6 քաղաքացի հայտնաբերվել է, 19-ը համարվում է անհետ կորած

Պայթունի հետեւանքով անհետ կորած համարվող վեց քաղաքացի հայտնաբերվել է։ Այս մասին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:
6-ն էլ ողջ են, տեղափոխվել են հիվանդանոց։
Այս պահին անհետ կորած է համարվում 19 քաղաքացի։
