«Մենք այսօր նման ենք մի տղամարդու, որի մայրն իր աչքի առաջ մահամերձ թպրտում է, իսկ մենք, ձեռքներս ծալած, ասում ենք՝ հիշո՞ւմ եք այն կարմիր շորը, որ առանք մեր մոր համար։ Մեր հայրենիքը հոգեվարքի մեջ է, մենք տանուլ ենք տալիս մեր հայրենիքը։ Ով՝ ում է սիրում, ով՝ ում բարեկամն է. ինձ չի հետաքրքրում։ Ասում եք՝ մեղավոր են իշխանությունները։ Իհարկե, մեղավոր են։ Սրանք դավաճանն են։ Բայց ո՞վ ծնեց այս իշխանություններին։ Արդյո՞ք մենք ազնիվ եղանք մեր պահվածքով։
Նիկոլը մենակ չէ, կան մարդիկ, որոնք Նիկոլի հետ ավերում են հայրենիքը՝ հանուն իրենց ստամոքսի։
Յուրքանաչյուրս պետք է ոտքի կանգնեք։ Մենք աննամուսի պես ենք ապրելու Հայաստանում։ Սահմանները բացում եք, վաղը Մուսթաֆան որ եկավ, ձեր փողերով եք պահելու նրա անվտանգությունը։
Ժամանակն է ոտքի կանգնելու և անելու անհնարը՝ թեկուզ մեր կյանքի գնով։ Կամ կանգնում ենք, կենաց ու մահու կռիվ ենք տալիս, կամ աննամուսի պես եք ապրելու։ Ես Հայաստանում չեմ ապրի։
Մի ցավ ունենք մենք՝ փրկել մեր հիվանդ մորը․ ես անգամ սատանայի հետ կհամագործակցեմ, միայն թե այս վիճակից դուրս գանք»,-Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակին նվիրված Հայաստանի Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը։