Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Պուտինն ու Ռայիսին համակարծիք են՝ ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում կործանարար է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ։

Պուտինն ասել է, որ ԱՄՆ-ը կործանարար դեր է խաղում Սիրիայում. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին նույնպես հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է որքան հնարավոր է շուտ հեռանա  Սիրիայից եւ   Մերձավոր Արեւելքից։ 

«Շատ հարցեր կան նաեւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հետ կապված։ Խոշոր երկկողմ նախագծերը զարգանում են։ Մեր ուշադրության կենտրոնում է եւս մեկ կարեւոր հարց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,-ասել է Պուտինն էրդողանին։