Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏՐՈՍՆ ՈՒ ՊԵՐԿԵՍԸ

06/12/2019
- 06 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ո՞վ գիտիՙ Պետրոսն ուզում էր առաքյալ դառնա՞լ, թե՞ ձկնորս մնալ: Եթե առաքյալ չդառնար, ապա նրա մասին ոչ մեկս չէինք իմանա եւ, գուցե, ավելի լա՞վ… բոլոր այն մարդկանց համար, որոնք մի տեղ են մտնումՙ չուզենալով դա: Օրինակ մարդ գիտեմ, որ Գրին քարտ է շահել, հիմա Խաղաղ օվկիանոսի ամերիկյան ափին մի տարեց կին է խնամում, ամեն երեկո նայում է օվկիանոսի նավերին ու երազում դրանցից մեկով Հայաստան վերադառնալ, ոչինչ, որ Հայաստանը ծովից ծով ոչ նա է տեսել, ոչ նրա մայրը, ոչ էլ անգամ տատը: Իսկ ամեն առավոտ նզովում է օվկիանոսը, որ բոլոր նավերը հեռու տարավՙ առանց իրեն: Չէ, բայց այս մարդը գնացել է Հայաստանում ամերիկյան դեսպանատուն, մասնակցել է հարցազրույցի, հետո տոմս է գնել, ինքնաթիռ է նստել, կես օր թռել է, մեկ այլ օվկիանոս է անցել, թույլ ժպտացել է, երբ օտար երկրի սահմանապահը նրան ասել էՙ «Բարի գալուստ, Ամերիկա», եւ չպետք է դժգոհ լինի, բայց դժգոհ է, ինչպես տասնյակ հազարավոր այն հայաստանցիները, որոնք ամեն տարի մասնակցում են Գրին քարտի խաղարկությանը, բայց Ամերիկան նրանց համար մնում է անհաս երազ:

Իրականում ոչ մեկը չի երազում ձկնորս մնալու մասին. ձկնորսությունը չի ընկալվում առաքելություն: Ձկնորսները միայն իրենց որդիների համար են հերոս, լավՙ նաեւ կանանց, բայց բոլորի կարծիքով նրանց վրայից անտանելի հոտ է գալիս ու նրանք ոչինչ չգիտեն մարդկանց աշխարհի մասին: Մինչդեռ ծովի հատակը տեսած մարդիկՙ երկնքում սավառնողների պես են: Նրանք գիտեն, որ հեռու ծովերում ապրում է պերկես ձուկը, իսկ նա ապրում էՙ փոքր ձկներ որսալով: Բայց պերկեսը չափազանց մեծ է, որպեսզի հայթայթի իր կերըՙ ծովի հատակի ժայռերի բարակ ու նեղ ծալքերում: Նա նաեւ մրցակից ունի, որն աննկարագրելի խելացի է եւ նույնպես թիրախավորել է նույն մանր ձկներին: Ութոտնուկն է: Այ, նա՛ կարող է ներթափանցել շատ նեղ ծալքերի մեջ, բայց շատ դեպքերում ավարը նրանից էլ է փախչում: Իսկ ի՞նչ կլինի, եթե պերկեսն ու ութոտնուկը միասին աշխատեն: Հեռու ծովերի ձկնորսները գիտեն, նույնիսկ կան որ տեսել են, թե ինչպես է պերկեսը սփրթնումՙ փորձելով գրավել ութոտնուկի ուշադրությունը: Նա գլուխը ցած է կախումՙ ոչ միայն համագործակցության ազդանշան տալով ութնոտնուկին, այլեւ ցույց է տալիս իր մրցակցինՙ ավարի տեղը: Ութոտնուկը խցկվում է ծովային քարանձավից ներս, ձկնիկները վախենում են եւ փախչում ուղիղ պերկեսի երախը, որը հակառակ կողմում սպասում էր: Երբեմն պարգեւն ստանում է ութոտնուկը, երբեմնՙ պերկեսը: Երկուՙ միանգամայն տարբեր արարածներ հասկացել են, որ թիմային աշխատանքը կարող է հաջողություն բերելՙ խութերով լի կապույտ քաղաքում:

Ձկնորսներն այսպիսի բազմաթիվ պատմություններ գիտեն: Բայց Պետրոսի նախադեպը նրանց հանգիստ չի տալիս. աշխարհի բոլոր ձկնորսները հույս ունեն, որ կգա օրը եւ իրենց թիկունքից մեկը կասիՙ ցած դիր ուռկանդ ու հետեւիր ինձ, եւ նա կգնա. գրողի ծոցը պերկեսը, ութոտնուկը, խութերը…Կգնանք, որովհետեւ մեզ միշտ թվում է, որ մեզ պետք է կանչեն, փրկեն, պաշտոն կամ փող տան, փառաբանեն, սրբադասեն… Բայց ոչ մեկս չի հիշում, որ դրա համար, մինչեւ աքաղաղի կանչելը, երեք անգամ պետք է ուրանանքՙ պերկեսին եւ ութոտնուկին, որոնք լուռ ցույց են տալիս, թե ինչպես է պետք ապրել խութերով լի քաղաքում:

Ո՞վ գիտի, դրախտում խութեր կա՞ն…

Հ.Գ.- Ես նույնպես կարծում եմ, որ երկրում շատ արագ եւ բավականին ուշագրավ, ոմանց համար վտանգավոր, ուրիշների համարՙ հանգստացնող իրադարձություններ են տեղի ունենում: Բայց նաեւ կարծում եմ, որ Հայաստանում կան շատ-շատերը, որոնք կերազեին հիմա լինել հեռու ծովերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵՑ ՑՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական