Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՂԱՐԱԲԱՂՈ՛ՒՄ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵՆՔ»

20/11/2020
- 20 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Որքան արցախցիՙ այդքան շատ կյանքի պատմություններ, հատկապես պատերազմական ժամանակահատվածից:

Սեպտեմբերի 27-ին Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի բնակիչներն արթնացել են պայթյունների ձայներից: Սկզբից չեն հասկացել, թե ինչ է կատարվում, հետո հասկացել են պահի լրջությունը, սակայն առաջին օրը չեն տեղափոխվել ապաստարան, քանի որ միայն պայթյունների ձայներ են լսվել, իսկ արդեն երկրորդ օրը հասկացել են, որ ամեն բան շատ ավելի լուրջ է, քան ապրիլյան պատերազմի ժամանակ եւ տեղափոխվել են ապաստարան:

Սկզբում գյուղից ոչ ոք դուրս չի եկել, բնակիչները մնացել են ապաստարաններում:

Աղաջանյանների ընտանիքի մի մասն ապաստարանից դուրս է եկել պատերազմի 11-րդ օրը, երբ ԱԹՍ-ները երկնքից չեն բացակայել եւ ձայներն ավելի են ուժգնացել, իսկ վերջին երիտասարդը, որը դուրս է եկել գյուղից, եղել է Աքսաննա Աղաջանյանը:

Աքսաննայի հայրըՙ Արա Աղաջանյանը, գտնվելով սահմանում, շարունակել է այն գործը, որը սկսել էր 1992 թվականի Արցախյան առաջին պատերազմի ժամանակՙ դեռ 16 տարեկան հասակից:

Առաջին իսկ օրն Աքսաննայի հայրը ցանկացել է ընտանիքը գյուղից հանել, բայց բոլորով դուրս չեն եկել գյուղից, քանի որ առաջնագծում ծառայող Աքսաննայի եղբայրը դիրքերում է եղել եւ չեն ցանկացել նրան մենակ թողնելովՙ Արցախից դուրս գալ:

Աքսաննան նշում է.

– Երբ Ստեփանակերտը եւ Շուշին ռմբակոծում էին, այդ ժամանակ հայրս մինչեւ Լաչինի սահման մեզ բերեց, իսկ նրանից հետո հորս ընկերոջ մեքենայով տեղեփոխվեցինք Երեւան, Մատենադարանի մոտ մեզ տրամադրեցին մեքենա եւ տվեցին հասցե: Դե, իսկ պատերազմի 11-րդ օրը, ժամը 21:00-ին, մեզ բերեցին Կոտայքի մարզի Չարեցավան համայնքի Արզական վարչական տարածք: Այնտեղ մեզ լավ ընդունեցին, տեղավորեցին, ապահովեցին սնունդով: Իսկ մի քանի օրից, քանի որ ես էլ մայրիկիսՙ Գայանե Աղաջանյանի հետ միասին աշխատում էի Արցախի կարի արտադրամասում, պատրաստակամություն հայտնեցինք, որ տեղի գյուղի կանանց հետ միասին կարենք զինվորների համար անձրեւապաշտպան հագուստՙ այդ ձեւով օգտակար լինելով սահմանում կանգնած զինվորին:

Աքսաննան շարունակում է պատմել.

– Արցախից դուրս եկանք մայրիկիս եւ 14 տարեկան փոքր եղբորս հետՙ գյուղում թողնելով հաշմանդամ հորեղբորս, տատիկիս եւ 16 տարեկան միջնեկ եղբորս, որը կամավորականներին բաժանել է զենքեր, իսկ գիշերները հերթապահություն անցկացրել զենքերի մոտ: Տեղի սպաները, տեսնելով 16 տարեկան Գեւորգ Աղաջանյանի նվիրվածությունըՙ անկախ տարիքից, նրան անվանել են «Պստիկ զինվոր»: Տատիկսՙ գյուղի տղամարդկանց եւ զինվորականների համար հաց էր թխում:

Արդեն 28-րդ օրը հրաման են տվել, որ կանայք եւ երեխաները դուրս գան գյուղից, իսկ 29-րդ օրը Խաչմաչ գյուղը ռմբակոծել են:

Աքսաննան հպարտությամբ, բայց հուզմունքով նշում է.

– Մեծ եղբայրս, քանի որ ժամկետային զինծառայող էր եւ գտնվում էր դիքերում, համառ մարտերի ժամանակ վիրավորվել էր, հիվանդանոց տեղափովելուց եւ համապատասխան բուժում ստանալուց հետո, նորից մեկնեց առաջնագիծ եւ այժմ էլ շարունակում է իր ծառայությունը. մենք չէինք իմացել նրա վիրավոր լինելու մասին, թաքցրել էր մեզնից:

Խաչմաչ գյուղի Աքսաննայենց տունը, մինչեւ պատերազմական գործողությունները, գտնվում էր սահմանից բավականին հեռու, իսկ այժմ գտնվում է սահմանին շատ մոտ եւ իրենց այնտեղ բնակվելը վտանգավոր է:

Աղաջանյանների ընտանիքը ցանկանում է առաջիկայում վերադառնալ Արցախ եւ ժամանակավորապես բնակվել Ստեփանակերտում:

Վերջում Աքսաննան հավելեց.

– Մինչեւ պատերազմըՙ երազանքներս եւ նպատակներս շատ տարբեր էին. պետք է ամուսնանայի եւ ապրեի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում. սակայն այն այժմ գտնվում է թշնամու տարածքում եւ հիմա ամեն բան անորոշ էՙ կապված ապագայի նպատակների հետ, բայց ոչ մի դեպքում ցանկություն չունեմ Ղարաբաղը լքելու եւ ամեն բան պետք է անենք մեր ապագան հե՛նց Ղարաբաղում ստեղծելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՑ ԱՎԵԼԻՆ ՊԱՀԱՆՋԵԼ ՊԵՏՔ ՉԷ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐԵԼ, ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐԵԼ, ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական