Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՏԱՐԱՓ ՇԻՐԻՆՕՂԼՈՒԻ ԵԼՈՅԹԻՆ ԴԷՄ»

04/10/2019
- 04 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգի» նախանցյալ համարում, հիմք ընդունելով Կ. Պոլսո «Հայ թերթ» հրապարակումը, գրել էի, թե Հայկական հիմնադրամների միության նախագահ, Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն «գրոհայիններ» դաստիարակելու մեջ ինչպես է ամբաստանել «Կեդրոնական» (կենտրոնական) վարժարանին: Ես այդ նյութը քաղել էի Պոլսո «Հայ թերթից»: Նշված հրապարակումը թուրքերեն էր, որովհետեւ «Հայ թերթը» դա վերցրել էր թուրքական «bianet.org» կայքէջից եւ նույնությամբ վերահրատարակել: Այս կայքէջը «գրոհային» բառի տեղը օգտագործել էր «militan» բառը, որը «militant-ի» թուրքերեն տարբերակն է: «Militant-ը» ֆրանսերեն նշանակում է մարտիկ, ռազմիկ: Սակայն թուրքերը «militan» ասելով հասկանում են երկիրը մասնատելու նպատակով Թուրքիայի դեմ զինված պայքար մղող ահաբեկիչ, ինչպես ասենք PKK-ական: Հետեւաբար Շիրինօղլուն իր անփառունակ ամբաստանությամբ թուրքահայ համայնքին ոչ միայն թուրք ազգայնամոլների թիրախի է վերածում, այլեւ Կ.Պոլսում ավելի քան 133 վաղեմություն ունեցող «Կեդրոնական» վարժարանը դարձնում է ահաբեկչության որջ, իսկ աշակերտներինՙ ապագա ահաբեկիչներ, PKK-ականներին միանալու հեռագնա նպատակով:

Ըստ ժողովրդական ասացվածքի ամեն ինչի շատը վնաս է: Բայց ինչ արած, Շիրինօղլուն ե՛ւ շատ բարերար է, ե՛ւ շատ ազգասեր: Համենայն դեպս, նրա ամբաստանությունը բուռն հակազդեցություն է առաջ բերել թուրքահայ համայնքում: Նրան հակազդել են նաեւ «Կեդրոնականի» աշակերտները: Նրանց հակազդեցությունից իմանում ենք, որ Շիրինօղլուի քաջագործությունը սոսկ ամբաստանությամբ չի սահմանափակվել, այլ նա «խարխուլ» է անվանել վարժարանի շենքը, թե որեւէ երկրաշարժի պարագային չի դիմանա: Խարխուլ շենքերն առհասարակ քանդում են: Սակայն եթե քանդվի «Կեդրոնականինը», ապա դա այլեւս չի վերականգնվի, քանի որ թուրքական իշխանությունները չեն թույլատրում ազգային փոքրամասնություններին, մասնավորապես հայ համայնքին պատկանող կառույցների վերականգնումը երկրում: Այլ կերպՙ վտանգավոր խաղեր է խաղում Շիրինօղլուն: Թվում է, թե թուրքական իշխանություններն էլ շատ բարձր կգնահատեն նրան:

Շիրինօղլուի հերթական քաջագործության, ինչպես նաեւ «կեդրոնականցիների» հակազդեցության մասին իմացել եմ Միհրան Մանուկյանի «Հակազդեցութիւններու տարափ Շիրինօղլուի ելոյթին դէմ» խորագրով «Ակօսի» սեպտեմբերի18-ի համարում հրապարակված հոդվածից: Ահա թե ինչ է գրել հոդվածագիրը.

«Նախորդ շաբաթավերջին ի նպաստ Սամաթիայի Սուրբ Գեւորգ եկեղեցու Սահակյան վարժարանի կազմակերպվող «Սիրո սեղանին» ընդառաջ կայացած ժողովի արձագանքները: Ժողովի ընթացքում Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն իր ելույթով թիրախ էր դարձրել «Կեդրոնական» վարժարանը: Համաձայն Շիրինօղլուի ազգային այս վարժարանը գրոհայիններ էր պատրաստում: Բացի այդ նա պնդեց, թե դպրոցի շենքը հավանական երկրաշարժի դիմաց խարխուլ է: Ատենապետի այս ելույթը բնականաբար արժանացավ համայնքային լայն շրջանակների, հատկապես կեդրոնականցիների զայրույթին: Նախ մասնագետներն ու դպրոցի վարչությունն անհիմն են համարում վարժարանի շենքի խարխուլ լինելու պնդումը եւ անտեղի, նկատելով, թե մասնագետներն անցյալում շենքը ուսումնասիրել եւ հավաստիացրել են, որ դա բավականին կանգուն է, հետեւաբար երկրաշարժի որեւէ վտանգ նրան չի սպառնում: Ուստիեւ հարց է առաջանում, այս պայմաններում ո՞րն է պարոն Շիրինօղլուի խոսքերի նպատակը: Իրականում այդ պնդումների թիկունքում թաքնված է Պոլսո մի շարք վարժարանները փակելու կամ իրար միացնելու միտումը: Շիրինօղլուն կարծում է, որ այդպիսով պիտի խնայի բավական լուրջ գումար:

Անշուշտ հասարակությունները կարող են հաշվի նստել տվյալ ժամնակահատվածի թելադրած պայմանների հետ եւ ըստ այդմ էլ նոր ռազմավարություններ մշակել: Բայց այդ բոլորը պարտավորեցնում է արդարանալ հասարակության հավաքական մտքով: Ապա թե ոչ մեր դարավոր հաստատությունները դյուրավ կարող են զոհը դառնալ անհեռատես պնդումների»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԶՐԱՍ ԱՐՔ. ՆԵՐՍԻՍՅԱՆ. «ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ԵԿԵՂԵՑԻ»

Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական