Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օրերս կոշտ հայտարարություններ է արել իսլամի ծայրահեղ դրսեւորումների մասին, ընդգծելով որ դրանք շատ վատ ազդեցություն են ունենում Ֆրանսիայի վրա եւ խաթարում են ազատության եւ հավասարության սկզբունքները: Մակրոնի հրամանովՙ այսուհետեւ Թուրքիայից եւ Ալժիրից իմամների (մահմեդական հոգեւորականներ) մուտքը Ֆրանսիա խստիվ կարգելվի, միաժամանակ նաեւՙ մահմեդական երգիչների, որոնք Ռամադանի ժամանակ իսլամական քարոզչություն են անուն երկրի տարածքում: Առհասարակ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Ֆրանսիայում գերակշռություն են ստեղծել իսլամի հետեւորդները, որն, իրավամբ, վտանգ է այդ պետության համար: Ֆրանսիայի աստիճանաբար իսլամացման մասին դեռ տարիներ առաջ անդրադարձել էր ֆրանսիացի գրող Միշել Ուլբեքն ՙ իր «Հնազանդություն» վեպում, որտեղ գրողը արծարծում էր ապագան եւ կանխատեսում, որ տասնամյակներ անց Ֆրանսիան ղեկավարելու է մահմեդական նախագահ, որի հետեւանքով գլխիվայր շրջվելու է քրիստոնեական Ֆրանսիան: Ուլբեքին անհանգստացնում էր ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո եղած ապաքրիստոնեացումը, որը գնալովՙ ահռելի չափերի է հասնում: