Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱԺԵՇՏԻ ԳԱԶԵԼՙ ՄՈՐՍ

10/07/2020
- 10 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դու էլ այնտեղ չես, որտեղ էիր, բայց դու ամեն տեղ ես, որտեղ մենք ենք»

Վիկտոր Հյուգո

Իմ կես դարն ապրածՙ մեկ շաբաթ առաջ ընդամենըՙ հուլիսի երեքին հասկացա, թե ինչու եմ ինն ամիս միաձույլ գոյելուց հետո, լացով մտել այս աշխարհ. Դուռդ բացել, ինձ արտաքսել ես քո դրախտից… այդ ժամանակ ես հո չգիտեի, թե քո մեջ լինելուց հետո քո կողքին լինելն էլ ուրիշ երջանկություն էր խոստանումՙ քո դեմքը, աչքերդ, քայլելդ իմը դարձնելու հանձնառությունն ունեի, ուզում էի քեզ նման սիրուն լինել նախ:

Ուզում եմ քեզ նման կարգուկանոնի, ժամանակը հարգելու, ժամադրությունից չուշանալու, գիտությունն ու լուսավորությունը գնահատելու կարողությունն ունենալ, քեզ նման եփել- թխելու, հյուսել- կարելու, գեղեցիկ մատուցելու, մաքրակենցաղ լինելու քննությունը հանձնել:

Ուզում եմ հասկանալՙ ի՞նչ պայման էիր կապել օրվա հետ, որ անթերիի սահմանը հատած կենցաղը քեզ չէր իշխում այնպես, որ մոռացության տայիր երեք լեզվով մեզ համար գիրք ընթերցելու, բալետ ու օպերա, թատրոն ու պատկերասրահ հաճախելու գլխավորը:

Քո խոսքը պարզ եւ բարդ նախադասության ներդաշնակ կառույց էրՙ երբեք չէր խճճվում, մարդկանց հանդեպ երախտագիտության, տունն ու երկիրը սիրելու պատգամն էլ ճռճռան ու վերամբարձ բառերով չէր կազմված, սահուն ընթացքով ականջ էր հասնում հանդարտ քո խոսքը:

Ես չգիտեմ մեկին, որ քեզ նման, մինչեւ վերջին օրը, բառարան է կարդում, որ գիրք կարդալիս դուրս է գրում դուր եկած բառը, որ թերթ կարդալիսՙ լրագրողին գնահատում է նաեւ իր ստեղծած, կիրառած բառարանով: Օրեցօր նվազում են քեզ նման թուղթուգրիչով մարդիկ, նվազում է քեզ նմանՙ ամենօրյա տպագիր թերթին կառչած ընթերցողն ու ձեռագիր նամակագիրըՙ վայելչագրության տեսանելի կնիքով:

Համավարակի պատճառով ես գնացք ու օդանավ էի փոխում, երբ քեզ հողին հանձնեցին: Ամենադաժան ճամփորդությունս էր, ամենածանր կնիքըՙ քեզ հրաժեշտ տալու պատվին չարժանալս մամլում է ինձ դեռ: Մի մխիթարություն կաՙ երկու աշխարհում իրար հետ լինելու բախտավորությունն ինձ հույս է տալիսՙ երրորդ աշխարհում հանդիպելու ենք դեռ…

***

Հովսեփյանները, Վարդանյանները, Արշակյանները, Միսակյանները, Գույումճյանները, Թումանյանները, Ղարիբյանները, Նազարյանները խոր կսկիծով սգում են իրենց սիրելի

Էլզա Գեւորգի Վարդանյանի մահը

(15 հունվարի 1941 թ.- 3 հուլիսի 2020 թ.)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ. ՎԵՐՋ ՏԱՆՔ ԱՅՍ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴԻԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴԻԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական