Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

33-ամյա Արուսյակ Ալեքսանյանը դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել. խի՞ղճն է տանջել, թ՞ե ստիպել են…

Այսօր դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:

Նա այն դատավորն է, ում որոշմամբ մայիսի 18-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը զրկվեց ազատությունից:

Ըստ Դատավորների միության մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանի՝ դատավոր Ալեքսանյանի դիմումում պատճառների մասին ոչինչ նշված չէ:

«Այո, Արուսյակ Ալեքսանյանն այսօր կեսօրին անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել։ Միությանն անդամակցությունը դադարեցնելու պատճառների վարաբերյալ դիմում ոչինչ չի նշվում»,- նշել է  մամուլի խոսնակը։

Հուլիսի 15-ին դատական նիստի ընթացում հանկածամահ եղած Արմեն Գրիգորյանի մահվան վերաբերյալ լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ դատավորը նշել է, որ խորապես ցավակցում է նրա հարազատներին և միակ բանը, որի համար ցավում է՝ որ մարդ է մահացել։

Ի՞նչ կենսագրություն ունի 33-ամյա Արուսյակ Ալեքսանյանը: Ծնվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:

Սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Աշխատել է Արդարադտության նախարարաությունում, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի, հետո նաև՝  Երևան քաղաքի քննչական վարչություններում, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում:

2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հուլիսի 15-ին նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Գրիգորյանը մահացել է:

Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել:

Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։