Ուոթրթաուն, Մ.Ա.
Մտավորական, լրագրող, ակտիվիստ – ՌԱԿ բազմաթիվ ամսագրերի շուրջ կեսդարյա խմբագիր դոկտոր Նուբար Բերբերյանի ամենամյա մրցանակաբաշխությանը դիմելու մեկնարկը տրված է:
Նուբար Բերբերյանի մրցանակը տրվում է հայկական ծագում ունեցող ուսանողներին, որոնք մասնագիտանում են միջազգային իրավունքի կամ քաղաքագիտության մեջ:
Մրցանակաբաշխությունը սահմանվել է մտավորականի կտակի համաձայն, իսկ Բերբերյանը կյանքից հեռացել է 2016 թ.նոյեմբերի 23-ին 94 տարեկան հասակում:
Մրցանակաբաշխությանը մասնակցելու պահանջներն են`
1) Կարող են մասնակցել ուսումնական հաստատությունների` հայկական ծագում ունեցող ուսանողները, որոնք գլխավորապես մասնագիտացած են կա?մ միջազգային իրավունքի, կա?մ քաղաքագիտության մեջ:
2) Դիմորդը պետք է ամբողջական դրույքով ներգրավված լինի ողջ աշխարհի հավատարմագրված քոլեջների կամ համալսարանների բակալավրիատի կամ ասպիրանտուրայի ծրագրերում:
3) Դիմորդը պետք է ներկայացնի ողջ տեղեկատվությունը, որը սահմանված է դիմումի ձ-ում:
4) Դիմորդը պետք է ներկայացնի քոլեջի գրագրի պատճենը:
5) Դիմորդը պետք է ներկայացնի դիմանկար:
6) Դիմումը հնարավոր է ստանալ Tcadirector@Aol.com էլեկտրոնային փոստին գրված նամակի միջոցով:
7) Դիմորդները պետք է դիմումները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով` ուղարկելով Tcadirector@Aol.com հասցեով, իսկ թղթային դիմումները հնարավոր է ուղարկել ստոր- ներկայացված հասցեով`
Tekeyan Cultural Association
Dr. Nubar Berberian Trust Fund
755 Mount Auburn Street
Watertown, MA 02472
USA
Նախընտրելի է էլեկտրոնային փոստով ուղարկված Դիմումը:
8) Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 15-ն է:
9) Հիմնադրամի ադմինիստրատորները – կառավարիչները 2020 թ. Հոկտեմբերին կքվեարկեն որակավորված հաղթողների օգտին` հաշվի առնելով յուրաքանչյուր դիմումատուին ներկայացրած դիմումը:
10) Հաղթողը կամ հաղթողները կստանան իրենց մրցանակները 2020 թ. նոյեմբերին:
11) Հաղթողները իրավասու չեն կրկին դիմել մրցանակի համար