Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸՙ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ

17/01/2020
- 17 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նովոսիբիրսկում 2000 թվականից լույս տեսնող «Քննադատություն եւ նշանագիտություն» հանդեսիՙ անցյալ տարեվերջին հրատարակված 2019 թվականի 2-րդ պրակը բացվում է Սերգեյ Փարաջանովին նվիրված հինգ հոդված-ուսումնասիրություններովՙ վերջինիս ծննդյան 95-ամյակի առիթով: Լեւոն Աբրահամյանի (ՀՀ ԳԱԱ Ազգագրության եւ հնագիտության ինստիտուտ) «Նոթեր Փարաջանովի պոետիկայի մասին» հոդվածում հեղինակը քննում է Փարաջանովի ստեղծագործության բանաստեղծականությունը, նրա ավարտված եւ չկայացած ֆիլմերը, կոլաժներն ու կյանքի դրվագները: Մանրամասն վերլուծվում է «Նռան գույնը» ֆիլմը, որտեղ հոդվածի հեղինակը նկարահանվել է դրվագային դերակատարմամբ, ուստիեւ ծանոթ է կինոնկարի ստեղծման մի քանի ներքին ասպեկտներին: Տիգրան Ամիրյանի (Ռուս-հայկական համալսարան) «Տեսողական ինքնագեղարվեստականացման առանձնահատկությունը Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության մեջ» հոդվածում փորձ է արվում հայտնաբերել արվեստագետի ֆիլմերում, կերպարվեստի գործերում, նամակներում ինքնագեղարվեստականացման (աուտոֆիքսացիա) դրսեւորումները: Սվետլանա Սարգսյանի (Երեւանի պետական կոնսերվատորիա) «Երաժշտական ֆենոմենը Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում» ուսումնասիրության մեջ քննվում է երաժշտության եւ կինոյի փոխկապակցվածությունը, արվեստի տեսակներիՙ որոնք հարյուրամյակի ընթացքում դրսեւորել են բազմազան սինթեզ նշանագիտական եւ ֆենոմենոլոգիական մակարդակներում, իսկ դրանց փոխկապակցվածությունը ստեղծում էր դրանց գոյության նոր էական մի ձեւ: Երեւանցի հետազոտող Էլզա-Բաիր Գուչինովայի (Կալմիկիայի գիտահետազոտական կենտրոնի հեռակա գիտաշխատող) «Սեւ արեւ եւ ցանկապատված ազատ տարածք. անազատության պատկերները Սերգեյ Փարաջանովի ու Կաձուկի Յասուոյի գործերում» հոդվածում զուգադրված են խորհրդային բանտային գողգոթայով անցած Փարաջանովի եւ սիբիրյան աքսորավայրում ապրած ճապոնացի նկարիչ Յասուոյի ճակատագրերը: Իսկ Անահիտ Միքայելյանի (Երեւանի Սերգեյ Փարաջանովի թանգարան) «Բանտի ազգագրությունն ըստ Փարաջանովի» հոդվածը նվիրված է արվեստագետի ստեղծագործության բանտային ժամանակահատվածին` 1973-1977 թվականներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՄԻՏ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական