Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ՀՈՒՇԵՐԸՙ ՍԵՐԲԵՐԵՆ

14/02/2020
- 14 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ

Հայոց ցեղասպանության կարեւոր եւ անհերքելի վկայություններից են այդ տարիներին Օսմանյան կայսրությունում տարբեր առաքելություններով գտնված օտարերկրացիների հուշերը: Դրանցից առանձնանում եւ մեծ հետաքրքրություն են ներկայացնում 1913-1916 թվականներին Պոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը, որոնք առանձին գրքով լույս են տեսել 1918 թվականին, իսկ մեկ տարի անցՙ Ենովք Արմենի հայերեն թարգմանությամբ նաեւՙ Պոլսում: Այդ թարգամանությունից ուղիղ 100 տարի անցՙ 2019-ի դեկտեմբերի վերջին, Մորգենթաուի գիրքը թարգմանիչներ Դեյան Ացովիչի եւ Սլաջանա Մարինկովիչի ջանքերով լույս տեսավ Սերբիայում:

Հայերիս համար մեծարժեք այս գրքի թարգամանության ծնունդը պատահական չէր: Մեկ տարի առաջ բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ եւ Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանին Բելգրադից զանգահարում է իր գրչընկեր Դեյան Ացովիչը եւ հայտնում, որ առիթ է ունեցել կարդալու Հենրի Մորգենթաուի գիրքը Հայոց ցեղասպանության մասին, նաեւ տեղեկացնում, որ մտադիր է թարգմանել: Սիմոնյանի այն հարցին, թե ինչո՞ւ է որոշել թարգմանել այդ գիրքը եւ ներկայացնել սերբ հանրությանը, Ացովիչը պատասխանել է. «Երբ կարդացի գիրքը, սահմռկեցուցիչ զգացողություն պարուրեց ինձ, պարզ դարձավ, թե ինչ դաժանություն է ի գործ դրվել հայ ժողովրդի նկատմամբ: Եվ, բացի այդ, ցանկացա սերբ ժողովրդին ներկայացնել ամերիկացի դիվանագետի հուշերը, քանի որ սերբերից զատ հազիվ թե մեկ այլ ժողովուրդ խորությամբ հասկանա Հայոց ցեղասպանության ողջ հրեշավորությունը, սերբերից բացի երեւի թե ոչ ոք չհասականա հայերին ու նրանց ցավը»:

Պատասխանը, անշուշտ, անսպասելի չէր Բաբկեն Սիմոնյանի համար: Նա քաջատեղյակ է, որ սերբ ժողովուրդը շուրջ հինգ հարյուր տարի իր ուսերին է կրել օսմանյան լուծը, դարձել յաթաղանի զոհ, եւ գուցե դրա համար էլ սերբերը կարող են զգայուն լինել հայերի տառապանքներին ու կիսել նրանց ցավը:

Գիրքը անգլերենից սերբերեն թարգմանելու Դեյան Ացովիչի նախաձեռնությունը ոգեւորում է Սիմոնյանին: Ացովիչն իր հայ բարեկամին առաջարկում է գրքի խմբագրական աշխատանքից զատ նաեւ առաջաբան գրել: Բաբկեն Սիմոնյանը սիրով հանամաձայնում է: «Մորգենթաուն եւ հայերը». այսպես է կոչվում առաջաբանը, ուր հեղինակը պատմական նյութը շաղախում է Մորգենթաուի դիվանագիտական առաքելության կարեւոր շերտերինՙ դրանով ստեղծելով մեծ դիվանագետի պայծառ կերպարը:

Առաջաբանից զատ Բաբկեն Սիմոնյանը անձնանունների եւ տեղանունների խմբագրական ճշգրտումներ է կատարել, մի բան, որ առ այսօր, ցավոք, բացակայել է սերբական հրատարակչական պրակտիկայում: Նախկինում հայկական անունները հիմնականում լույս են տեսել թերություններով, որոնք սխալ տառադարձության հետեւանք են եղել: Մորգենթաուի գիրքը, կարելի է ասել, լույս է տեսել անթերի, հայկական անունները հստակ են ու ճշտված:

Շուրջ կես տարի տեւած ստեղծագործական համագործակցությունը հրաշալի արդյունք է տվել: Կատարվել է որակյալ թարգմանություն, անթերի խմբագրական աշխատանք, գրվել է փայլուն առաջաբան…

Ստեղծագործական համագործակցությունից գոհ են եւ՛ թարգմանիչները, եւ՛ Բաբկեն Սիմոնյանը: Գիրքն արդեն դրվել է սերբ ընթերցողի սեղանին: Այս բացառիկ հրատարակությունը սերբերին առավել քան հասկանալի ու ընկալելի է դարձնում հայ ժողովրդիՙ աշխարհին պատմական անարդարությունը ներկայացնելու տասնամյակների պայքարի խորհուրդը: Հասկանում են, որովհետեւ իրենք էլ հայրենիք կորցրած ժողովուրդ են, իրենցից խլել են սերբական միջնադարյան պետության բնօրրանըՙ Կոսովոն: Երկու ժողովուրդներն էլ նույն թուրքական յաթաղանի զոհն են եղել, մարտիրոսվել, բայց կրկին հառնել ու գոյատեւել են:

Մորգենթաուի գիրքը, հիրավի, պիտի խթան հանդիսանա հայ-սերբական դարավոր դաշինքն ավելի ամուր դարձնելուն: Ի վերջո, պիտի հասկանանք, որ մեզ հզոր ու հոգեհարազատ դաշնակիցներ են պետք, իսկ հայերիս բախտակից սերբերը, իրոք, եղել եւ շարունակում են իրենց հայասիրությունն ու հայանպաստ առաքելությունը, այսպիսի հրաշալի գրքեր են հրատարակումՙ աշխարհին ցույց տալով, որ կա իրենց ճակատագիրը կիսող մեկ այլ ժողովուրդ:

Գրական-մշակութային նման բնույթի առաքելություններով է ամուր մնում ժողովրդի պատմական հիշողությունը: Այսպիսի գրքերի միջոցով է անխախտ մնում հայ-սերբական դարավոր բարեկամության կամուրջը:

Բաբկեն Սիմոնյանն իրավացիորեն ավելի է արժեւորում Հայոց մեծ եղեռնի մասին օտարազգի հեղինակների հուշագրությունները, որոնցում անկողմնակալ է ներկայացված պատմական ճշմարտությունը:

Նշենք նաեւ, որ շուրջ 400 էջանոց գրքի վերջում կա անձնանունների եւ տեղանունների ցանկ, զետեղված են նաեւ Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկարներ:

Ամերիկացի դիվանագետի եւ դեսպանի գիրքը օրերս ներկայացվել է սերբ ընթերցողին, եղել են հրաշալի արձագանքներ: Վաստակաշատ գրողը եւ սերբագետը համոզված է, որ սույն գիրքը հարատեւ կդարձնի բախտակից երկու ժողովուրդների բարեկամությունը: Մորգենթաուի հայանպաստ առաքելությանը վերաբերող իր առաջաբանը Բաբկեն Սիմոնյանն ավարտել է հետեւյալ նախադասությամբ. «Անունդ անմոռաց է, գործդՙ անմահ»:

Նախորդ գրառումը

ԲԱՔՎԻ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ, ՍՓՅՈՒՌՔԻՆ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ…

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ, ՍՓՅՈՒՌՔԻՆ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ...

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական