Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՊՐԻԼ» ԳՐԱԽԱՆՈՒԹԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՆՈՐ ՀԱՍՑԵ

11/09/2020
- 11 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գլենդեյլի հայկական համայնքի մտավորականության, քաղաքական գործիչների եւ հոգեւորականների ամենասիրելի հանդիպման վայրը դարձած «Ապրիլ» գրախանութը ստիպված է եղել տեղափոխվել դեկորատիվ արվեստի կենտրոն համարվող Ադամս հրապարակում գտնվող նոր եւ ավելի համեստ մի վայր, կարողանալ շարունակելու համար Երեցյանների մոտ կեսդարյա ժառանգությունը: Այս մասին է տեղեկացնում Անի Դյուզդաբանյան-Մանուկյանը «Միրոր-Սփեքթեյթրի» էջերում նշելով, որ համավարակի պատճառով շաբաթներ շարունակ պարտադիր փակ մնալուց հետո, երբ հնարավոր էր եղել բացել գրախանութը, շենքի սեփականատերն էր այս անգամ վարձավճարի հետ կապված խնդիրներ հարուցել: Տեղափոխվելը միակ ելքն էր գոյատեւելու, հաշվի առնելով, որ մի շարք գրախանութներ (Պերճ Արմենյան) արդեն իսկ փակվել են, կամ կրճատել իրենց աշխատանքային ժամերը եւ ծառայությունները (Սարդարապատ գրախանութ):

«Ապրիլ» գրախանութի ներկայիս տնօրեն Առնո Երեցյանը հույս ունի, որ նոր վայրում ինքը կկարողանա գերդաստանի բիզնեսը կանգուն պահել, մանավանդ որ հայ համայնքը ամեն գնով նեցուկ է կանգնում իրեն եւ չի ցանկանում, որ գրախանութը փակվի:

«Ապրիլը» «Սանտա Մոնիկա բուլվարում» հիմնվել է 1977 թվին, որպես առաջին հայալեզու ամսագիրը Լոս Անջելեսում: Հարութ Երեցյանը ստանձնել է խմբագրական աշխատանքների պաշտոնը, եղբայրըՙ Նուբարըՙ ֆինանսական հարցերի պատասխանատվությունը: Առնոյի մայրըՙ Սիրունը եւ մորաքույրըՙ Սեդան, օժանդակել են նրանց: Գործը առաջ է գնացել եւ ստեղծել են իրենց սեփական տպարանը: Սկսել են տպագրական պատվերներ ստանալ եւ շուտով նաեւ ներմուծել գրքեր Հայաստանից: Այնուհետեւ բացել են գրախանութը, որ դարձել է հավաքատեղի: Հայրենիքում ճանաչված գրողներ ու բանաստեղծներ (Հ. Սահյան, Ս. Կապուտիկյան, Վ. Պետրոսյան եւ ուրիշներ) այնտեղ են անցկացրել իրենց գրքերը ստորագրելու միջոցառումները:

1984-ին Նուբարը անոթների կարծրախտով (սկլերոզ) է սկսել տառապել եւ 1989-ին մահացել: Հարութը ստիպված է եղել գրախանութը տեղափոխել Գլենդեյլ: Բայց քիչ անցՙ 2010-ին իր մոտ հայտնաբերել են քաղցկեղ եւ նա եւս մահացել է անմխիթար թողնելով կնոջն ու որդուն:

«Ես ամեն ինչ զրոյից պետք է սկսեի: Բայց մտերիմների օգնությամբ կարողացա ոչ միայն շարունակել, այլեւ ընդարձակել մեր բիզնեսը», պատմում է Առնոն: Սիրունը սեփականատերն էր «Ռոսլին» պատկերասրահի, որ գտնվում է Գլենդեյլումՙ Կալիֆոռնիա պողոտայում: Երբ գրախանութի կողքի տարածքը ազատվեց, մենք այն վարձեցինք եւ պատկերասրահի վերածեցինք, մեծացնելով մեր գործունեությունը: Իհարկե դյուրին չէր, բայց մենք պայքարեցինք եւ կարողացանք հաղթահարել դժվարությունները: Հույսով եմ, որ այս անգամ էլ կհաղթահարենք», լավատեսական տրամադրությամբ շարունակում է Առնոն, միայն ափսոսանք հայտնելով, որ իր մեկուկես տարեկան դուստրը չի տեսնելու իրենց նախկին, ընդարձակ գրատուն-պատկերասրահը, քանի որ ներկա վայրում գործելու է միայն գրատունը: «Բայց կարեւորը այն է, որ դուստրս եւս մեծանալու է «Ապրիլյան» ոգով: Սա հատուկ վայր է, որ գոյատեւել է 43 երկար տարիներ: Ոգին եւ մթնոլորտը դեռ առկա են: Իսկ ամենահատկանշականը անվանումն էՙ Ապրիլ, որ նշանակում է շարունակել գոյատեւել: Ավելացնեմ նաեւ, որ այդ գրատանն եմ ես հանդիպել իմ ապագա կնոջը», եզրափակում է ասելիքը Առնոն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ «ԿՅԱՆՔԻ ՆՅԱՐԴԸ» ՎԵՊԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական