Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՀՐԱԺԵ՞ՇՏ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԲՈՒՀ-ԵՐՈՒՄ

25/10/2019
- 25 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Գաղտնիք չէ, որ աշխարհում տեղի ունեցող դարակազմիկ փոփոխությունների այս շրջանում մենք ինքնապահպանման եւ առաջընթացի համար պետք է առաջին շարքերում լինենք: Պետք է արդիականորեն կազմակերպվենք որպես քաղաքական ազգ, ստեղծենք խելացի, գրագետ հասարակություն եւ ազգային-ժողովրդավարական պետություն: Վերըմբռնենք մեր առաքելությունը, մեր տեղն ու դերը նորոգվող աշխարհում: Որոշենք եւ նախանշենք մեր ազգային համակարգիՙ արժեքային միջուկը (արժեքային հիմնասյուները, կոդային համակարգը, Հոգեւոր Հայրենիքը), նպատակները եւ խնդիրները, համապատասխանաբարՙ դրանց իրագործման եւ լուծման սկզբունքները, գործառույթները եւ էլի շատ բաներ, որ անհրաժեշտ են որպես համակարգ կայանալու եւ գործառելու համար:Հայոց լեզուն եւ Հայոց պատմությունը նշված արժեքային միջուկի համակարգաստեղծ բաղադրիչներ են, այդ միջուկի միջուկն են: Ուստի մենք դեռ պետք է Նոր հայի, Նոր Հայքի եւ Նոր քաղաքացու կերտման անհրաժեշտությունների տեսակետից որոշենք Ազգային պետության եւ նրա միջուկով Հայկական աշխարհի կայացման ու զարգացման, դրա մեջ եւ հանուն դրաՙ թե՛ առհասարակ կրթության եւ թե՛ Հայոց լեզվի ու Հայոց պատմության դասավանդման հայեցակարգային մոտեցումները եւ դրանց հիման վրա իրագործվելիք ռազմավարությունները: Բայց ափսոս, որ այսօրվա կառավարիչները նման նկրտում եւ կարողություններ չեն դրսեւորում: Այնինչ, ժամանակն է, որ սովորական հակադարձություններից անցնենք նորը կերտելուն եւ դրանով չեզոքացնենք վատն ու վնասակարը:Այս համապատկերում առանձնահատուկ կարեւորվում է վերջին շրջանում բավականին աշխույժ քննարկվող Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը: Նախագիծ, որը պարունակում է մի շարք խնդրահարույց եւ քննարկելու կարիք ունեցող դրույթներ, որոնցից է այս օրերին լայնորեն քննարկվող բուհական համակարգում Հայոց լեզվի, Հայ գրականության եւ Հայոց պատմության պարտադիր դասավանդման հարցն է:Այս ամենն հասկանալու համար նախ պետք է ճշտելՙ ազգային ի՞նչ նկարագիր ու արժեհամակարգ են կերտել այդ առարկաները աշակերտի հոգում ու մտքում: Իսկ մինչ այդ փաստենք, որ այս առարկաները դպրոցներում հաճախ դասավանդվում են սոսկ տեղեկատվության մակարդակով, ավելի շատՙ բուհ ընդունվելու, քան սեփական ինքնության ճանաչմանն ու զարգացմանը ծառայեցնելու համար: Ակնհայտ է, որ յոթ տարի պատմություն սովորող երեխան իրադարձությունների մասին պատմական ընկալում անգամ չունի: Եվ եթե այս մակարդակով պետք է ընդամենը կրկնել դպրոցում անցածը, ապա մեղմ ասած, արդյունավետ չէ: Սակայն պատկերացնենք մի պահ, որ բուհերում այդ առարկաներն ուսումնասիրվեն արդեն մասնագիտական մակարդակով եւ վերլուծական ծրագրերով, որ ապագա մասնագետը սովորի մտածել, վերլուծել, անցյալի փորձով նախաձեռնել, եւ ոչ թե միայն կատարել ու ծառայել: Այդ առարկաները հանելուց առաջ նախ մտածեքՙ արդյո՞ք ներկայիս բուհն ավարտած մասնագետը տիրապետում է հայերեն մասնագիտական բառապաշարին, արդյո՞ք նա կարող է վերլուծել իր երկրի պատմության ոլորտային զարգացումները եւ կիրառել այն տվյալ ճյուղի զարգացման գործում: Իհարկե, մտածելու բան կա, բայց ոչ փակելով, այլ ավելի լավ տարբերակը որոնելով, զարգացնելով եւ, եթե կուզեք, հեղափոխություն սկսենք հենց սեփական մտածելակերպից:Գործող` 2004 թ-ին ընդունված Բարձրագույն կրթության մասին օրենքով անկախ մասնագիտությունիցՙ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու եւ հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ: Երկու կիսամյակը նշանակում է արդեն քննություն: Այսինքն` նշված առարկաների դասավանդումը երկու կիսամյակում պարտադիր է:2004 թ. օրենքով նախ կրթությունը եւ գիտությունն առանձին էին, իսկ նոր օրինագծով միացված են, որն այնքան էլ ճիշտ չէ, դրանք առանձին ոլորտներ են: Հետո էլ` հայագիտական առարկաների պարտադիր ներառումը բուհերում երկրի ազգային քաղաքականության մի մասն էր, իսկ նոր օրինագծով պետությունը կրթական համակարգից կարծես ձեռքերը լվանում է: Նոր օրենքի նախագծում այդ պարտադրանքը չկա, ինչը ենթադրում է, որ պետական եւ ոչ պետական բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում Հայոց լեզվի, Հայ գրականության եւ Հայոց պատմության ուսումնասիրությունը հանվելու է դասացանկերից: Չգիտես ինչու պարտադիր հանվողները հենց հայագիտական առարկաններն են: Այնինչ հայագիտական առարկաներն այն ազգային հենքն են, որի մասին մշտապես խոսում են երկրի ղեկավարները: Գոնե նկատի առնենք այն պարզ ճշմարտությունը, որ շատ երկրներում (ԱՄՆ, ՌԴ եւն) քաղաքացիություն ձեռք բերելու համար այդ երկրի լեզուն եւ պատմության իմացությունը պարտադիր պայման է:Նշված առարկաները հանելու հարցում կարծիքները երկփեղկվել են երկու հակադիր կողմերի: Մասնագետների մի մասը կարծում է, որ սա ազգային արժեքների դեմ ուղղված մեր եվրոպամետ իշխանությունների հերթական հարվածն է: Մյուս մասը գտնում է, որ այդ առարկաներն անցնում են դպրոցում եւ կարիք չկա լրացուցիչ ծանրաբեռնել բուհական ծրագրերը:Սակայն օրինական հարց է առաջանում. ինչպես կարելի է մեր մայրենի լեզուն եւ պատմությունը վերացնել բուհերից: Դրա կողմնակիցները, իմ կարծիքով, կա՛մ խորությամբ չեն ընկալում հիմնախնդիրը, կա՛մ հայ ժողովրդի թշնամիներն են: Նրանց խորհուրդ կտամ գնալ այլ երկրներ եւ տեսնել, թե ինչպես են նրանք դողում իրենց մայրենի լեզվի ու պատմության վրա: Իսկ մենք բան ու գործ թողածՙ արդեն շուրջ երեսուն տարի է քննարկում ենքՙ եւ հատկապես տեխնիկական-բնագիտական բուհերում հայոց լեզու եւ պատմություն անցնե՞նք, թե չանցնենք, կամ եթե անցնենք` ի՞նչ խորությամբ:Որպես ԲՈւՀ-ում դասավանդելու երկարամյա փորձառություն ունեցող կարող եմ փաստել, որ հատկապես Հայոց պատմությունը, դասավանդվող առարկա լինելուց բացի, նաեւ դաստիարակչական գործառույթ է իրականացնում: Հետո էլ հարկավոր է գիտակցել, որ այն սոսկ թվերի ու իրադարձությունների ժամանակագրական նկարագրություն չէ, այլ դրանց պատճառահետեւանքային օբյեկտիվ կապերի բացահայտում: Եվ եթե պատմությունն ուսումնասիրում ես վերլուծական եւ ժամանակային մեծ հատվածների ու համաշխարհային պատմության համադրությամբ, ապա այն գրեթե բնագիտության կամ մաթեմատիկայի նման բան է դառնում: Իսկ եթե խորությամբ չես անցնում, դառնում է պատում, ինչը բնագետներին հեչ պետք չի: Ընդհանրապես քանի չենք պատասխանել այն հարցերին, որ կրթությունը բիզնե՞ս է, թե ազգային կենսակերպ, դրանով գիտելի՞ք ենք տալիս, թե դաստիարակում ենք եւ վերջապես` սովորում ենք, որ ինչ անենք, միշտ էլ կքննարկենքՙ մաթեմաթիկոսը պատմություն պիտի իմանա՞, թեՙ ոչ:Ավելին, հայագիտական առարկաների միջոցով ձեւավորում է առաջին կուրսերի ուսանողների աշխարհընկալումն ու աշխարհայացքը ազգային արժեքների նկատմամբ: Գաղտնիք չէ նաեւ, որ լեզվի ժամին բայի ժամանակները կամ դերանունների տեսակները սերտելուց բացի ուսանողի մոտ զարգանում է հայերեն լեզվամտածողությունը: Կամ պատմության դեպքում իրադարձություններն ու տարեթվերը յուրացնելուն զուգընթաց ավելի շատ յուրացվում է մեր անցյալն ու դրա քաղաքական դասերը:Իհարկե, այս ամենը կարելի անել ավագ դպրոցում, սակայն չի արվում, քանզի Հայաստանի ավագ դպրոցների մեծագույն մասում աշակերտները հիմնականում կամ դասերին ներկա չեն, կամ` բուհ ընդունվելու համար միայն երեք-չորս առարկա են սերտում: Բոլորովին այլ խնդիր է, երբ ավագ դպրոցն իրոք կկայանա եւ վերոհիշյալ առարկաները անհրաժեշտ մակարդակով կուսումնասիրվեն, այդ դեպքում արդեն կարելի է մտածել բուհերում դրանց ուսումնասիրության պարտադրանքը հանելու մասին: Խորհրդային կրթական համակարգի արդյունք իմ սերնդի համար, որը հիմնավոր գիտելիքներ էր ստանում միջնակարգում, օրինակ, անհասկանալի է, որ ասենք Իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսեցին հայոց լեզու կամ հայոց պատմություն է սովորում եւ այն էլ այն դեպքում, որ այդ առարկաներից 18-20 միավոր է վաստակել: Իհարկե, դա ժամանակի անիմաստ վատնում է: Իսկ արդյոք ավագ դպրոցներն ապահովում են այդպիսի մակարդակ, իհարկե` ոչ:Մի կարեւոր գործոն էլ պետք է անպայման նկատի առնել: Ավագ դպրոցում Հայոց պատմությունը բոլորովին այլ մակարդակում է մատուցվում եւ այլ չափով է տպավորվում աշակերտի գիտակցության մեջ, քանի որ դրանք հասունության եւ աշխարհընկալման բոլորովին տարբեր մակարդակներ են: Ազգային մշակույթը մեխանիկական քանակություն չէ, որ միանգամից ներմուծես աշակերտի ուղեղը եւ վերջ: Այն կաթիլ-կաթիլ պիտի ներծծվի: Մանավանդ, որ մենք որպես ազգ, բարդ եւ կնճռոտ մարտահրավերների ենք դիմագրավում եւ շատ կարիք ունենք պատրաստված եւ կոփված քաղաքացիների: Բուհական տարիները հենց այն հասունացման ու կայացման տարիներն են, երբ հայ երիտասարդը շարունակաբար խնդիրներ պիտի հաղթահարի եւ ամրանա նաեւ մեր հերոսկան անցյալի ու նվիրյալ գործիչների օրինակներով եւ եթե կուզեքՙ նաեւ նոր զենքերին ծանոթանալով: Հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունը անկախ ընտրած մասնագիտությունից ոչ միայն անհրաժեշտ են, այլեւ ամենօրյա սննդառության նման պարտադիր:Ամեն ինչից առաջ մեզ անհրաժեշտ է ազգային աշխարհայացք կրող սերունդ դաստիարակել, իսկ այդ առաքելությունն իրականացնելու գործում հայոց պատմության եւ լեզվի դերն անգերազանցելի է: Իսկ անվիճելի է, որ դա արվում է նաեւ բուհերում այդ առարկաների ուսուցանմամբ: Մի գեղեցիկ օր, երբ ավագ դպրոցն իսկապես կայանա եւ այդ առաքելությունն իրականացնի անթերի, կարելի է մտածել դրանք ծրագրերից հանելու մասին, իսկ այսօր վաղաժամ է անգամ դրա մասին մտածելը: Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ ոչ հայաստանցի ուսանողներին, ովքեր դպրոցական տարիներին զրկված են եղել այդ առարկաներն սովորելու հնարավորությունից եւ ցանկանում են այդ բացը լրացնել հենց բուհում:Վերջում նշեմ, որ սպասում ենք բոլոր շահագրգիռ անձանց ու կառույցների, մտավորականների եւ հենց իրենց` ներկա ու ապագա ուսանողների արձագանքին: Այս անգամ գոնե չստացվի, որ օրենքն ընդունվի եւ հետո սկսվի դոնկիխոտյան անիմաստ կռիվը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

1937 ԹԻՎ

Հաջորդ գրառումը

ՀԵՏ ԵՆՔ ԳՆՈՒՄ ԱՆՑՅԱԼ ԴԱՐԻ 20-30-ԱԿԱՆՆԵ՞Ր

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՏ ԵՆՔ ԳՆՈՒՄ ԱՆՑՅԱԼ ԴԱՐԻ 20-30-ԱԿԱՆՆԵ՞Ր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025

Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող...

ԿարդալDetails

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական