Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՇԵՄԻՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑՈՒՅՑ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

09/10/2020
- 09 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Մինչ հայ-ադրբեջանական օր-օրի ահագնացող պատերազմում կյանքի ու մահվան մարտեր են ընթանում, աշխարհասփյուռ մեր հայրենակիցները միջազգային տարբեր հարթակներում մեկ այլՙ տեղեկատվական- դիվանագիտական պատերազմ են մղում: Հաշված ժամերի ընթացքում աշխարհի հայերն , ամուր բռունցք դառնալով, բողոքի ալիք բարձրացրին միջազգային կարեւորագույն հարթակներում ՙ աշխարհին Ժողովրդավարություն, մարդասիրություն եւ հատկապես խաղաղություն քարոզող գերհզոր պետություններին կոչելով կանխել Ադրբեջանին սատարող Թուրքիայի վտանգավոր հեռահար քայլերը:Եվ եթե նախորդ շաբաթ միջազգային լրատվամիջոցները հայ-ադրբեջանական պատերազմը ներկայացնում էին վերապահումներով, կցկտուր լուրերով եւ լրջագույն փաստերին չտիրապետելով, գուցեեւ միտումնավոր շրջանցելով իրականությունը, ապա շաբաթվա ընթացքում լրատվության մատուցման շեշտն անհամեմատ փոխվեց: Միանշանակ ոչ այն պատճառով, որ միջազգային լրատվամիջոցներն առավել խորությամբ սկսեցին ուսումնասիրել արցախյան հիմնախնդիրը, այլ պարզապես հաշվարկելով առկա պատերազմի ռիսկերը եւ հասկանալով, որ Եվրոպայի շեմին ահագնացող պատերազմը վաղ թե ուշ թակելու է նաեւ իրենց դուռը:Շաբաթվա ընթացքում Բելգիայի մեր հայրենակիցներն երկու անգամ բողոքի ձայն բարձրացրին Եվրոմիության հրապարակում: «Ազգ»ի նախորդ համարում մենք անդրադարձել ենք բելգիահայերի նախորդ ցույցին, իսկ երկու օր առաջ , հոկտեմբերի 7- ին, կայացավ երկրորդը, որն առանց չափազանցելու աննախադեպ էր բելգիահայերի պատմության մեջ: Վաղ առավոտից հայերը փակել էին Եվրոմիության հրապարակ տանող բոլոր ճանապարհները : Բազմահազար հայեր, հայկական եռագույնը ծածանելով կարծես մարտի էին գնում: Բրյուսել էին եկել ոչ միայն երկրի հեռու ու մոտ քաղաքներից, այլ նաեւ Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իսպանիայից: Հայերին աջակցում էին հունական, քրդական, եզդիական, ասորական համայնքները: Մեր հայրենակիցներն այս անգամ միտումնավոր էին ընտրել առավոտյան ժամի բողոքի այս ձեւը: Սովորաբար առավոտյան աշխատանքային ժամերին Եվրոմիության կիլոմետրով ձգվող բանուկ այդ տարածքը գերծանրաբեռված է, Իսկ այդ օրը հայերի հոծ բազմությունն առավոտյան ժամը 8-ից կաթվածահար արեցին բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները: Ամենուր երկարաձիգ խցանումներ էին: Հանրահավաքն իր ծավալներով աննախադեպ էր եւ հիշեցնում էր 1988 -ի հայաստանյան ցույցերը: Մարտական տրամադրված, վրեժով լեցուն մեր հայերը բռունցք դարձած, հորդորում էին Եվրոպային, որ պայքարելու են այնքանՙ մինչեւ Եվրոպան գործնական պատժիչ քայլերի գնա Թուրքիայի դեմ:Հայերն անընդմեջ վանկարկում էին. «Էրդողան, Ալիեւ, տեռորիստ», «Հայաստան, Հայաստան», «Ուր ես, Եվրոպա», «Ճանաչեք Արցախը», «Հայեր միացեք, պայքար, պայքար մինչեւ վերջ»…Նախատեսված երկժամյա ցույցը ժամեր տեւեց: Հայերը ճեղքելով ոստիկանական պատնեշը բլոկադայի ենթարկեցին Բրյուսելի ամենաբանուկ տարածքն ու չնայած ոստիկանների միջամտությանը շարունակում էին իրենց պահանջներ: Ոստիկաններն հարկադրաբար ջրցան մեքենաներով փորձեցին ցրել ցուցարարներին, սակայն հայերն համառորեն չէին հեռանում:Բելգիահայերն տագնապի մեջ են, գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցներն հայրենիքին օգնելու համար: Պատերազմի սկսման առաջին իսկ օրերից ԵՄ տարբեր մակարդակներով Ադրբեջանին եւ Թուրքիային դատապարտող-պատժիչ հայտարարություններով հեղեղել են ԵՄ տարբեր ատյաններին: ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակից տեղեկացանք, որ հոկտեմբերի 5-ին, դարձյալ Եվրոխորհրդարանի քաղաքական բոլոր խմբակցություններից 48 պատգամավորներ, կիպրացի եվրոպատգամավոր Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ նամակով դիմել են ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ եվրոհանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելիին ՙ կոնկրետ քայլեր ձեռնարկել, ճնշում գործադրել Թուրքիայի վրա, ստիպել զերծ մնալ որեւէ միջամտությունից, որը ապակայունացնում է եւս մեկ տարածաշրջանՙ Հարավային Կովկասը: Միաժամանակ հիշեցրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմի տեղադրման անհրաժեշտությունը կարող է կանխել այն իրավիճակը, երբ կողմերը միմյանց մեղադրում են մահացու հարձակումներ սկսելու մեջ: Հոտեմբերի 7 Եվրոխորհրդարանի լիագումար նիստին 68 պատգամավորներից միայն 5-ն աջակցել Ադրբեջանին:Որքան էլ որ համայն հայությունն այս օրհասական պահին աշխարհի ուշադրությունն է սեւեռել սանձարձակ Թուրքիային դատապարտելու վրա, այնուամենայնիվ , երկակի ստանդարտներով հղկված եվրոպական քաղաքականությունն իրականում անզոր է գնալ կոնկրետ քայլերի:Արդարության ջատագով, ժողովրդավարություն, հանդուրժողականություն քարոզող Եվրոպան այլեւս անկասկած սպառման եզրին է: Արդեն որերորդ անգամ Եվրոպան հայտնվելով Թուրքիայի խառնակչության թիրախումՙ այնուամենայնիվ կոնկրետ պատժամիջոցների չի դիմում:ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ոչ միայն ռազմական առումով գերհզոր պետություն է տարածաշրջանում, այլեւՙ ինքնակամ գործողություններ հրահրող , հմուտ հաշվարկներով պատասխանատվությունից ճողոպրող միջազգային հայտնի սադրիչ:Եվ եթե այսօր համայն հայությունը հստակ ապացույցներով միջազգային ատյաններին հորդորում է դատապարտել ՆԱՏՕ- ի անդամ Թուրքիային, իսկ Եվրոպան կիսով չափ աչք փակելով գործնական քայլերի չի գնում ,ապա սա եւս Թուրքիայի ճշգրիտ հաշվարկների ապացույցն է: Թուրքիան խաղում է այն խաղաքարտով, որ ՆԱՏՕ-ն խրոնիկ հակասության մեջ է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը Եվրոպայի աչքում համարվում է Հայաստանին սատարողն ու ռազմավարական գործակիցը: ՆԱՏՕ- ի համար առաջնայինը քաղաքական իր շահերն են, հետեւաբար հանուն Հայաստանի Հյուսիս -ատլանտյան դաշինքը, ուր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, Թուրքիային դատապարտելու գործնական քայլերց անշուշտ զերծ կմնա եւ դեմ չի գնա իր դիրքորոշմանը, որպեսզի անուղղակի ձեւով չաջակցի Ռուսաստանին:Տարիներ ի վեր Թուրքիան Սիրիայի փախստականներին դեպի Եվրոպա ներհոսքի սպառնալիքով շանտաժի է ենթարկում Եվրոպային ու միլիարդներով գումար կորզում Եվրոմիությունից: Իսկ Եվրոպան հանուն տարածաշրջանի խաղաղության լռում է, անզոր է Թուրքիայի դեմ պատժիչ քայլեր ձեռնարկել: Եվ ստացվում է, որ ամեն անգամ Թուրքիան արկածախնդիր իր ծրագրերը հյուսելով առաջ է գնում եւ ամեն անգամ անպատիժ մնում:Մի ամբողջ շաբաթ եվրոպատգամավորներն աղաղակում են. որ պատերազմ է Եվրոպայի շեմին, այն կարող է տարածվել ու տարածաշրջանից դուրս գալ, սպառնալ միջազգային անվտանգությանը, եւ չկանխելու դեպքում հետեւանքներն անկանխատեսելի կլինեն: Չզսպելով Թուրքիայինՙ Եվրոպան ներքաշվում է մի նոր վտանգի մեջ:Բայց ցավոք Եվրոպան, ինչպես նախկինում , այսօր էլ դեռ լուռ է. բանավոր հայտարարություններից վեր չի բարձրանում, չկան գործնական քայլեր, իսկ սահմանին պատերազմն օրեցօր նորանոր կյանքեր է խլում:
 
Նախորդ գրառումը

ԲԵԼԳԻԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Է ՆՈՐ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Է ՆՈՐ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական