Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Քրիստափորի փողոցի մի հատվածը բաց է. ԱԻՆ խոսնակ

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է.

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։

Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։

Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։ Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։

Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։