Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵՑ ՑՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

06/12/2019
- 06 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Կանցկացվե՞ն արտահերթ նախագահական ընտրություններ

Բաքվից վերջին օրերին ստացվում են կարեւոր հաղորդումներ: Կառավարող Ենի Ազերբայջան կուսակցության արտակարգ խորհրդակցությունում որոշում է ընդունվել Միլլի մեջլիսը (խորհրդարանը) ցրելու մասին:

Խորհրդարանի ներկայիս կազմը ընտրվել է 2015 թվականի նոյեմբերի 1-ին: Այնտեղ աշխատում է 118 պատգամավոր, որոնցից 70-ը կառավարող Ենի Ազերբայջան կուսակցության ներկայացուցիչներ են: Երկու պատգամավոր ներկայացնում է Քաղաքացիական համերաշխության կուսակցությունը, մեկըՙ Հայրենիքի կուսակցությունը, իսկ 53-ը անկուսակցականներ են: Ինտրիգն այն է, որ խորհրդարանի գործունեության ժամկետն ավարտվում է մեկ տարուց էլ շուտՙ 2020 թվականի նոյեմբերին: Իսկ ինչո՞ւ Բաքվում որոշեցին չսպասել:

Նշենք, որ դեռ հուլիսի սկզբներին, երբ նախատեսված էր Միլլի մեջլիսի արտահերթ նստաշրջան, տեղական ԶԼՄ-ներում սկսեցին հաղորդումներ հայտնվել ընթացիկ տարվա աշնանը խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Այս կապակցությամբ խորհրդարանի մամլո ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ ամառային նստաշրջանի մեջ որեւէ առանձնահատուկ բան չկա եւ չպետք է դրանից սենսացիա սարքել: Կառավարող կուսակցության պատգամավոր Վահիդ Ահմեդովը ասաց, որ խորհրդարանը ինքն իրեն չի արձակում եւ որ հերթական ընտրությունները Ադրբեջանում պետք է անցկացվեն 2020 թվականի նոյեմբերին:

Պարզվեց, որ արձակում է, եւ դա անմիջապես հարցեր է առաջացնում: Կասկած չկա, որ գործընթացը ղեկավարում է Ալիեւը: Ավելի վաղ նա օգտագործել էր այդ հնարքը 2018 թվականի նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխելով նույն տարվա ապրիլ: Տվյալ որոշման իրական պատճառները մինչեւ օրս մնում են առեղծվածային, քանի որ հայտարարված պատճառները, որոնց համաձայն քվեարկության տեղափոխությունը կատարվել է 2018 թվականի երկրորդ կեսին նախատեսված ուրիշ խոշոր միջոցառումների հետ չհամընկնելու նպատակով, անհամոզիչ են թվում:

Գոյություն ունի փոքր-ինչ տարօրինակ վարկած, ըստ որի Ալիեւը փորձել է խուսափել հեղափոխական ցնցումներից, որոնց Հայաստանում 2018 թվականի ապրիլին բախվել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Իրոք, այդ ժամանակ Բաքվում իրադարձությունները զարգանում էին սրընթաց կերպով, ինչին պատրաստ չէր նույնիսկ Ալիեւի մերձավոր շրջապատը: Բաքվում ընդդիմադիր ճամբարի որոշ փորձագետներ պնդում էին, թե նախագահի շրջապատում տեղի է ունենում կլանների պատերազմ, մինչդեռ ընդդիմությունը իրական սպառնալիք չէ նրա իշխանության համար:

Փորձագետները դրա հետ էին կապում 2017 թվականի փետրվարին Մեհրիբան Ալիեւայի նշանակումը երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում եւ վերջերս նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի պաշտոնանկությունը, որը երկար տարիներ հսկայական ազդեցություն էր ունեցել պետության մեջ ընդունվող որոշումների վրա: Այս փաստերը հիշեցնում ենք այն պատճառով, որ դրանք ի հայտ են գալիս նաեւ հիմա: Տարօրինակ են հնչում կառավարող կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որոնք խորհրդարանի արձակումը պայմանավորում են նրանով, որ վերջինս անհամարժեք է արձագանքում պետության ղեկավարի քաղաքականությանը եւ հետ է մնում երկրում անցկացվող բարեփոխումներից:

