Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Կա 6 զոհ. երկուսի ինքնությունը պարզված չէ

«Սուրմալուի» տարածքում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ դի։ Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։

Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։

Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։