Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵԺ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ

27/11/2020
- 27 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ երեկ Ազգային ժողովում քննարկվում էր ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը, որը ԱԺ համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությանը չէր արժանացել: Նախաձեռնողն, ի դեմս Գեւորգ Գորգիսյանի , առաջարկում էր ռազմական դրության սահմանափակումները հանել, քանի որ հրադադարի հաստատմամբ այն այլեւս արդիական չէ եւ դրա առկայությամբ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն են տուժում, հավաքներ անելու իրավունքի իրացումն է խափանվում, տնտեսական գործունեությունն է տուժումՙ տեղաշարժի սահմանափակման պատճառով: Քննարկումն ընթացավ ԱԺ դռների մոտ բողոքի ցույցերի առկայությամբՙ ընդդեմ եռակողմ հայտարարության եւ Արցախի տարածքները կորցնելու: Իսկ բուն քննարկումը ընդդիմությունը, եւ հատկապես ԲՀԿ-ն, մասամբ էլ ԼՀՀԿ-ն վերածեցին պատերազմում պարտված իշխանության բուռն ու համալիր քննադատության ու դատափետման, անգամ կրքերը շիկացան մինչեւ ամենաբարձր մակարդակ, պատգամավորները քշեցին միմյանց վրա, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դահլիճ կանչեց անվտանգության աշխատակիցների:

Պաշտպանության նախարարոթյան ներկայացուցիչը, ՊՆ գլխավոր քարտուղարը պնդեցՙ անվտանգային խնդիրներ են լինելու, այս պահին չենք կարող չեղյալ հայտարարել ռազմական դրությունը, դրա առկայությամբ մի շարք խնդիրներ կան լուծելու:ՊՆ-ն այս օրերին մշակել է իրավական ակտերՙ համապարփակ լուծումներ ներկայացնելով, դրանք դեռեւս չեն շրջանառվել, քանի որ քննարկումների կարիք կա դեռ այլ գերատեսչություններում: Առաջակեց այս տեսքով ձենպահ մնալ նախագիծն ընդունելուցՙ անվտանգային առումով նոր խնդիրների առաջ չկանգնելու համար: Մինչ նրա ելույթը ակնարկներ էին հնչելՙ թե նոր զորահավաքի խնդիր կարող է առաջանալ, հերթափոխի խնդիր կա, պատերազմի վերսկսման հնարավորությունը, ընդ որում ՙ լայնամասշտաբ, լիովին չեզոքացված չէ: ՊՆ ներկայացուցչի ելույթից հետո շարունակվեց ընդդիմություն-իշխանություն փոխքննադատության ու տարբեր բացահայտումների տարափը:

Ելույթները նոր պաթոսով շարունակվեցինՙ վարչապետին ուղղված դավաճանության, ստախոսության, տարածքներ հանձնելու մեղադրանքով, հատկապես մեղադրանքներ հնչեցրեցին Նաիրա Զոհրաբյանը , Էդմոն Մարուքյանը :

Հետաքրքրական փակագծեր բացեց քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ Արման Եղոյանը, ըստ որի Հայաստանի ղեկավարությանը հատկապես վերջին տարիներին միշտ պահանջ է ներկայացվելՙ յոթ շրջանի հանձնում, եւ ով էլ լիներՙ այդ պահանջի կատարումը սեղանին էր, կամ արդեն պատերազմելը: Հայաստանը պատերազմի է պատրաստվելՙ կռվել է ոնց կարողացել է:

Արդեն այլեւս անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բացահայտում արեցՙ Քարվաճառը հանձնելուց հետո դրված դարպասը ադրբեջանցիները մեկ օր առաջ կոտրել են եւ առաջ են գալիս, ո՞վ է դրա դեմն առնելու, եւ ո՞ւր են եռակողմ պայմանագրի մյուս երկու կողմերըՙ մենք, ինչու հայկական կողմը կանգնած չէ սահմանները գծելու գործընթացի ընթացքում:: Պետք է թմբիրից դուրս գալ, ըստ Թ. Թովմասյանի, չհաստատված լուրեր կան, որ ադրբեջանցիները լցվել են արդեն Սոտքի հանքերի հայկական տարածք: Այդ մասին խոսեց նաեւ Ն. Զոհրաբյանը: Ընդհանուր բանաձեւն այս էրՙ պարտության սիմվոլը պետք է հեռանա, նոր բանակցող է պետք (ընդդիմություն), ամեն ինչ մեկի վրա բարդելը սխալ է, այս բոլորն եկել է անցյալ տարիներից եւ հասել այս հանգուցալուծման (քաղաքական մեծամասնություն):

Մինչ այդ նոր արտգործնախարար Արա Այվազյանը լրագրողներին ասել էրՙ դիվանագիտության ոլորտում չենք պարտվել, այլ միայն ռազմաճակատում, դա էլ բորբոքեց ընդդիմադիր պատգամավորներին ու նույնիսկ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին , որը պատասխանատվության ենթարկվողների շարքում ուզում էր տեսնել բոլոր նախկին արտգործնախարարներին:

Ընդհանուր առմամբՙ այս քննարկումը վերածվեց մեղադրանքների եւ արդարացումներիՙ անհանգստությամբ ու վտանգի զգացողությամբ լցնելով լսողների սրտերը:

Քվեարկությունից առաջ ելույթ ունեցած պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ելույթն ավելի սրեց վտանգի զգացողությունը, չնայած միասնության, միասին աշխատելու կոչ էր անում եւ արժեւորում համազգեստով մարդուն;

Այս բոլորը լսողն ուզում էր հարցնելՙ ոնց եք նստում-յոթ ժամ նույն բառապաշարով իրար մեղադրանք հղում, նույն բանն անընդհատ քննարկում, երբ հարյուրներով անհայտ կորած զինվորներ ունենք, գերի ընկած մեր տասնութ տարեկան լույս երեխեքին բորենիների նմանվող ու ազգ չդառածը անմարդկային կտտանքների է ենթարկում եւ այդ մասին տեսանյութեր տարածում: Էս երկրի կառույցների թիվ մեկ գործը հիմա պետք է լիներ անընդհատ ու ամեն ժամ դիմել ում հնարավոր էՙ կանգնեցնելու համար մեր գերիների հանդեպ կատարվողը եւ վերադարձնելու նրանց: Սա ինչ պետություն է, որտեղ զինվորը դեռ կռվումՙ նրա թիկունքում հող են հանձնել, առանց զինվորների մասին մտածելու,չհանելով շրջափակման մեջ մնացածներին, այդ թվում վիրավորներին, որպես թուղթ ստոորագրելու գլխավոր պահանջ: Երկիրը չեք ափսոսումՙ գոնե նրա զինվորին ու ջահել կյանքերն ափսոսայիք:

Ու պատգամավորները, երեկվա քննարկման յոթ ժամն իզուր անցկացնելու փոխարեն, այդ ուղղությամբ ահագին գործ կանեին:

Բնականաբարՙ քվեարկությամբ նախագիծը մերժվեց, ու մենք շարունակում ենք դեռ ռազմական դրության մեջ լինել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԻՐԱՎԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ՄԵՌԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՊՐՈ՛Ղ ՀԵՐՈՍՆԵՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՌԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՊՐՈ՛Ղ ՀԵՐՈՍՆԵՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական