Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

«Էրեբունի» բկ տեղափոխվածներից մեկն արդեն իսկ մահացած է եղել, 12 հոգի հոսպիտալացվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 13 տուժած: Այս մասին հայտնում են ԲԿ-ից:

Նրանցից մեկը բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն իսկ մահացած վիճակում: 12 տուժածները հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել են անհրաժեշտ կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտություններ, նեղ-մասնագետների խորհրդատվություն:

Հիվանդները հոսպիտալացվել են տարբեր բաժանմուքններում, ընդհանուր առմամբ բոլորի վիճակը գնահատվում է բավարար, որոշների վիճակը՝ միջին ծանրության է: