Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ ՈՒ ԱՎԵՐԻՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

08/04/2020
- 08 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Արաքս Սաֆարյան, Բրյուսել

Շաբաթական 4 միլիարդ եվրո կորուստ ԲելգիայումԱյս օրերին, Բելգիայում, երբ կորոնավիրուսի համավարակից հարկադրաբար մեկուսացված կամ ինքնամեկուսացված հանրությունը հուսատենչ , ժամեր հաշվելով, օրեր գլորելով սպասում է հարկադիր պարապուրդի ավարտին , իր հերթին, բնությունն էլ ասես եղանակային ռեւանշիստական սկզբունքերն է խաղարկում։Սովորաբար, անձրեւային Բելգիայում, այս օրերին հակառակի պես արեւն այնքան գթառատ ջերմությամբ է ողողում, ինչն էլ ավելի է կրկնապատկում տնային կալանքին հարկադրվելու դժվարությունը։ Արեւային այսպիսի բացառիկ արտասովոր եղանակն անգամ ամառային օրերին Բելգիայում հազվադեպ հանդիպող երեւույթ է։Մարտի 11- ից արտակարգ իրավիճակում ընկղմված բազմամշակութային Բելգիայում կյանքն աննախադեպ, կտրուկ շրջադարձային տատանումներով օրեցօր փոփոխվում է։ Մինչ օրս համաճարակից վարակակիրներն ու մահացությունները երկու հազարից սրընթաց թվերով օրական կրկնապատկվում են։ Այսօրվա տվյալներով մահերի թիվը 2240 է, միայն վերջին 24 ժամում գրանցվել է մահերի 205 դեպք։Մահացողների ճնշող մեծամասնությունը տարիքավորներն ու խրոնիկ հիվանդություններ ունեցողներն են։Բելգիական կառավարության հավաստմամբ արվում է հնարավորինըՙ առավել շատ կյանքեր փրկելու համար, սակայն մի կողմից վարակի օրեցօր գերաճի , մյուս կողմիցՙ դիմակների, շնչառական ապարատների , բուժաշխատողների եւ բուժսպասարկման սակավության պայմաններում, հիվանդներին փրկելու կամ մահանալու ընտրությունն ընկնում է բժիշկների խղճին։Մինչեւ ապրիլի 19-ը Բելգիայում շարունակվելու է արտակարգ ռեժիմի ընթացակարգը, խախտման դեպքումՙ կիրառվում են առավել խստացված պատժամիջոցներ։ Օրենքին չենթարկվելու համար տուգանքի չափը տեղում վճարելու դեպքում սահմանված է մինչեւ 500 եվրո, իսկ չենթարկվելու դեպքում անմիջապես հարուցվում է դատական գործ։Բելգիայում այս օրերին գործում են միայն մթերային խանութները։ Բրյուսելում խանութ մտնելու համար նախ պետք է հերթ կանգնելՙ պաշտպանվելով միմյանցից մեկից – երկու մետր հեռավորություն։ Քանի որ միանգամից շատ մարդ իրավունք չունի լինելու փակ տարածքում, մինչեւ խանութ մտնելը հսկիչն է կարգավորում հերթականությունը , այսինքն հաճախորդներից մեկը պետք դուրս է գա, այնուհետեւ հաջորդը իրավունք ունի խանութ մտնելու։Վարակի կտրուկ աճն ու հանրության արտասովոր խուճապը մեղմելու հնարավոր տարբերակը մարդկանց ազատ տեղաշարժվելու սահմանափակումներն են, ինչը դանդաղ, բայց այսօր արդեն նկատելի հուսադրող են , հավաստում է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը։Համավարակի հետեւանքով Բելգիայի տնտեսական կորուստը շաբաթական կազմում է 4 միլիարդ եվրո։ Մասնագետների հաշվարկով մինչեւ արտակարգ իրավիճակի ավարտը բյուջեի ճեղքվածքը կգերազանցի 24 միլիարդը , ինչն էլ կհանգեցնի տնտեսական նոր ճգնաժամի։Օրերս, բելգիական կառավարության համապատասխան մասնագետներից կազմված հանձնախումբ է ձեւավորվել, որոնք կորոնավիրուսի հետեւանքները վերացնելու աստիճանական ուղիներ են մշակում։ Օրական նախատեսվում է թեստավորել տաս հազար բնակչի։ Առայժմ պարտադիր դիմակներ կրելու ուղղությամբ դեռեւս քննարկումներ են տարվում, բայց, բելգիական որոշ քաղաքներում, հատկապես ֆլոմական հատվածում, տեղական իշխանությունների ցուցումով բնակիչները պարտավորվում են կրել դիմակներ։Բելգիայի «Պերի Դայզա» կենդանաբանական այգու պատասխանատուների հավաստմամբ, այսօր արդեն որոշում ընդունվեց, որ կենդանիները եւս թեստավորվելու են, եւ այն կենդանիները, որոնք վարակակիր կլինեն, համապատասխանաբար երկշաբաթյա մեկուսացման կենթարկվեն։ Յուրաքանչյուր կենդանու համար արդեն իսկ համապատասխան առանձնաբներ են տեղակայվել։ Այսպիսի որոշման դրդապատճառը պայմանավորված էր մարտ ամսին Բելգիայում կորոնավիրուսով վարակված կատվի եւ օրերս ԱՄՆ-ում վարակակիր վագրի դեպքերից զգուշավորությունն ապահովելու միտումներով։Եվրոմիության անդամ երկրների համատեղ հայտարարության հիմքում, թերեւս դրված էր համավարակի դեմ պայքարելու համընդհանուր ծրագիր, հավաստելով որ, ԵՄ-ն փոխօգնության, ցանկացած իրավիճակում անդամ երկրներին աջակցելու, սատարելու է , սակայն համավարակի այս օրերին, երբ Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում վարակակիրների թիվը հզոր արագությամբ ժամ առ ժամ կրկնապատկվում էր, ԵՄ անդամ երկրներն ի զորու չեղան նույնիսկ հարեւան պետությանն ամենապարզ միջոցներով աջակցելու։ Դարձալ փորձը ցույց տվեց, որ փորձության պահին յուրաքանչյուր պետություն մենակ էր իր պայքարում։Այս օրերին ԵՄ անդամ երկրների ֆինանսների նախարարների համատեղ խորհրդակցության բուռն քննարկումներ են տարվում։ Նախատեսվում են ֆինանսական աջակցության կոմպլեքս ծրագրեր, բայց դեռ երեկվանից ընթացող բանակցություններում ԵՄ նախարարներն ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ։ Իսկ համավարակն արդեն իր ավերիչ դրոշմն է թողել եւ այսուհետ եւս էլ ավելի է խորանալու տնտեսական ճգնաժամն ու դրանից բխող բոլոր հետեւանքներն անխտիր բացասական աղդեցություն կունենան Եվրոպայի եւ համաշխարհային շուկայի վրա։ «Հաջորդ սերունդների ուսերին է դրվում տնտեսական մեծ, ծանր բեռն ու տարիներ շարունակ նրանք են կրելու իրենց բաժին հասծ լուծը» համոզմունք հայտնեցին ԵՄ համապատասխան մասնագետները։
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ, ՊՂՆՁԻՆԸՙ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՔ ԹԵՄԵՐԻՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՑՎԵԼ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԵՔ ԹԵՄԵՐԻՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՑՎԵԼ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական