Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔՎԻ ՆՈՐ ԹԵՄԱՆՙ ՆՈՐ ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐՈՎ

04/09/2020
- 04 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Լիբանանահայերի վերաբնակեցումը ՙ ադրբեջանապատկան (հայկական զինուժի կողմից) գրավյալ տարածքներում հայկական կողմի ժողովրդագրական ագրեսիայի գործողություն է», ըստ «Ազերթաջ» ադրբեջանական պետական լրատվական գործակալության սեպտեմբերի 1-ին հրապարակված գերմաներեն տարբերակի, կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Դարյա Գրեվցովան : Ըստ նույն աղբյուրի, Գրեվցովան ասել է, թե «վարչապետ Փաշինյանին ձեռնտու է տարագիր լիբանանահայերին թե որպես էժան աշխատուժ ծառայեցնելը, թե որպես այդ տարածքների պաշտպան օգտագործելը: Ասվածն անշուշտ այն հայերին չի վերաբերում, որ կամենում են Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատել, որ սակայն անտեղյակ են նոր բնակավայրին եւ այն իրողությանը, թե ԼՂ-ում կենսապայմաններն ավելի վատ են, քան Լիբանանում: Դեռ հարց էՙ լիբանանահայերը ցանկություն ունե՞ն Լեռնային Ղարաբաղում վերաբնակվելու, թե՞ ոչ: Հայկական կողմի նման գործելաոճի վերաբերյալ իր առարկությունն է հաղորդել նաեւ ԵԱՀԿ-ի նման ազդեցիկ կառույցը», ըստ «Ազերթաջի» գերմանական տարբերակի իր խոսքն է եզրափակել Գրեվցովան:

Նույն լրատվությունն առավել մանրամասն ներկայացվում է ռուսերեն տարբերակում: Հատկապես աչքառու է Գրեվցովայի հետեւյալ դատողությունը, որ բացակայում է գերմաներեն տարբերակումՙ «պատմությանը հայտնի են դեպքեր, երբ մարդկանց տարբեր երկրներից վերաբնակեցրել են, վերջիններս մնացել են, բնավորվել տվյալ վայրում, այնուհետ այդ հողերը սեփական են համարել»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի մասին հիշատակմանը, ռուսերեն տարբերակում էլ գերմաներենի նման հստակ մեջբերում չկա, թե այդ կազմակերպությունն ի՞նչպես է արձագանքել խնդրո առարկային, եւ առավել համոզում, թե ԵԱՀԿ-ն գոնե այս հարցի առնչությամբ հրապարակային կարծիք ընդհանրապես չի արտահայտել: Բայց Գրեվցովան, հիշատակելով եվրոպական այս կառույցինՙ պարզում է իր պատվիրատուի նպատակը: «Միայն ԵԱՀԿ-ի կարծիքը բավարար չէ, անհրաժեշտ է, որ դրա մասին տեղեկանա միջազգային ողջ հանրությունը: Ադրբեջանի խնդիրն է իրազեկել աշխարհին այս հարցի մասին, քանզի շատերը տեղյակ չեն անգամ գրավյալ 7 շրջաններից: Այս հակամարտության մասին արդարամիտ տեղեկատվություն տպագրելը դժվար է, քանի որ, ցավոք, Եվրոպայի բազմաթիվ ԶԼՄ-ներ կամ հայկական սփյուռքին են պատկանում, կամՙ խմբագիրը հայկական ծագում ունի: Ադրբեջանը պիտի ստեղծի զանգվածային տեղեկատվական իր ցանցը: Վերջինիս, ինչպես նաեւ միջազգային ֆորումներին մասնակցելու միջոցով պիտի ներկայացնի իր դիրքորոշումը», ըստ «Ազերթաջի» ռուսերեն տարբերակի հուշելէ ռուս քաղաքագետը:

Նույն օրվա ռուսերեն լրահոսում վերոհիշյալ թեմայի մասին եւս երկու կարծիք է ներկայացվում: Ուկրաինացի պատմաբան Օլեգ Կուպչիկը, ինչպես նաեւ Կիեւի քաղաքական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար քաղաքագետ Յարոսլավ Բոժկոն լիբանանահայերի վերաբնակեցմանՙ Հայաստանի քաղաքականությանը կտրուկ գնահատական են տալիսՙ միջազգային իրավունքի կոպիտ խախտում այն որակելով: Պատմաբան Կուպչիկը հիշատակում է, թե նախկինում էլ սիրիահայերին են վերաբնակեցրել ԼՂ-ի տարածքում: Նրա տեսանկյունից, սրանով Հայաստանը ցույց է տալիս, որ չի ցանկանում խաղաղ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն հարթել ԼՂ հիմնախնդիրը: Ուկրաինացի պատմաբանն «անտարբեր» չէ, որ սիրիահայերին ու լիբանանահայերին, իր բառերովՙ «այսպես կոչված» ԼՂ քաղաքացիություն տրամադրել չեն կարող, շեշտադրելով, թե Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել ԼՂ- ն, իսկ ՀՀ քաղաքացիության շնորհումը հավելյալ ապացույց կլինի, որ Հայաստանը հակամարտության մասնակից է: Կուպչիկը նկատել է տալիս, թե Հայաստանն ի զորու չէ ֆինանսավորել վերաբնակեցման գործընթացը, ինչը սակայն ակնկալելի է, որ հնարավոր դարձնի դաշնակիցների աջակցությամբ: Քաղաքագետ Յարոսլավ Բոժկոն էլ կոչ է ուղղում միջազգային կազմակերպություններին, ԵԱՀԿ- ին, որ հստակ դիրքորոշում հայտնեն Հայաստանիՙ «գրավյալ տարածքներում արհեստական վերաբնակեցման» քաղաքականության մասին:

Մեզ մնում է սերտել միջազգային նորմերն այնպես, որ որեւէ հարթակում Բաքվի հանձնարարությունները կատարող պատմաբաններին ու քաղաքագետներին կետ առ կետ բացատրենք իրենց մոլորյալ լինելը: Հակափաստարկները միշտ կան, տվյալ պարագայում դրանք միայն մեր օգտին են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆ: ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՍՄԱՆՅԱՆ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՆԳՍՏԱՑԵՔ, ԵՐԲ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ, ԻՍԿ ՄԻՆՉ ԱՅԴ ՁԵԶ ՀԱՆԳԻՍՏ ՊԱՀԵՔ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՆԳՍՏԱՑԵՔ, ԵՐԲ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ, ԻՍԿ ՄԻՆՉ ԱՅԴ ՁԵԶ ՀԱՆԳԻՍՏ ՊԱՀԵՔ

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական