը վարողըՙ ճանաչված գրաքննադատ Մեյկ Ֆեսմանը , Փոլադյանի հետ երկխոսության միջոցով ներկայացրեց հեղինակին եւ գրքին, որից հետո Փոլադյանը առինքնող տոնով ընթերցեց հատվածներ իր գրքիցՙ մեղմ հայկական երաժշտության հնչյունների ներքո:

Վեպը ոմն Հելեն Մազավյանի մասին է, որ Գերմանիայից Երեւան է տեղափոխվում Մատենադարանում աշխատելու համար: Նոր տեխնոլոգիաներով հին մի ավետարան վերանորոգելիս նա շատ բան է հայտնաբերում: Եղեռնի ժամանակ ավետարանը փրկել էին երկու երեխաներՙ Հրանտն ու Անահիտը, որոնք տարագրության բազում դժվարությունները հաղթահարելով ի վերջո հասել էին Երեւան: Այս օրինակի վրա, Փոլադյանը ընդհանրապես ավետարանները, մեծ թե փոքր, ներկայացրեց որպես հայ ընտանիքի անբաժանելի մի անդամը, որտեղ պարտադիր գրառումներ էին կատարում ընտանիքի ավագ սերնդի ներկայացուցիչները: Դրանցում նշում էին անուններ, վայրեր, ծննդյան եւ մահվան, նշանդրեքի եւ ամուսնության թվականներ, եւայլն: Հելենըՙ գրքի հերոսուհին ավետարանի վրա աշխատելով ծանոթանում է իր անցյալին եւ բացահայտում ինքն իրեն:

Մեր հաջորդ հանդիպումը Բեայի հետ կայացավ Արչի Գալենցի նոր պատկերասրահում, որտեղ «Դատողություններ հեղափոխության եւ իշխանության թեմայի շուրջ» ցուցահանդեսի գեղարվեստական նմուշները դեռեւս չէին հավաքված:

«Wolf & Galentz» պատկերասրահից քիչ հեռու մենք այցելեցինք նաեւ «Kuchling» պատկերասրահը, որտեղ բացված էր Գեւորգ Մուրադի «Վախեր եւ երազներ» անհատական ցուցահանդեսը: Արվեստագետ Գեւորգ Մուրադը Նյու Յորքում է ապրում, բայց ծնվել է Քամիշլիում (Սիրիա) 1970 թվին: Ավարտել է Երեւանի Գեղարվեստի ինստիտուտը եւ դասավանդել է Բրանդիսում ու Հարվարդում: Նրա ընտրած թեմաներից ոմանք պատմական են, մյուսներըՙ դիցաբանական կամ առասպելական: Ցուցահանդեսին առընթեր արվեստագետը տեսաժապավենով էկրանին ներկայացրել էր իր փորձառությունները Սիրիայում, որտեղ իր նախնիները ապաստան էին գտել փախչելով թուրքական յաթաղանից: Նկարներից մեկը վերնագրված էր «Արմատախիլ եղած» եւ խորհրդանշում էր արտաքսում, տեղահանություն եւ տարագրություն, մի բան, որ սիրիահայերը ստիպված եղան դարձյալ «համտեսել» Սիրիայում երկարաձգված պատերազմի հետեւանքում: Այլ կտավներում Մուրադը փորձել է նկարչությունը միաձուլել երաժշտության հետ: Չորս տարի առաջ նրան շնորհվել է Ռոբերտ Բոշ հիմնադրամի «Համագործակցության» կինոմրցանակը, նրա «Չորս գործողություններ Սիրիայի համար» կարճամետրաժ անիմացիոն ժապավենի համար: Ցուցադրումներով հանդես է եկել Ճապոնիայի «Նարա» թանգարանում, Չիկագոյի արվեստի ինստիտուտում, Մետրոպոլիտենի թանգարանում, Լոնդոնի «Իսմայիլի» կենտրոնում եւ այլուր:

Փոլադյանն ու Մուրադը տարբեր երկրներից են, բայց երկուսն էլ իրենց ընտրած արվեստի միջոցով արտահայտում են իրենց նախորդ սերունդների ողբերգության ազդեցությունը: Դա իրենց ինքնության կայացման հարցն է, որ գերազանց կարողացել են լուծել:

Նկար 1. Կատերինա Փոլադյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՏԱՐԱՓ ՇԻՐԻՆՕՂԼՈՒԻ ԵԼՈՅԹԻՆ ԴԷՄ»

Հաջորդ գրառումը

ԱՆՎԵՐՋ ԲԱՆԱԿՑԵԼ ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՎԵՐՋ ԲԱՆԱԿՑԵԼ ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական