Երեւան: Մեդիամաքս: «Իզմիրլյան» հիմնադրամը 100.000 ԱՄՆ դոլար կհատկացնիՙ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին աջակցելու նպատակով:
«Իզմիրլյան» հիմնադրամից հայտնել են, որ միջոցները հիմնականում ուղղվելու են բժիշկների անձնական պաշտպանության միջոցների (N95 դիմակներ, պաշտպանիչ հագուստ, ձեռնոցներ, դիմավահաններ եւ այլն) ձեռքբերման, ինչպես նաեւ առողջապահության նախարարության մատնանշած այլ կարիքների համար: