Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ

31/01/2020
- 31 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Նախանցյալ տարի բովանդակ հայությունը նշեց Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը, սակայն նրա աստանդական կյանքի բազմաթիվ մանրամասներ ցարդ ճշտման եւ հետազոտման կարիք ունեն: Մինչ այժմ քիչ բան է հայտնի այն մասին, թե որտեղ, ինչ պայմաններում է անցկացրել Անդրանիկն իր կյանքի ամերիկյան շրջանը:

Երբ Կիլիկիան ազատագրելու բոլոր հույսերն ի դերեւ ելան, 1922-ին կնոջՙ Նվարդի հետ Զորավարը մեկնեց ԱՄՆ, որտեղ պիտի ապրեր իր կյանքի վերջին ժամանակահատվածը: Հուլիսի 12-ին հասնելով Նյու Յորք` Անդրանիկն ու Նվարդն իջեւանեցին Նյու Յորք Սիթիի «Սեւիլ» հյուրանոցում: Ներկայումս «Քարլթոն» վերանվանված հյուրանոցում, որի 1904 թ. կառուցված շենքը պահպանվում է պետության կողմից:

Կարճ ժամանակ անց Զորավարը Նյու Յորքից տեղափոխվեց Ֆրեզնո, Կալիֆորնիա, որտեղ մեծ հայ համայնք կար, օդը չոր էր եւ նպաստավոր հոդացավով տառապողների համար, քաղաքն էլ իրեն դեռ 1920 թ.ՙ ԱՄՆ առաջին այցելության ժամանակ էր դուր եկել. «Այս ինչ սքանչելի կլիմա եւ երկիր է, ճիշտ Եգիպտոսի Հելվան քաղաքի կլիմային կնմանի…», ասել էր Անդրանիկը:

Անդրանիկը նաեւ ճանապարհորդում էր. կեցության իրավունք ստանալու նպատակով մեկ տարի անց հատեց Մեքսիկայի սահմանը եւ կրկին վերադարձավ Ֆրեզնո: Նաեւ եղավ հայաշատ քաղաքներում եւ քարոզեց հայությանըՙ օգնելու հայ որբերին եւ գաղթականներին:

Որքան հայտնի էՙ Ֆրեզնոյում Անդրանիկը հաջորդաբար բնակվել է երկու տներում: Առաջինը` Բաթլեր պողոտայում (E Butler Ave.) վարձված փայտաշեն հին տունն էր, որը հրդեհվեց, եւ իրերի մի մասն այրվեց: Նույն Բաթլեր պողոտայում էր գտնվում այն հողամասը, որտեղ Անդրանիկը սեխ էր աճեցրել, որը իր բեռնատարով Սան-Ֆրանցիսկո էր ուղարկում:

Անդրանիկ Չելեպյանի «Զօրավար Անդրանիկ» գրքում Ֆրեզնոյի տան հրդեհն այսպես է նկարագրվում. «Բոցավառ շենքեն ներս մտնելով, Անդրանիկ կարգ մը բաներ ազատեց, բայց երբ կրակը սաստկացաւ, հրշէջները արգիլեցին ներս մտնել»: Դրանից հետո Քալիֆորնիայի հայ համայնքը Հայոց հերոսին նվիրեց խանութներ Նորթ Վեն Նես բուլվարում (N Van Ness Blvd, Fresno, CA) եւ եկամտաբեր բնակարան: Ամերիկաբնակ Ս. Յարալյանի շնորհիվ մեզ հաջողվեց պարզել այն տան հասցեն, որտեղ Անդրանիկը տեղափոխվել էր հավանաբար նախորդ տան հրդեհից հետո. 1926 թ. ամռանը թափքավոր «փիքափ» բեռնատարի հարկային ստացականում նշված է Անդրանիկի հասցեն` 22 M Street, Fresno CA: Այն գտնվում է հին հայկական քաղաքամասում (Old Armenian Town)ՙ հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտակայքում: 1914 թ. կառուցված այս եկեղեցին Ֆրեզնոյի հայ համայնքի հիմնական հավաքատեղին էր, այստեղ էլ կատարվեց Անդրանիկի հոգեհանգիստը: Ի դեպ, այն ներկայումս կանգուն հնագույն հայկական եկեղեցին է ԱՄՆ-ում:

Տունը չի պահպանվել. Էմ փողոցի սկզբնամասում ներկայումս արդիական ծածկասրահներ են, սակայն այդ տեղերում դեռ կանգուն են այն ժամանակների համր ականատեսՙ արտադրական բնույթի հին շինություններ, ինչպիսիք սովոր ենք տեսնել Չարլի Չափլինի ֆիլմերում:

Ֆրեզնոյում դիմագրավելով մի շարք դժվարություններ, հատկապես առողջության վատթարացումը, Անդրանիկը պարտադրված տեղափոխվեց Սան-Ֆրանցիսկոՙ իր կյանքի վերջին ամիսների օթեւանը: Ու եթե Ֆրեզնոյում Անդրանիկի բնակված տների լուսանկարներ մեզ ցարդ հատնի չեն, ապա Սան-Ֆրանցիսկոյի դեպքում բախտն անսպասելիորեն ժպտաց. Զորավարի թիկնապահ ու օգնական Լեւոն Լյուլեճյանի (1893-1974) դիվանում (Ս. Յարալյանի հավաքածու) աչքս ընկավ մի ծրարի, որի վրա Անդրանիկի հետադարձ հասցեն էրՙ 325 Franklin Street, apt. 35, San Francisco CA: Նամակը գրված էր 1925 թ. մայիսին: Փորձեցի ճշտել այդ տան ճակատագիրը. պարզվեց, որ 1922 թ. կառուցված այդ եռահարկ փայտե բազմաբնակարան տունը մինչ այժմ կանգուն է, գտնվում է Hayes Valley բազմազգ թաղամասում եւ նույնիսկ հասցեն չի փոխվել: Շենքում կա 42 սենյակ եւ 19 լոգարան (շենքը լուսանկարելու համար շնորհակալություն եմ հայտնում հայագետ Արծվի Բախչինյանին):

Գրեթե նույնությամբ պահպանվել է Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրըՙ հյուրանոց-բուժարանը. այնտեղ բժիշկների խորհրդով Անդրանիկը փոխադրվեց 1927-ի օգոստոսի սկզբին:

Ռիչարդսոն Սփրինգսն ավան է Չիքո քաղաքի հյուսիս-արեւելքում, Կալիֆորնիա: Գտնվում է ծովի մակերեւույթից 189 մ բարձրության վրա: Հիմնվել է 1898 թ.ՙ Ռիչարդսոնների կողմից: Ռիչարդսոն Սփրինգսն էլ 1926-ին այրվել եւ ապա վերակառուցվել էր:

Մինչեւ բուժարան ուղեւորվելը Անդրանիկը մի նամակ գրեց Լեւոն Լյուլեճյանին. «Սիրելի Լեւոնս, մեզի համար նոր տուն մը վարձէ, ջուրէն վերադարձիս կփափաքիմ Ֆրեզնօ բնակիլ: Ֆրեզնոյի օդն ու ջուրը ինծի համար շատ նպաստաւոր են»:

Օգոստոսի 29-ին նրան 313 սենյակում այցելում է հավատարիմ զինակից զորավար Սմբատ Բորոյանը: Երկու օր անց Զորավարը հավերժ փակում է աչքերը` հառաչելով.

– Գործս կիսատ մնաց:

Անդրանիկի այս վերջին հանգրվանում 2010 թ. նրա հիշատակին աղբյուր կառուցվեց:

Նկար 1. Զորավարի նամակը Լեւոն Լյուլեճյանին:

Նկար 2. Սեւիլ հյուրանոցի շենքը:

Նկար 3. Անդրանիկի բնակած տունը Սան-Ֆրանցիսկոյում:

Նկար 4. Սուրբ Երրորդություն եկեղեցին Ֆրեզնոյում:

Նկար 5. Ռիչարդսոն Սփրինգս հյուրանոց-բուժարանի ներքին հարդարանքը:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նախորդ գրառումը

«ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼ Է ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՈՒՂՂԵԼՈՒ ԱՅՆ». ԳԵՂԱՄ ՕՀԱՆՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԿԱ՛Մ ԼՈՒՍԻՆ, ԿԱ՛Մ ՎԻՍԿԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԱ՛Մ ԼՈՒՍԻՆ, ԿԱ՛Մ ՎԻՍԿԻ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական