Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՐԾՆԱԿԱՆ Ա՞ՅՑ, ԹԵ՞… ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սպասենք արձագանքի

ՀՀ քաղաքացին, վստահ եմ համոզված է, որ դժվար է կյանքի ութերորդ տասնամյակն ապրող մեկին, ով նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, անակնկալի բերել: Այդպիսի մեկը լինելով, այսուհանդերձ նման պահ ապրեցի Հանրային հեռուստաընկերության հունվարի 18-ի լուրերի հեռարձակման ընթացքում ունկնդրելով ՀՀ վարչապետիՙ երկրի գյուղոլորտի վիճակին նվիրված այցերից մեկի մասին պատմող ռեպորտաժը: ՀՀ թիվ 1 պաշտոնյային բոլորս գիտենք, ծանոթ դեմք էր նաեւ նրան անմիջական ուղեկցողը, ով «այո»-ներով պատասխաններ էր հնչեցնում բացառապես օրգանիկ մշակաբույսերի աճեցման եւ ինչ-ինչ արտահանումների կապակցությամբ: Մասամբ աննկատ դիրքում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի ոլորտի անմիջական պատասխանատու տեղակալը, քաղաքապետ Հայկ Մարությանի բնորոշմամբՙ ոչ պատշաճ հագ ու կապով, որն առավելագույնս էր ընդգծվում հանրությանը մշտապես հարգանքով ներկայացող նախարարի բացակայության պարագայում:

Արտառոց կամ անսովոր ոչինչ էլ չկա, կասեն հատկապես Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները, պնդելով որ իրենց աշխատակիցն ամենայն բարեխղճությամբ է կատարել մասնագիտական պարտականությունըՙ լուսաբանել ՀՀ վարչապետի այցը ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն: Իսկ ահա գյուղոլորտին ու տնտեսության այս ճյուղին ծանոթ որեւէ մեկը կպնդի, որ ՀՀ պետական կառավարման համակարգում, վարչապետին կից կամ նախարարություններից որեւէ մեկին ենթակա նման անվանմամբ կառույց կամ հաստատություն գոյություն չունի, առավել եւսՙ երբեւէ չի էլ եղել: Այն կա ԱՄՆ-ի գյուղնախարարության հետաքրքրությունների շրջանակում աջակցություն ծավալող, ամենուր գործող, ՀՀ-ում 2005 թվականին ստեղծված CARD անվանումով, որի հայերեն վերծանումը Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն է թարգմանվում: Թե ինչու այս մասին տեսալրատվության ընթացքում որեւէ ակնարկ չհնչեց, պարզապես անհասկանալի է, գուցեՙ անհարգալից: Չէ՞ որ սույն կենտրոնն իր 15-ամյա կենսագրության ընթացքում այնպիսի գործունեություն է ծավալել, համենայն դեպս այդպես են հիմնավորում կազմված հաշվետվություններն ու վերլուծությունները, ինչպիսին են տասնյակ հազարավոր շահառու գյուղացիների կողմից պահվող կենդանիների գենետիկական հատկանիշների բարելավումը, բանջարաբուծության եւ պտղաբուծության, կաթի ու կենդանական ծագման սննդահումքի արտադրության ծավալների ավելացումն ու որակական բարելավումը, այծաբուծության ծրագրի ներդրումը, ՀՀ-ում սննդի անվտանգության համակարգի բարեփոխումը, ջրային ռեսուրսների կառավարման կատարելագործումը, արտահանմանը միտված պանրագործների դպրոցի հիմնումը… ամփոփՙ մի ամբողջ գերնախարարության գործառույթների իրականացումը, որի համեստ գնահատականը ՀՀ գյուղնախարարության տարօրինակ լուծարումը եղավՙ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառուցվածք ընդգրկելու տեսքով:

Հանրահայտ ասացվածք կա առ այն, որՙ մի լսեք ինչ են ասում ամերիկացիները, այլ արեք այն, ինչ ամերիկացիներն են անում: Ասվածի ապացույցը տարիներ առաջ Երեւանի փողոցները զավթած «Վայելիր Ամերիկայի ոգին» գովազդապաստառներն էին, որոնցում ներկայացվում էր ամերիկյան արտադրության ծխախոտը: Եղան գայթակղության տրվողներ, իսկ հյուսիսամերիկացիներն այդ ընթացքում շարունակում էին տնտեսությունում լոկոմոտիվի դեր ունեցող եգիպտացորենի հատիկի աննախադեպ ծավալների բերք աճեցնել: 2000-2017 թվականներին 250-375 մլն տոննա հատիկ է հավաքվել, անասնակեր օգտագործելով կաթ ու մսի հավելյալ հարյուր հազարավոր տոննաներ են ստացել, բուսայուղ ու կարագ պատրաստել, անասունների կաշին վերամշակել, սպիրտ թորել, ցողուններից ու կողրերից այլեւայլ պարագաներ թողարկել, այսկերպ նոր աշխատատեղեր ստեղծելով հզոր երկիրը գերհզորացնել, հարյուր հազարավոր հայերի էլ իրենց կողմը գրավել:

Առանց երկմտել նշեմ, որ հատուկ տրամադրվածություն չունեմ մեզ օգնության ձեռք պարզած որեւէ մեկի հանդեպ. ամեն մեկն իր նպատակն է հետապնդում, իր շահը քողարկում, իր խաղը խաղում: Հարց է թեՙ ինչո՞ւ ենք ինքներս այս ամենի պարզունակ մասնակիցը դառնում, երբ հաստատ ու բազմիցս համոզվել ենք, որ տվյալ դեպքում ՀՀ գյուղատնտեսությունում վիճակը բոլորովին էլ բարվոք չէ, եթե ողբալի չգնահատենք: Արդյո՞ք արդեն նշված շաբաթ օրով կազմակերպվածը, գործնական այց կհամարեք թե բեմականացում, իրականացվեց ի հակադրություն ջրօգտագործող ընկերություններում, անասնապահության ու սպանդանոցային մորթի ոլորտներում մարդկանց բողոքները շղարշելու համար: Չէ՞ որ համանման մոտեցումները ակնթարթային ազդեցություն են թողնում, հայաստանաբնակն ամեն պահի է առնչվում իր առօրյայի ու կենցաղի գրեթե անլուծելի դարձող խնդիրների հետ: Օրերս Գերմանիայից վերադարձած ծանոթս սուպերմարկետների մի քանի գովազդային թերթիկ էր բերել եւ հարց էր տալիս. ինչո՞ւ են մեզանում տեղական գյուղմթերքներն այսչափ թանկ: Այցելեցի Երեւանի ծայրամասային սուպերմարկետներից մեկըՙ եւ խնդրեմՙ Գերմանիայում կիլոգրամը 3 եվրոյով առաջարկվող չերրի տեսակի լոլիկը, ՀՀ արժույթով 1600 դրամ, մեզանում 2390 դրամ է, բրոկկոլի կաղամբըՙ համապատասխանաբար 950 եւ 1590 դրամ, շամպինյոն սունկըՙ 1700 եւ 2040 դրամ, ստեպղինըՙ 230 եւ 285 դրամ, կարտոֆիլը 200 եւ 260 դրամ… Եվ սաՙ ջերմատներն ու բաց դաշտավարությունը պետության կողմից գազի, ջրի, էլեկտրականության համաֆինանսավորման պարագայում, հարկային ու մաքսային արտոնությունների տրամադրման պայմաններում: Այսօրինակ փաստերի առկայության պարագայում ՀՀ բարձրագույն պաշտոնյաների յուրօրինակ ֆեյսբուքյան աչքալուսանքները նվազագույնը տարօրինակ կարելի է դիտարկել: Բարձր գներով կաշկանդելով ոմանց հարաբերական գնողունակությունը, ուղղակի հարված է հասցվում շուկայական հարաբերություններում առաջարկ-պահանջարկի բանական կարգավորմանը, տեղական արտադրանքի ծավալմանը, դրամի շրջանառության արագացմանը, ֆինանսա-տնտեսական ողջ համակարգի լիարժեք գործունեությանը: Ընդամենն ասենքՙ տխուր է:

Այս ամենից հետո մի բան է մնում. սպասել ՀՀ վարչապետի աշխատակազմի արձագանքին: Հուսանքՙ չի ուշանա:

20.01.2020 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԵԼ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում. Փաշինյան

03/10/2025

Հայաստանի կառավարությունը լուրջ խնդիրներ ունի ավազի արդյունահանման ոլորտում, որովհետև դա այն ոլորտներից է, որտեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա։ Այդ մասին...

ԿարդալDetails

«Թուրքական ավիաուղիներ»-ը կմտնի Հայաստան. քպ-ականները սպասում են Թուրքիայի «գործուն քայլերին»

03/10/2025

Վարդան Ղուկասյանը կլքի ԱՄՆ-ն, բայց չի արտահանձնվի Հայաստանին

03/10/2025

Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ լեհական TVP World հեռուստաալիքին

03/10/2025

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական