Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ԱՄՆ-ն ցանկանում է արգելափակող պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ. Պատրուշեւ

ԱՄՆ-ի խնդիրն է մեղադրել Չինաստանին Թայվանի հետ կապված ստատուս քվոն փոխելու միակողմանի փորձի եւ Պեկինի դեմ արգելափակող պատժամիջոցներ կիրառելու մեջ, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պեկինի եւ Թայբեյի միջեւ լարվածություն հրահրելու ԱՄՆ գործողությունները բացարձակապես անպատասխանատու ենք համարում։ Ամերիկացիները նույն քաղաքականությունն են վարում կղզու նկատմամբ, ինչ Ուկրաինայի նկատմամբ։ Նրանց խնդիրն է մեղադրել Չինաստանին ստատուս-քվոն փոխելու միակողմանի փորձի եւ Պեկինի դեմ արգելափակող պատժամիջոցներ կիրառելու մեջ»,- ասել է Պատրուշեւը Ռուսաստանի Դաշնության եւ ԱՍԵԱՆ անդամ երկրների բարձր ներկայացուցիչների մասնակցությամբ տեսահամաժողովի ժամանակ:

News.am