Ադրբեջանը նախագահական հանրապետություն է, եւ դեպք չի եղել, որ Միլլի մեջլիսը, համենայն դեպս պաշտոնական մակարդակով, հանդես եկած լինի Ալիեւի բարեփոխական ուղեգծի, նրա նշանակումների դեմ: Խորհրդարանը կարող էր հանգիստ գոյատեւել մինչեւ իր պատմական ժամկետի ավարտը եւ այն արձակելու որոշումը, անշուշտ, քաղաքական քայլ է, արձանագրում է ռուս հայտնի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Ուստի այն տպավորությունն է ստեղծվում, թե կառավարող Ենի Ազերբայջան կուսակցությունը ինքն իրեն պատժում է: Բայց դա կոնկրետ ի՞նչ պատճառներով է պայմանավորված:

Երկրում անցկացվող բարեփոխումներից հետ մնալու մեղադրանքները վերաբերում են առաջին հերթին կառավարող կուսակցության խորհրդարանական խմբակցությանը: Եվ ահա վերջինս գրեթե արտակարգ իրավիճակում պահանջում է արձակել խորհրդարանը: Սա խորհել է տալիս, որ խմբակցությունում տեղի է ունեցել պառակտում, եւ որ ապագայում խորհրդարանը կարող էր ընդունել Ալիեւին ոչ ձեռնտու որոշումներ: Այդ դեպքում Բաքվում ու՞մ են սկսել դասել կառավարող ընդդիմադիրների թվին: «Հին գվարդիայի» անդամներին, որոնց տեղեկատվական դաշտում ներկայացնում են որպես օլիգարխ-չինովնիկներ, ում հարկավոր է փոխարինել երիտասարդ կադրերով: Վերջիններս պետք է կարողանան ընդունել որակյալ օրենքներ եւ պատշաճ կերպով երկիրը ներկայացնեն միջազգային ասպարեզում: Ինչպես արտահայտվել է բաքվեցի փորձագետներից մեկը, խորհրդարանը, իհարկե, հիմա էլ կամակատար է, բայց այնտեղ այնուամենայնիվ կան առանձին օլիգարխիական խմբերի ներկայացուցիչներ, որոնք տեսականորեն կարող են անկանխատեսելի լինել իշխանության համար ֆորսմաժորային իրավիճակներում:

Բաքվում խոսում են սպասվող քաղաքական բարեփոխումների մասին: «Թուրան» գործակալությունը դրա տակ հասկանում է իշխանությունների մտադրությունը խորհրդարան բերելու չափավորական ընդդիմության ներկայացուցիչների, ինչը, ըստ երեւույթին, կապված կլինի ընտրական բարեփոխման անցկացման հետ: Ենթադրենք, թե նոր խորհրդարանում կլինեն կառավարող Ենի Ազերբայջան կուսակցության եւ «կառուցողական ընդդիմության» երիտասարդ կադրեր, որոնք օրենսդիր մարմինը կդարձնեն քաղաքական մրցավեճերի ասպարեզ: Դա ի՞նչ կտա, եթե նկատի ունենանք խորհրդարանի ներկայիս սահմանադրական կարգավիճակը, եւ դա ի՞նչ ձեւով կիրականացվի, եթե վկայակոչենք Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութլիբովին. օրենսդրական իշխանությունը կհասցվի նախագահական իշխանության մակարդակին»: Այլ բան է, եթե Բաքուն տեղաշարժ կատարի դեպի խորհրդարանական-նախագահական հանրապետություն, երբ Միլլի մեջլիսը նախագահի հետ պետք է կիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի ճակատագրի համար:

Ձեւական առումով, խորհրդարանի արձակումը չի պարունակում քաղաքական ճգնաժամի նշաններ: Սակայն ինչպես կառավարող կուսակցության ներկայացուցիչները, այնպես էլ ընդդիմադիր ուժերը գիտակցում են պահի պատմական պատասխանատվությունը: Ադրբեջանի վերնախավում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, որոնք այժմ առնչվում են նաեւ ներկայացուցչական իշխանությանը: Որոշ կանխատեսումների համաձայն, խորհրդարանական ընտրություններին կարող են հաջորդել արտահերթ նախագահական ընտրությունները, երբ պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարի Մեհրիբան Ալիեւան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՊԵՏՐՈՍՆ ՈՒ ՊԵՐԿԵՍԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՊԵՏՐՈՍՆ ՈՒ ՊԵՐԿԵՍԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական