Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Վաչագան Եղոյանին թուրքի ձեռքը չհասավ, բայց զոհ գնաց «Սուրմալուի» պայթյունին

Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

««Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաեւ եղբորս ավագ թոռը՝ 22 տարեկան Վաչագանս՝ 44- օրյա պատերազմի մասնակից:

Թուրքի ձեռքը քեզ չհասավ, Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես…

 Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին»,- գրել է Արտավազդ Եղոյանը։