«Եթե անկեղծ լինենք, մեր որևէ ազատ տնտեսական գոտի դեռևս լավ չի աշխատում, և մենք հիմա էական փոփոխություններ ենք կատարում ազատ տնտեսական գոտիներում մեր կառավարման մեխանիզմների մեջ, որպեսզի ունենանք անհրաժեշտ ենթակառուցվածքներ բարձր տեխնոլոգիական կամ արդյունաբերական ընկերությունների համար՝ արագ մուտք գործել Հայաստանի շուկա և արտադրություններ հիմնել»,- կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով Մեղրիի տնտեսական ազատ գոտու թեմային։