Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջին հերթին դիվանագետներին, հատկապես որոշում կայացնողներին պետք է դատել

12/08/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիվանագիտության պատմությունը շատ կարևոր է իմանալ, որովհետև այնտեղ կարելի է գտնել դիվանագիտական հնարքներ, որոնք ներկայում և ապագայում ևս կիրառվում են: Նաև երկրներն, ունենալով դիվանագիտական դպրոցներ, օգտագործում են անցյալի վրա կառուցված փորձն ու հմտությունները:
Պարզ ասած, ամեն երկիր ունի իր «ձեռագրերը», որը կեղծել չի ստացվում, ինչպես մարդու ձեռագիրը:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները մենք հաճախ նմանեցնում ենք 1920 թվականի հարաբերություններին, ինչը տեղին է, սակայն այդ հարաբերությունները պարտադիր չի հենց այդ երկրների հարաբերությունների տիրույթում դիտարկել:

Օրինակ, 1939 թվականի սովետա-գերմանականական հարաբերությունների տեխնիկան նույնպես շատ հետաքրքիր է, և նույնպես կարող է ունենալ նմանություններ՝ մտածողության ու հնարքների տեսքով, այսօրվա ռուս-թուրքական հարաբերությունների առումով:
Անցնենք գործի:

Ուրեմն, 1939 թվականին, երբ Գերմանիան հարձակվեց Չեխոսլովակիայի վրա, Սովետը դիմել էր Լեհաստանին ռազմական միջանցք տրամադրելու համար, որպեսզի օգնության հասնի չեխերին, սակայն Լեհաստանը դա թույլ չի տվել: Այն ժամանակ լեհ-գերմանական մեղրամիս էր ու լեհերն ասում էին, էլ երբեք ռուս զինվորի ոտքը չի մտնի Լեհական տարածք: Միաժամանակ Սովետը դիմել էր Բրիտանիային ու Ֆրանսիային, որը Եվրոպայում ամենակարող ռազմական ուժին էր տիրապետում, համենայն դեպս այն ժամանակ այդպես էր համարվում, սակայն այդ երկրները խուսափում են նման պարտավորությունից:

Արդյունքում, Գերմանիան Լեհաստանին կաշառեց, Չեխական տարածներից մի կտոր Լեհաստանին զիջելով, և սկսեց նախապատրաստվել Լեհաստանի հարցերը լուծելուն:
Բրիտանիային դա ձեռնտու էր, որ Լեհաստանը որպես բուֆեր վերանա ու սովետա-գերմանական բախում լինի: Այդ ժամանակ կնքվեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը: Լեհաստանը կիսեցին, տնտեսական ու ռազմական մեծ համագործակցություն սկսվեց այդ երկրների միջև:

Սովետական Միությունը ժամանակ շահեց, ու առաջին հարվածը Ֆրանսիան ստացավ:

Պատերազմը Գերմանիայի ու Սովետական ՄԻությունի միջև, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, բայց ավելի ուշ ու այլ սցենարով:

Դա շատ նման է այսօրվա ռուս-թուրքական հարաբերություններին: Երկուսն էլ ժամանակ են շահում, սակայն Արևմուտքին պետք էր Ռուսաստան ու Թուրքիայի միջև բուֆերի վերացումը, որը մենք ու Վրաստանն ենք, որպեսզի ուղիղ համակարտություն սկսվի: Սա Արցախի պատերազմի նպատակներից մեկն էր: Հիմա, Լեհաստանի դերում մենք ենք, կամ՝ Արցախը: Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պայմանագրի նման, ամենայն հավանականությամբ, կա նաև Լովրով-Չավուշօղլու գաղտնի պակտ, որի մասին մի 100 տարի հետո կիմանանք:

Հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները, այս պահին չենք կարող ասել, սակայն ինձ դիվանագիտական ձեռագիրն ու մտածողությունն է հետաքրքրում:

Այ, եթե մենք ունենայինք դիվանագիտական կայացած դպրոց, հիմիկվա ու նախկին դ․․․ների փոխարեն, գուցե կարողանայինք խուսափել նման զարգացումից, ու այլ սցենարով զարգանային իրադարձությունները: Սակայն ոչ միայն չենք ունեցել այդ դպրոցն, այլև հիմա նույնպես չունենք, այ սա է ամենավտանգավորը:

Իսկ գեներալներին դատելու կոչերին զուգահեռ՝ հենց առաջին հերթին դիվանագետներին, հատկապես որոշում կայացնողներին պետք է դատել, ապագայում, բնականաբար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետական դավաճանության նոր դեպք է բացահայտվել

Հաջորդ գրառումը

Գորիսում բացվեց վերակառուցված Արտաշեսյան փողոցն ու կից խաղահրապարակը. News.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Գորիսում բացվեց վերակառուցված Արտաշեսյան փողոցն ու կից խաղահրապարակը. News.am

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական