Երեքշաբթի, Սեպտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գագիկ Ծառուկյանը Հատիսի վրա ևս 7 հեկտար հողատարածք է գնել. «Հետք»

23/08/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բարեգործական հիմնադրամը Հատիս լեռան լանջին գտնվող հողակտորներ է ձեռք բերել։

«Հետք»-ը պարզել է, որ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի Ակունք բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3 առանձին հողակտոր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել 2022 թ.-ի օգոստոսի 10-ին։

Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, օգոստոսի 10-ին հիմք ընդունելով նույն տարվա հուլիսի 17-ին կայացած աճուրդների արդյունքները, որոշել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին օտարել ընդհանուր 7 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողակտոր։ 3.5, 1 եւ 2.5 հեկտար հողակտորների դիմաց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը համայնքային բյուջե պետք է վճարի կամ արդեն վճարել է 2 միլիոն 766 հազար դրամ։

Նշված հողակտորները գտնվում են Հատիսի լանջին գտնվող Սուրբ Պետրոս եկեղեցուց հյուսիս-արեւմուտք։

Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ դրանք գտնվում են անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաեւ Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։

Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Հետք»–ի հետ զրույցում հաստատել էր, որ օտարված հողակտորները գտնվում են Հատիս լեռան գագաթին։ Հունան Ռուբենյանի խոսքով, 100 հեկտար հողակտորը «Ծառուկյան» հիմնադրամին օտարվել է համայնքի կողմից, իսկ 46 հեկտարը 2008 թ.-ին էր օտարվել քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ վարկածներ են քննում իրավապահները «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետի վերաբերյալ. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Քրիստափորի փողոցի մի հատվածը բաց է. ԱԻՆ խոսնակ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Դատախազությունը չրեր, մետաքսե թաշկինակներ ու շարֆեր է գնել. «Փաստինֆո»

22/09/2025
Մամուլի տեսություն

Սրբազանները կալանավայրում հոգեւոր մթնոլորտ են ձեւավորել

20/09/2025
Մամուլի տեսություն

Քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետն արձակուրդից չի վերադառնա. «Փաստ»

18/09/2025
Մամուլի տեսություն

Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության նիստին պահանջել է կուսակցությունից հեռացնել Ալեն Սիմոնյանին. 24News

17/09/2025
Հաջորդ գրառումը

Քրիստափորի փողոցի մի հատվածը բաց է. ԱԻՆ խոսնակ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես պաշտոնի համար նախկինների ու ներկաների հետ երբեք ճանապարհ չեմ գնա. կասեմ՝ առանձին կգնամ-չեմ գնա, թե որևիցե մեկին կպաշտպանեմ. Ղուկասյան

23/09/2025

Ես պաշտոնի համար նախկինների ու ներկաների հետ երբեք ճանապարհ չեմ գնա, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով...

ԿարդալDetails

Կեղծավորներ, գնացեք ձեզ մաքրեք, ձեր դարդը լացեք, թե Աստծուն ինչ պիտի պատասխանեք, հետո մնացած մարդկանց մասին մտածեք. Ղուկասյան

23/09/2025

Հայտնի խոսք կա՝ «ֆեստիվառը ելավ ջրի երես», և հենց սա է Նիկոլ Փաշինյանի վերջին սրացումների պատճառը. Սուքոյան

23/09/2025

Դիտավորյալ գործեր են կարում, որ գնանք ասենք՝ ձեր կողքին ենք, փակեք այս գործերը. մենք այդպիսի մարդ չենք. Ղուկասյան

23/09/2025

Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական խոսքը՝ արտաքին սպառնալիքի աղբյուր. Սուրեն Սուրենյանց

23/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական