ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր էջում գրել է. «Ապրիլի 8-ին Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էին տեղափոխվել բժշկական պարագաներ եւ սարքավորումներ, ինչպես նաեւ` օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացի։
Երկարաժամ ինքնաթիռային թռիչքը (8-9 ժամ) ԻԼ-76 ինքնաթիռով իրականացրել է պաշտպանության նախարարության հմուտ, փորձառու, արհեստավարժ օդաչուների երկու անձնակազմը։
Նրանք մեծ պատասխանատվությամբ ստանձնել են Երեւան-Պեկին, Պեկին-Երեւան չվերթի իրականացումըՙ ապահովելով կարեւոր բեռի արագ եւ անվտանգ փոխադրումը։
Օդաչուական անձնակազմն արժանացել է պաշտպանության նախարարի եւ հրամանատարության բարձր գնահատանքին»: