Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԾԱՐՎԵՑ ՊԱՐՍԻՑ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ, ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՎԱՍՏԿԱՇԱՏ ԻՐԱՆԱԳԵՏԸ

25/10/2019
- 25 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու

Հայ-իրանական գրական-մշակութային կապերը նույնքան հին են, որքան մեր դրացի եւ ցեղակից ժողովուրդների հազարամյա քաղաքակրթությունները: Ուստի, օրինաչափ է, որ պարսից դասական բանաստեղծների մեծարման օրեր են պարբերաբար կազմակերպվում նաեւ Հայաստանում:

Երեւանի Կապույտ մզկիթի դահլիճում տեղի ունեցած պարսից մեծանուն բանաստեղծ Հաֆեզի մեծարման օրվան նվիրված միջոցառումը այս անգամ մեկ այլ խորհուրդ էլ ուներՙ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմանուշ Կոզմոյանին էր հանձնվելու պարսից նշանավոր բանաստեղծ Շահրիարի անվան միջազգային գրական մրցանակը:

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Դեւրիկյանը, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը, նույն ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գեւորգյանը եւ ուրիշներ:

Ելույթ ունեցողներն ըստ արժանվույն դրվատանքի խոսքեր ասացին պարսից յոթ մեծագույն քնարերգուների շարքին դասվող Հաֆեզի անմահ ստեղծագործական ժառանգության մասին, մեկնաբանեցին հայ-իրանական կապերի անցյալը, ներկան եւ զարգացման հեռանկարներըՙ անդրադառնալով վաստակաշատ իրանագետ Արմանուշ Կոզմոյանիՙ Հայաստան-Իրան գրական կապերին եւ փոխճանաչմանը բերած տասնամյակների մեծ նպաստին, ում բազմաթիվ հոդվածներով ու մենագրություններով լուսաբանվել են իրանագիտության ամենատարբեր խնդիրներ եւ ում ջանքերով հայ ընթերցողի սեփականությունն են դարձել պարսից գրականության մեծերի, մասնավորապեսՙ Հաֆեզի եւ Ռուդաքիի քնարերգության բարձրարժեք թարգմանություններ:

Հեղինակավոր մրցանակը Մոհամմադ Ռեզա Հեյդարիի կողմից Արմանուշ Կոզմոյանին հանձնվելուց հետո շնորհակալական խոսք ասաց մրցանակակիրըՙ ներկաներին պատմելով նաեւ Սիլվա Կապուտիկյանի եւ Վահագն Դավթյանի հետ տարիների թարգմանական համագործակցության հետաքրքրական դրվագներ:

Միջոցառմանը յուրօրինակ հմայք հաղորդեց երեւանաբանակ փոքրիկ պարսկուհի Շեյդա Թուրմաջյանըՙ բնօրինակով կարդալով Հաֆեզի նշանավոր գազելներից մեկը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՑԵԼԵՔ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸՙ «ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑԻ» ՑԱՆՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸՙ «ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑԻ» ՑԱՆՑՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական