Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՐՏՎՈՂԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ

13/11/2020
- 13 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարտվողին դատում ենՙ եթե վերաձեւակերպենք հին ասույթը: Հենց սա է տեղի ունենում հիմա Հայաստանում, քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության բովանդակությունը, դրա բոլոր կետերը, բացառությամբ, այն էլ վերապահումով, ռուս խաղաղապահների ներկայության, պարտվողական են, կարծես Հայաստանը Արցախի ու Հայաստանի կապիտուլյացիայի ակտ ստորագրած լինի: Բնականաբար Շուշիից հաղթանակի լուրի ու բեկման սպասող եւ ամեն օր հաղթելու մասին կուտ կերած, ռազմաճակատում կռվող իր զինվորների բազկին հավատացող հայ ժողովուրդն անկարող է հաշտվել պարտության, ողբերգական այս վերջաբանի հետ եւ ընդվզում է: Մարդիկ մեղադրում են ղեկավարությանն ու հայտարարությունը գաղտնի ստորագրած վարչապետինՙ իրականությունը թաքցնելու, ժողովրդի թիկունքում ռուսների եւ թշնամու հետ պարտվողական եւ թաքուն համաձայնության գալու մեջ: Նախկին իշխանությունների հետ կապված եւ ոմանք էլ չկապված քաղաքական ուժերը, որոնց զգալի մասը միավորվել է Տասնյոթի ձեւաչափում, պահանջում է վարչապետի հրաժարականը: Խորհրդարանի Լուսավոր եւ Բարգավաճ հատվածները եւս համարում են, որ պարտված առաջնորդը պետք է հեռանա, իսկ լուսավորյալ Էդմոն Մարուքյանը համոզված է, որ հայ ազգը արժանի է ունենալու նոր մտածողությամբ ու բարձր պատասխանատվությամբ նոր առաջնորդ:

44 օր տեւած պատերազմը անթիվ վերքեր ու զոհեր պատճառեց հայերիս, նրա անսպասելի, անընկալելի ելքըՙ եռակողմ հայտարարության անընդունելի դրույթներով, լրիվ ամեն ինչ փոխեց Հայաստանում եւ Արցախում վայրկյանների ընթացքում: Հանձնել Շուշին, Հադրութը, Քելբաջարը, Լաչինը (բացառյալ միջանցքի), երեսուն տարի առաջ ազատագրված մյուս տարածքները, վրադիր էլ նախատեսել տրանսպորտային անցուղի Ադրբեջանից Նախիջեւան, այդ թվումՙ Հայաստանի տարածքով, նույնիսկ ամենավերջին, ոչ հայրենասեր հայը վատ երազում անգամ չէր պատկերացնի:

Ռուս խաղաղապահների առկայության մեջ առաջիկա հինգ տարում Արցախում որոշ փորձագետներ անվտանգության ինչ- որ երաշխիք, այո, տեսնում են, մյուսները մեր պետականությանը դրա մեջ հարվածող բան են նկատում: Շատ վերլուծաբաններ են դիտարկում, որ Ռուսաստանն ուղղակի Հարավային Կոկաս է վերադարձել խաղաղապահների ձեւաչափով, իր շահը սպասարկելով, փորձելով այդպես կանգնեցնել Թուրքիայի առաջխաղացումը մեր տարածաշրջանում, նրա ծավալապաշտական նկրտումները: Սակայն դա տեղի է ունեցել հայ զինվորի արյան ու մեր տարածքային կորուստների հաշվինՙ Ռուսաստանն իր շահը սպասարկելիս էլի վճարել է մեր տարածքներով ու մեր զինվորի արյամբ, ինչպես հարյուր տարի առաջ:

Ինչ է հետեւելու այս բոլորին: Ընդդիմությունը, նույնիսկ իշխանամերձ մարդիկ անհամաձայն են այս հայտարարության դրույթների մեծ մասին, Տասնյոթի ձեւաչափը հախուռն ցույցեր է անումՙ պահանջելով վարչապետի հրաժարականը: Այդ բողոքի գործողությունների մեջ լավն այն է, որ Ռուսաստանն ու աշխարհը տեսնում էՙ հայերը համաձայն չեն այս պարտադրված նոր իրավիճակի եւ հայրենիքի կորստի հետ,ու միգուցե դա թույլ կտա հետագայում շտկումներ մտցնել հրադադարի հիմք հանդիսացող եռակողմ հայտարարության հիման վրա կազմվելիք համաձայնագրում, եւ հրաժարվել հայտարարությունը խնդրի խորքային լուծման հիմք տեսնելուց: Իշխանությունը ռեպրեսիվ քայլերի է դիմելՙ ձերբակալելով բողոքող քաղաքական ուժերի ղեկավարներին ու անդամներին, որը մեր կարծիքով դեպքերի մեծ մասի դեպքում անընդունելի է:

Մեր խնդիրը չհամարելով իշխանության հեռացմանը նպաստելը կամ ընդդիմությանն իշխանության բերելըՙ մեզ ավելի պետք է հետաքրքրի այս իրավիճակից իրատեսական ելքեր փնտրելու խնդիրը, քանի որ իրականում, մենք շատ ժամանակ չունենք, մինչեւ կիրակի զինուժը պետք է դուրս գա Արցախի տարբեր հատվածներից: Հադրութի ու Քելբաջարի բնակիչներն իրենց գույքով, ունեցվածքով հերթ են կանգնել Հայաստանի սահմանինՙ որ Հայաստան անցնեն, ու մեծ, ցավալի, աննախադեպ փախեփախ է Արցախից:

Միանգամից ասենք, որ մեզ համար այս պահին բացարձակապես որեւէ մարդու, ղեկավարի, ընդդիմադիր եւ իշխանական գործիչների ճակատագիրը պարզապես չի հետաքրքրումՙ համեմատ հայրենք կորցնելու հրատապ օրակարգի հետ, կարեւորն այս պահին ելքի որոնումն էՙ եռակողմ հայտարարգիրը չեղարկելու կամ նրա կետերի մեծ մասը չիրականացնելու հնարավորությունները գտնելու:

Եթե դրա համար պետք է վարչապետի հրաժարականը, նա ինքը պետք է դա գիտակցի, քանի որ դա հնարավորություն կտա փոխել բանակցողին, ժամանակ շահել ու նոր բանակցողի կողմից չհամաձայնել շատ դրույթներիՙ ամբիցիայի խնդիր չէ, սխալն ուղղելու հնարավորություն տեսնելու խնդիր է: Այնպես որՙ մենք ընդդիմության կողմից վարչապետի հրաժարականի պահանջը զուտ այս պրագմատիկ տեսանկյունից ենք դիտարկում, անկախ այն հանգամանքից, որ նրա թինակիցների մի մասն էլ դավաճանված են զգում իրենց նրա կողմից, իրենցից գաղտնի այսպիսի հայտարարություն ստորագրելու համար, ու անկախ այն բանից, որ վարչապետն իր ամենաթարմ ուղերձում էլի արդարանում էր, թե չի վտանգել մեր 25 հազար զինվորներին ու դրա համար է ստորագրել այդպիսի փաստաթուղթ:Բայց ինքը պետք է հասկանա, որ նույնիսկ եթե ամենաճշմարիտ բաներն ասիՙ նրան հիմա չեն լսում, նրա ուղերձներն արդեն ֆիզիկական ցավ են պատճառում մարդկանց: Վարչապետն անընդհատ արդարանում էՙ ուղերձ-ուղերձի հետեւից, նշում ստեղծված ռազմական աննպաստ վիճակըՙ բազմագլուխ թշնամու հետ պայքարում, խոսում դասալիքներից եւ սահմանի անպաշտպան մնալուց, նեղացնելով իրենց ողջ ներուժն ու կյանքը դրած զինվորականությանը, հակասելով այլ վկայությունների: Բայց որեւէ խոսք ինչ-որ պահից արդեն արժեզրկվում է, ինչպես ասացիՙ հիմա ավելի կարեւոր են ոչ թե այդ բացատրությունները, այլ ելքի որոնումը:

Մենք ժամանակ ենք կորցնում: Հայաստանից եւ Արցախից չի նկատվում մի ձեւավորված միասնական տեսակետ, որով անհամաձայնություն հայտնվի եռակողմ հայտարարությանը: Իսկ դրա հնարավարությունը, ըստ շատ փորձագետների կա: Նախՙ դա ոչ միջպետական, ոչ միջազգային համաձայնագիր է, որի կետերը պարտավոր չենք կատարել: Հրադադարի այս հայտարարությունը Մինսկի խմբի ձեւաչափով չի անցելՙ հանգիստ կարելի է դիմել այդ ձեւաչափին ու աջակցություն ստանալՙ կա՛մ դա չեղարկելու, կա՛մ նրա անընդունելի կետերը վերանայելու առումով, երբ համաձայնագրի շուրջ կբանակցենք: Իսկ որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ասում էր, թե վերահսկողության մեխանիզմներն այս հայտարարությամբ բարձր մակարդակի վրա ենՙ հարցնենք, ո՞ր վերահսկողությունը, որ թուրքերն էլ են մասնակից միասնական ադրբեջանական վերահսկողական կենտրոն ստեղծելու գործի՞ն: Սա հենց այն կետն է, որին ոչ էր ասում Մինսկի խումբը, համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Մյուս կողմիցՙ ռուս խաղաղապահներն արդեն Հադրութ են մտել, եւ ինչպես ասում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը ՙ պարտվել եք, գնացքն արդեն գնացել է, Լավրովն էլ խոսում է ադրբեջանցի փախստականների վերադարձից: Մերոնք չպետք է դուրս գան Արցախիցՙ ո՛չ մեր զինուժը, ո՛չ հանձնված տարածքների բնակիչները (եթե մնացել են): Թանկագին ժամանակ ենք կորցնումՙ մեր հստակ հակաքայլերն անելու, ուրախանալով, որ ԱՄՆ-ը խոսում է հայտարարության տեքստը քննարկելուց, Ֆրանսիանՙ հադրութցիների իրավունքներից: Ո՞ւր է մեր այն ներուժը, որը հիմա պիտի հստակ քայլերով կոնկրետ գործողություններ աներՙ դիրքում զոհված զինվորին արժանի լինելով, ու ոչ թե գոռգոռոցով ժամավաճառ լիներ, երբ Շուշիում այս պահին արդեն նամազ է ոռնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄՈՒՐ ՔՍԱԾ ԵՐԵՍՈՎ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՒՐ ՔՍԱԾ ԵՐԵՍՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական