Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնել է, որ 81 տարեկան վարակակիր է մահացել, որն ունեցել է այլ ծանր հիվանդությւոններ: Առավոտյան հրապարակված թվերի մեջ այդ մահը դեռ չի հաշվառվել .« Մեր խնդիրն է մահերի թիվը ցածր պահելովՙ գնալ առաջ։ Մենք չենք կարող ասել, որ կորոնավիրուսի տարածումը կանգ է առնում, կամ 100 տոկոսով մարում է, որովհետեւ առաջ եթե մենք ունենում էի 50 դեպքՙ 1 աղբյուրից, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից։ Վիրուսը դուրս է եկել վերահսկողությունից, մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել եւ անել նույն գործողությունները, որ արել ենք մինչեւ հիմաՙ թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել եւ առողջացած դուրս թողնել: Այդ բոլորն անելու ենքՙ քանի դեռ ուժ ունենք»,– ասել Ա.Թորոսյանը:
Այսպիսովՙ մահերի թիվե դարձվ 12: