Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

16 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ԳԻՏԱԿՑՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ

07/02/2020
- 07 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստամբուլից «Բիանետ» գործակալությունը հաղորդում է, որ հայազգի Սեւակ Բալըքջիի գործով ամբաստանյալ Կիվանչ Ագաօղլուն 16 տարի 8 ամսվա բանտարկության է դատապարտվել:

Բալըքջին, հիշեցնենք, սպանվել էր 2011 թվի ապրիլի 24-ին, իր զինվորական ծառայությունը Բաթման նահանգի Կոզլուք շրջանում ավարտելուց ընդամենը 20 օր առաջ: Մեղադրող կողմը պարզել էր, որ օգտագործված զենքը թերություններ չէր ունեցել, եւ չէր կարող ինքնաբերաբար կրակել: Դիյարբեքիրի օդուժի զինվորական 2-րդ դատարանը 2013-ին «գիտակցված սպանության» մեղադրանքով ամբաստանյալին 4 տարի, 5 ամիս եւ 10 օրվա բանտարկության էր դատապարտել: Բալըքջիի հարազատները վճռաբեկ դատարան էին դիմել, որը բեկանել էր որոշումը, սակայն մինչեւ վերջնական դատավճիռ արձակելը 2016-ի հուլիսյան դեպքերի (կառավարությունը տապալելու փորձ) կապակցությամբ դատարանը ցրվել էր: Հետագայում Կոզլուքի առաջին ատյանի քրեական դատարանում վերանայվել էր Սեւակի ընտանիքի բողոքը եւ միայն այս տարվա հունվարի երկրորդ կեսին արձակվել 16 տարվա բանտարկության դատավճիռը:

Ժողովրդա-դեմոկրատական (HDP) կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը «Բիանետի» հետ զրուցելիս հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին: «Թուրքիային անհրաժեշտ է ստեղծել հանդուրժողականության առողջ մթնոլորտ, որտեղ ատելությունը եւ դրա հիման վրա կատարված սպանությունները տեղ չունենան: Մենք դեռ չենք հասել դրան եւ պետք է շարունակենք քաղաքական պայքարը մինչեւ կարողանանք ստեղծել այդպիսի մթնոլորտ», ասել է նա:

Նկար 1. Հայազգի Սեւակ Բալըքջի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՒՍԱԽԱԲ ՉԼԻՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական